Վանիկ Մարգարյան
30.05.2021
«Հաշտարարության մասին» ՀՀ օրենքում (այսուհետ` Օրենք) փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի (այսուհետ` Նախագիծ) հետ կապված ստորև ներկայացնում եմ իմ առաջարկները. «Հաշտարարության մասին» ՀՀ օրենքում (այսուհետ` Օրենք) փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի (այսուհետ` Նախագիծ) հետ կապված ստորև ներկայացնում եմ իմ առաջարկները. «Հաշտարարության մասին» ՀՀ օրենքում (այսուհետ` Օրենք) փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի (այսուհետ` Նախագիծ) հետ կապված ստորև ներկայացնում եմ իմ առաջարկները. 5. Նախագծի տասնհինգերորդ հոդվածով առաջարկվող Օրենքի 21–րդ հոդվածի փոփոխությունները չեն լուծում հաշտարարների ինքնակառավարվող կազմակերպության փաստացի գործունեության ընթացքում առաջացած պրակտիկ խնդիրները։ Մասնավորապես, անհրաժեշտ է փոփոխել նաև 21–րդ հոդվածի 1–ին մասը և ժողովի իրավազորության համար բավարար համարել հաշտարարների մեկ երրորդի ներկայությունը կամ հեռակա կարգով մասնակցությունը` «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի կարգավորման անալոգիայով։ Բացի այդ, հաշվի առնելով, որ հաշտարարների ԻԿԿ ժողովների ընթացքում եղել են հաշտարարերի կողմից լիազորագրով ժողովին հանդես գալու դեպքեր և նման հնարավորության չարաշահում` անհրաժեշտ է օրենքով արգելել հաշտարարներին լիազորագրի միջոցով մասնակցել ժողովին և պարտադրել անձամբ մասնակցությունն ու քվերակությունը։ Բացի այդ, նույն հոդվածի փոփոխություններով անհասկանալի է դիտորդ խորհրդի և գործադիր մարմնի տարանջատումը` հաշվի առնելով, որ դիտորդ խորհուրդը կարող է դիտարկվել որպես գործադիր մարմին, իսկ դիտորդ խորհրդի նախագահը` գործադիր մարմնի ղեկավար։ Հաշտարարների ԻԿԿ պրակտիկ փորձը ցույց է տալիս, որ առկա չէ անհրաժեշտություն լրացուցիչ կառավարման մարմինների առկայության և մեկ գործադիր մարմնի ու ղեկավարի առկայությունը լիովին բավարար կլինի` հաշվի առնելով նաև «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի փորձը ու փաստաբանական պալատի կառավարման արդյունավետությունը։ Նման պայմաններում գտնում ենք, որ որևէ կերպ հիմնավորված չէ ոչ առևտրային կազմակերպության համար գործադիր տնօրենի պաշտոնի առկայությունը։ Բացի այդ, քանի որ նախագծով առաջարկում է հնարավորություն կարգապահական հանձնաժողովի ձևավորման համար, այլ ոչ թե պարտադիր պահանջ, անհրաժեշտ է սահմանել, որ նման հանձնաժողով չձևավորվելու դեպքում դրա իրավասությունները պատկանում են դիտորդ խորհդրին։ Բացի այդ, ժողովի կողմից որոշումների կայացման հնարավորությունը ապահովելու և պասիվ հաշտարարների անգործության հետևանքներով ԻԿԿ գործունեությունը չպարալիզացնելու համար առաջարկում եմ սահմանել որոշումների ընդունման շենը ԻԿԿ անդամների ընդհանուր թվի կեսից ավելին` երկու երրորդի փոխարեն։ Գործող ԻԿԿ–ն ունի բացասական փորձ և օրենքով սահմանված նման խիստ կարգավորումների հետևանքով խորհրդի և այլ մարմինների առաջին ընտրությունից հետո հնարավոր չի եղել ապահովել նոր ընտրություններ։ Այս համատեքստում կարևոր է նաև սահմանել, որ եթե կառավարման մարմինների ընտրությունը չի կայանում, ապա նախորդ ընտրված մարմինները շարունակում են իրենց լիազորությունների կատարումը մինչ նոր մարմինների ձևավորումը։ 6. Նախագծի տանսվեցերորդ հոդվածով առաջարկվող Օրենքի 23–րդ հոդվածի 6–րդ մասով անհասկանալի է օգտագործվող «տույժ» հասկացությունը, որը սահմանված չէ օրենքով։ Կարծում եմ այստեղ պետք է լինի հղում կարգապահական պատասխանատվության ենթարկված լինելուն։ 7. Նախագծի տասնյոթերորդ հոդվածով սահմանված եզրափակիչ դրույթների 5–րդ մասը անհասկանալի ձևակերպում է պարունակում մինչ «Հաշտարարության մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելը արտոնագրված հաշտարարների համար ուսուցման դասընթացների մասնակցության վերաբերյալ, մինչդեռ կարծում եմ արդարացված կլինի ներկա պահին գործող արտոնագրեր ունեցող անձանց, ոքվեր արտոնագրվել են մինչ նշված օրենքի ուժի մեջ մտնելը, հնարավորություն տալ հանձնել որակավորման (վերաորակավորման) քննություն, իսկ դասընթացների մասնակցությունը դարձնել կամավոր։ Հակառակ դեպքում անհավասար մոտեցում է տրվում նախկինում դասընթացներ անցած ու որակավորում ստացած անձանց և նոր դիմորդների միջև, ինչը որևէ կերպ հիմնավորված չէ և խտրական է։ 8. Նախագծով առաջարկվող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 184–րդ հոդվածի փոփոխման դեպքում անհրաժեշտ է նաև փոփոխել օրենսգրքի 167–րդ հոդվածի 3–րդ մասը։ Հարգանքով` Հայաստանի Հաշատարարների ԻԿԿ առաջին խորհրդի անդամ, արտոնագրված հաշտարար Վանիկ Մարգարյան