Դավիթ Ասատրյան
03.06.2021
Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը՝ համարանիշների հափշտակությունների դեպքերի աճը, առաջարկում ենք որոշումը ուժի մեջ մտնի որոշումը հրապարակվելուց հետո 10-օրյա ժամկետում: Այլապես տուժած անձանց քանակը զգալի կավելանա:
В стадии разработки
11 - За
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
N - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1251-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1) 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«21. Կորած զույգ համարանիշերի (իսկ եթե սույն կարգի 12-րդ կետի համաձայն հատկացվել է մեկ համարանիշ, ապա նաև դրա) փոխարեն հատկացվում է կրկնօրինակը՝ հերթական վերաթողարկմանը համապատասխանող արաբական թվանշանով գրառմամբ (օրինակ, առաջին անգամ վերաթողարկվելու դեպքում` գրառվում է 1):»,
2) 22-րդ կետում «միայն մեկ անգամ» բառերից հետո լրացնել «, իսկ զույգ համարանիշերից մեկի երկրորդ և ավելի անգամ կորստյան դեպքում դրանց կրկնօրինակները հատկացվում են սույն կարգի 21-րդ կետով սահմանված կարգով» բառերը,
3) 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«23. Տրանսպորտային միջոցների համարանիշեր հատկացնելու (այդ թվում` համարանիշերը փոխարինելու, կորած համարանիշերի փոխարեն նորը կամ կրկնօրինակը տալու, ինչպես նաև շահագործման ընթացքում մաշված, անընթեռնելի դարձած համարանիշերի փոխարեն տառերի ու թվերի նույն հավաքածուն պարունակող նոր համարանիշեր տալու) համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով, իսկ ցանկալի կամ մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշեր առաջին անգամ հատկացնելու դեպքում` նաև տվյալ համարանիշի համար սահմանված չափով վճար:»,
4) 30-րդ կետում «հաշվառումից չի հանվել» բառերից հետո լրացնել «, իսկ հաշվառումից հանված լինելու դեպքում՝ կարող է հատկացվել առաջին անգամ օգտագործելու իրավունքը ստացած անձին կամ նրա համաձայնությամբ՝ վերջինիս մերձավոր ազգականին պատկանող այլ տրանսպորտային միջոցին» բառերը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
« » ________ 2021 թ.
ք.Երևան
Обсуждалось
20.05.2021 - 04.06.2021
Тип
Pешение
Область
Безопасность дорожного движения
Министерство
Полиция
Просмотры 7066
Принт03.06.2021
Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը՝ համարանիշների հափշտակությունների դեպքերի աճը, առաջարկում ենք որոշումը ուժի մեջ մտնի որոշումը հրապարակվելուց հետո 10-օրյա ժամկետում: Այլապես տուժած անձանց քանակը զգալի կավելանա: