««Արագեյթ» ներդրումային ծրագրին և «Արագեյթ Ինվեսթմենթս» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքվելիք կոնցեսիոն պայմանագրի նախագծին հավանություն տալու, ընկերությանը ուղղակի վաճառքի ձևով հողամաս օտարելուն և կառուցապատման նպատակով անհատույց օգտագործման իրավունքով հողամաս տրամադրելուն համաձայնություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
2 - За
-
1 - Против
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
______ ____________ 2021 թվականի N ______-Ն
«ԱՐԱԳԵՅԹ» ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ «ԱՐԱԳԵՅԹ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿՆՔՎԵԼԻՔ ԿՈՆՑԵՍԻՈՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒՆ ԵՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 75-րդ հոդվածի 1-ին մասի 2.2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 38-րդ կետի «դ» ենթակետով, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի և «Արագեյթ Ինվեսթմենթս» փակ բաժնետիրական ընկերության միջև 2020 թվականի սեպտեմբերի 24-ին Երևանում ստորագրված Համագործակցության հուշագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հավանություն տալ «Արագեյթ Ինվեսթմենթս» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ «Արագեյթ Ինվեսթմենթս» ընկերություն) կողմից ներկայացված «Արագածոտնի մարզի Բյուրական և Ուշի համայնքների և Ապարան համայնքի Վարդենուտ, Արայի, Շենավան և Արագած բնակավայրերի տարածքներում գտնվող 5497,2 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասում «Արագեյթ» լեռնադահուկային առողջարանային համալիրի ստեղծման և մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ներդրումային ծրագրին (այսուհետ՝ Ծրագիր)` համաձայն N 1 հավելվածի:
- Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության կառավարության՝ ի դեմս էկոնոմիկայի նախարարության, Արագածոտնի մարզպետարանի և քաղաքաշինության կոմիտեի մի կողմից և «Արագեյթ Ինվեսթմենթս» փակ բաժնետիրական ընկերության միջև մյուս կողմից, «Արագեյթ» լեռնադահուկային առողջարանային համալիրի ստեղծման և դրա հետագա օգտագործման և տիրապետման, Արագածոտնի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ներդրումային ծրագիր իրականացնելու մասին» կոնցեսիոն պայմանագրի (այսուհետ՝ Կոնցեսիոն պայմանագիր) նախագծին՝ համաձայն N 2 հավելվածի:
- Համաձայնություն տալ Ծրագրի իրականացման համար նախատեսված հողամասերի` համաձայն N 3 հավելվածի` «Արագեյթ Ինվեսթմենթս» ընկերությանն ուղղակի վաճառքի միջոցով օտարելուն (139,2 հա) և/կամ կառուցապատման նպատակով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելուն (5 359 հա)։
- Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` հանդես գալ Կոնցեսիոն պայմանագրով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ և
1) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի և Արագածոտնի մարզպետի հետ համատեղ` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում ապահովել սույն որոշման 3-րդ կետում նշված` Ծրագրի իրականացման համար նախատեսված հողամասերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու և նպատակային նշանակության փոփոխման` ՀՀ օրենսդրությամբ սահմանված գործընթացը` հիմք ընդունելով Ծրագրով նախատեսված կառուցապատման տեղաբաշխման ուրվագծի նախագիծը (կառուցապատման սխեման),
2) ֆինանսների նախարարի, քաղաքաշինության կոմիտեի նախագահի և Արագածոտնի մարզպետի հետ համատեղ՝ սույն որոշման ուժի մեջ մտնելուց հետո տասնհինգօրյա ժամկետում «Արագեյթ Ինվեսթմենթս» ընկերության հետ բանակցել և նախապատրաստել ստորագրման Կոնցեսիոն պայմանագրի նախագիծը,
3) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի, ֆինանսների նախարարի և Քաղաքաշինության կոմիտեի նախագահին հետ համատեղ` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնհինգօրյա ժամկետում մշակել և կառավարության հաստատմանը ներկայացնել Ծրագրով նախատեսված` պետության կողմից անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցման ծրագիր ներառելով իրականացվելիք աշխատանքների ծավալը, հաջորդականությունը, ժամանակացույցը, անհրաժեշտ ֆինանսական գնահատականները և ֆինանսավորման աղբյուրները` հիմք ընդունելով Կոնցեսիոն պայմանագրով սահմանված աշխատանքների տեխնիկական բնութագրերը և աշխատանքների ծավալների և պահանջվող ելակետային նյութերի նախնական գնահատականները:
4) Քաղաքաշինության կոմիտեի հետ համատեղ` ապահովել Արագածոտնի մարզի Բյուրական և Ուշի համայնքների և Ապարան համայնքի Վարդենուտ, Արայի, Շենավան և Արագած բնակավայրերի համար մշակվող գլխավոր հատակագծերում և այլ քաղաքաշինական փաստաթղթերում Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ հողամասերի ներառումը` ըստ դրանց Ծրագրով սահմանված նպատակային նշանակության, ինչպես նաև այդ հողամասերի գոտևորման նախագծերի հաստատումը,
5) Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ համատեղ` Կոնցեսիոն պայմանագրի կնքումից հետո իրականացնել Կոնցեսիոն պայմանագրում նշված գույքի և սույն որոշման 3-րդ կետում նշված հողամասերի նկատմամբ գույքային իրավունքների փոխանցման պայմանագրերի նոտարական վավերացման և դրանցից բխող պետական գրանցման աշխատանքները` Կոնցեսիոն պայմանագրով նախատեսված պայմաններով և ժամկետներում,
- Սահմանել, որ սույն որոշման 3-րդ կետում նշված հողամասերը կարող են օգտագործվել բացառապես Կոնցեսիոն պայմանագրով սահմանված նպատակներով:
- Արագածոտնի մարզպետին` սահմանված կարգով ընկերության հետ կնքել սույն որոշման 3-րդ կետում նշված հողամասերի ուղղակի ձևով օտարման և/կամ կառուցապատման նպատակով անահատույց օգտագործման իրավունքով տրամադրման պայմանագրերը՝ Կոնցեսիոն պայմանագրով սահմանված պայմաններով և ժամկետներում:
- «Արագեյթ Ինվեսթմենթս» ընկերությանն առաջարկել Ծրագրով նախատեսված աշխատանքներն իրականացնելու ընթացքում սույն որոշման 3-րդ կետում նշված հողամասերում պատմամշակութային արժեք ներկայացնող օբյեկտների առկայության դեպքում այդ մասին տեղեկացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` դրանց պահպանության հարցը ՀՀ օրենսդրությամբ սահմանված դրույթներին համապատասխան կարգավորելու նպատակով:
Հայաստանի Հանրապետության |
|
2021 թ. _________ _______ Երևան |
|
-
Обсуждалось
26.05.2021 - 10.06.2021
-
Тип
Pешение
-
Область
Культура, Экономика, Территориальное управление и развитие, Экономическая, Спортивный туризм
-
Министерство
Министерство экономики
Просмотры 7402
Принт