Добавить в избранное

Проект принят

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-Ի N712-Ն ԵՎ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N2215-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի

մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 7-ի N712-Ն և դեկտեմբերի 30-ի N2215-Ն որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը

Սույն նախագծով կարգավորման ենթակա խնդիրը՝ ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 7-ի N712-Ն որոշման (այսուհետ՝ N712-Ն որոշում) մեկնարկած՝ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանքիների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) ավարտական փուլի աշխատանքների ամբողջական ֆինանսավորման ապահովումն է:

2. Առկա իրավիճակը

2020 թվականի տարեսկզբի դրությամբ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված պետական աջակցության ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում շահառու է ճանաչվել 5406 ընտանիք (թիվը կարող է փոփոխվել՝ բնակապահովման իրավունքը վերականգնելու համար դատարան դիմած ընտանիքների հաշվին), որից 2008-2019 թվականների ընթացքում պետական միջոցների հաշվին լուծվել է 5177 ընտանիքի բնակարանային խնդիր՝ շուրջ 67.5 մլրդ. դրամ շրջանակներում:

Ծրագրի ավարտական փուլի կամ մնացած թվով 229 ընտանիքների (ՀՀ Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզեր) բնակարանային խնդրի լուծումը մեկնարկել է N712-Ն որոշման համաձայն: Խնդրի լուծման համար անհրաժեշտ 3.75 մլրդ. դրամից ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով հատկացվել է 3.0 մլրդ. դրամ, ևս 366.0 մլն. դրամ հատկացվել է Ծրագրի իրականացման համար ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի N1024-Ն և նոյեմբերի 14-ի N1610-Ն որոշումների համաձայն հատկացված, 2020 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ տնտեսված և ՀՀ պետական բյուջե վերադարձված միջոցների հաշվին (ընդ որում, N712-Ն որոշմամբ ՀՀ Շիրակի և Արագածոտնի մարզերի կտրվածքով անհրաժեշտ գումարները նախատեսվել են ամբողջ ծավալով, իսկ ՀՀ Լոռու մարզի կտրվածքով՝ մասնակի):

Արդյունքում, նշված 229 ընտանիքի մասով լրացուցիչ ֆինանսավորման կարիքը (ՀՀ Լոռու մարզի կտրվածքով) կազմում է շուրջ 384.0 մլն. դրամ:

Դրա հետ մեկտեղ, 2020 թվականին Ծրագրի շրջանակներում բնակապահովման իրավունքը վերականգնել և Ծրագրի շահառու է ճանաչվել ևս 16 ընտանիք, որոնց բնակարանային խնդրի լուծման համար պահանջվում է մոտ 100.0 մլն. դրամ:

Արդյունքում, Որոշմամբ նախատեսված աշխատանքների լրացուցիչ ֆինանսավորման ծավալը կազմում է 484.0 մլն. դրամ (ֆինանսավորման ծավալները կարող են լրացուցիչ ճշտվել նախագծի շրջանառման ժամանակ՝ մարզպետարանների կողմից տվյալների լրացուցիչ ճշտման և ՀՀ կադաստրի կոմիտեի հրապարակած տվյալների հիման վրա):

Անհրաժեշտ է  նշել, որ վերը նշված 229 ընտանիքից 28-ը ՀՀ Շիրակի մարզի Ջրաձոր բնակավայրից են և նրանց խնդիրը նախատեսվել էր լուծել N712-Ն որոշմամբ: Սակայն, Կապսի ջրամբարի կառուցման և «Ջրային ռեսուրսների համատեղված կառավարում/Ախուրյան գետ, փուլ 1» ծրագրի հողերի ձեռքբերման և վերաբնակեցման գործողությունների պլանի (այսուհետ՝ Գործողությունների պլան) մասին խորհրդակցության NՎ/165-2020 արձանագրության 2-րդ կետի հանձնարարականի շրջանակներում կատարված հարցման արդյունքում այդ ընտանիքները ցանկություն են հայտնել Ծրագրի փոխարեն ընդգրկվել ՀՀ կառավարության 2020 թվականի օգոստոսի 27-ի N1411-Լ (այսուհետ՝ N1411-Լ) որոշմամբ նախատեսված՝ Ջրաձոր բնակավայրի տեղափոխման և վերաբնակեցման ծրագրում:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմ են ներկայացվել հետևյալ առաջարկությունները.

- N712-Ն որոշմամբ նախատեսված աշխատանքների լրացուցիչ ֆինանսավորման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից գումար հայցելու փոխարեն այդ նպատակին վերաուղղել նույն որոշմամբ Ջրաձոր համայնքի շահառուների մասով արդեն իսկ ՀՀ 2020 թվականի բյուջեից հատկացված ֆինանսական միջոցները:

- Ջրաձոր բնակավայրում Ծրագրի շահառուների բնակարանային խնդրի լուծումը և դրա համար անհրաժեշտ ֆինանսավորման հարցը դիտարկել N1411-Լ որոշման շրջանակներում՝ Գործողությունների պլանի շրջանակներում Ջրաձոր համայնքի վերաբնակեցվող ընտանիքների հետ միասնական մոտեցումների համաձայն, Գործողությունների պլանով նախատեսված աջակցության ամբողջ ծավալով, ինչը բխում է նաև Գործողությունների պլանի հիմնադրույթներից:

Առաջարկությունները հավանության է արժանացել ՀՀ ֆինանսների, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ Շիրակի և Լոռու մարզպետարանների, Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից, ինչի հիման վրա՝ Վարչապետի 2021 թվականի ապրիլի 7-ի N02/16.10/11362-2021 հանձնարարականով ստացվել է հարցի վերաբերյալ համաձայնությունը և հանձնարարություն՝ առաջարկությունը Կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N252-Լ որոշմամբ հաստատված աշխատակարգի համաձայն Վարչապետի աշխատակազմ ներկայացնելու վերաբերյալ:

Նշված հանձնարարականի համաձայն՝ Շիրակի և Լոռու մարզպետարանների համապատասխանաբար 2021 թվականի ապրիլի 13-ի N01/101,1/03085-2021 և ապրիլի 15-ի N01//03242-2021 գրություններով ներկայացված տեղեկատվության հիման վրա մշակվել է սույն նախագիծը:

3. Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը

Սույն որոշման նպատակը՝ N712-Ն որոշման նախատեսված՝ ոչ ամբողջական ֆինանսավորված աշխատանքների ֆինանսավորման ապահովումն է, Ջրաձոր համայնքում Ծրագրի շահառու հանդիսացող ընտանիքների մասով N712-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և այդ շահառուների մասով արդեն իսկ ՀՀ 2020 թվականի բյուջեից հատկացված ֆինանսական միջոցներն այդ նպատակին ուղղելու եղանակով:

Միևնույն ժամանակ, նախագծով ամրագրվում է, որ Ջրաձոր համայնքում Ծրագրի շահառու ճանաչված ընտանքիների բնակարանային խնդրի լուծումը և դրա համար անհրաժեշտ ֆինանսական ապահվման հարցը դիտարկվելու է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 27-ի N1411-Լ որոշմամբ հաստատված՝ «Ջրային ռեսուրսների համատեղված կառավարում/Ախուրյան գետ, փուլ 1» ծրագրի շրջանակներում Հողերի ձեռքբերման և վերաբնակեցման գործողությունների պլանի շրջանակներում՝ Ջրաձոր համայնքի վերաբնակեցվող ընտանիքների հետ միասնական մոտեցումների համաձայն և նախատեսված աջակցության ամբողջ ծավալով:

4. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ

Նախագիծը՝ մշակվել է Կոմիտեի կողմից, հիմք ընդունելով ՀՀ ֆինանսների, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ Շիրակի և Լոռու մարզպետարանների, Տարածքային զարգացման հիմնադրամի հետ քննարկման արդյունքները:

5. Տեղեկություն այն աղբյուրների մասին, որոնցից օգտվել են հարցը կարգավորելիս

Նախագիծը մշակելիս հիմք են ընդունվել Վարչապետի 2021 թվականի ապրիլի 7-ի N02/16.10/11362-2021 հանձնարարականի շրջանակներում ՀՀ ֆինանսների, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ Շիրակի և Լոռու մարզպետարանների, Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից ստացված դիտարկումները:

6. Իրավական ակտի նախագծի մշակման համար հիմք դարձած ֆինանսական, տնտեսական հաշվարկները, վիճակագրական տվյալները, սոցիալական հարցման, հետազոտությունների, վերլուծությունների կամ դիտարկման արդյունքները, ինչպես նաև իրավական ակտի նախագծի ընդունումը հիմնավորող այլ տվյալներ

Նախագծի մշակման համար հիմք հանդիսացած ֆինանսական հաշվարկները կցվում են:

7. Իրավական ակտի՝ նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը

Իրավական ակտի՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով, այն է՝ մեկ այլ նորմատիվ իրավական ակտի մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությամբ:

8. Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջի անհրաժեշտությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունման դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջի անհրաժեշտություն չի առաջանում, ՀՀ 2021 թվականի պետական բյուջեում առաջանում են 489,160.4 չափով եկամուտներ և նույն չափով ծախսեր, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումներ չեն առաջանում:

  • Обсуждалось

    18.05.2021 - 02.06.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Градостроителство

  • Министерство

    Комитет по градостроительству

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5510

Принт