Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1271-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

………….................. 2021 թվականի N …….. – Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N1271-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Մինչև 2018 թվականի հունվարի 1-ը հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող հաշվարկներով (այդ թվում՝ ճշտված) առաջացող պարտավորությունների և դեբետային գումարների հաշվառման կարգը սահմանելու մասին» N1271-Ն որոշման հավելվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

        «4. 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա գերավճարը և գերավճարից տարբերվող գումարը հաշվառվում են մինչև 2018 թվականի հունվարի 1-ը գործող կարգով` գանձապետարանի կողմից վարվող Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների առանձին ենթահաշիվներում: Գերավճարի և գերավճարից տարբերվող գումարի մնացորդը վերադարձվում է կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի միասնական հաշվին:»:

  1.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2021 թվականի հունիսի 1-ից ծագող հարաբերություննների նկատմամբ։
  • Обсуждалось

    13.05.2021 - 28.05.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4232

Принт