Находится в правительстве РА
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՑԵՄԵՆՏԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԳԼԽԱՎՈՐ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՍԱՀԱՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - За
-
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՑԵՄԵՆՏԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԳԼԽԱՎՈՐ ԼԻՑԵՆԶԻԱԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ
- ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
Սույն որոշման ընդունումը պայմանավորված է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 19.6-րդ հոդվածի կիրարկումն ապահովելու՝ երրորդ երկրներից ցեմենտի ներմուծման գործընթացը կանոնակարգելու անհրաժեշտությամբ։
- ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Հաշվի առնելով, որ վերջին տարիներին ցածր գներով ներմուծվող իրանական ցեմենտը կարող էր հանգեցնել Հայաստանի ցեմենտ արտադրող ընկերությունների գործունեության խաթարմանը՝ ՀՀ կառավարությամբ նախաձեռնությամբ ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2019 թվականին տրվեցին օրենսդրական կարգավորումներ, որոնք նպատակ ունեին տեղական շուկայում ստեղծել հավասար պայմաններ ներմուծվող և տեղում արտադրվող ցեմենտի համար։
Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 2021 թվականի հունվարի 27-ի N 95-Ն որոշմամբ ցեմենտի ներմուծման արգելքի ժամկետն ավարտվում է ս.թ. հուլիսի 25-ն, ուստի ցեմենտի ներքին շուկան կանոնակարգելու և տեղական արտադրողների և ներմուծողների համար հավասար պայմաններ ստեղծելու նպատակով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով նախատեսվել է ցեմենտի ներմուծման լիցենզիայի տրամադրման համար պետական տուրք, որի համար հիմք է հանդիսացել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 2-րդ հոդվածը, որը նախատեսում է ներքին շուկայի ու տեղական արտադրության պաշտպանության նպատակով արտաքին առևտրի ոլորտում սահմանափակումների կիրառում:
Նշված գործընթացն ապահեվելու նպատակով անհրաժեշտություն կառաջանա սահմանել լիցենզիաների տրամադրման լիազոր մարմին, ինչպես նաև սահմանել լիցենզիաների տրամադրման ընթացակարգը, որը կկանոնակարգի պետության և տնտեսվարող սուբյեկտի իրավահարաբերությունները՝ երրորդ երկրներից ցեմենտի ներմուծման համար վերջիններիս փոխադարձ պարտականությունները, ինչպես նաև՝ լիցենզիայի ձևաչափը։
Սույն կարգով սահմանվում է լիցենզիաների տրամադրման համապատասխան մարմին (ՀՀ էկոնոմիկայի նախարարություն), որը հանդիսանում է արտաքին առևտրի և արտաքին արտևտրում սակագնային և ոչ սակագնային քաղաքականություն մշակող և համակարգով պետական մարմին։
«Հայաստանի Հանրապետություն ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և գլխավոր լիցենզիայի ձևը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում։
«Հայաստանի Հանրապետություն ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և գլխավոր լիցենզիայի ձևը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, իսկ պետական բյուջեում նախատեսում է եկամուտների ավելացում լիցենզիայի ստացման նպատակով պետական տուրքերի վճարման տեսքով։
- ՏՎՅԱԼ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ներքին շուկայի պաշտպանություն ու տեղական արտադրության խթանում:
- ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԲՆՈՒՅԹԸ
Լիցենզավորման միջոցով երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի ծավալների կանոնակարգում՝ «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով սահմանված դրույթի կիրառմամբ («արտաքին առևտրի ոլորտում սահմանափակման ենթակա ապրանքները` ապրանքներն են, որոնց նկատմամբ արտաքին առևտրի դեպքում կարող են կիրառվել սահմանափակումներ և (կամ) արգելքներ մի շարք նպատակներով, այդ թվում` ներքին շուկայի ու տեղական արտադրության պաշտպանության նպատակով...»
- ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
- ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ԵԹԵ ԱՅԴՊԻՍԻՔ ԱՌԿԱ ԵՆ)
-
Обсуждалось
12.05.2021 - 31.05.2021
-
Тип
Pешение
-
Область
Экономика
-
Министерство
Министерство экономики
Просмотры 5478
Принт