Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

««Հանրակրթության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի  անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության՝ 2019 թվականի փետրվարի 8-ի թիվ 65-Ա որոշմամբ հաստատված և Ազգային ժողովի կողմից հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների ծրագրով (այսուհետ՝ Ծրագիր) սահմանված ծրագրային նպատակների իրագործման անհրաժեշտությամբ։ Մասնավորապես,  Ծրագրով հանրակրթության ոլորտում սահմանված նպատակներից են․

- ներդնել դպրոցական կառավարման բարելավված համակարգ.

- անցնել համընդհանուր ներառական հանրակրթությանը հանրապետության բոլոր մարզերում և Երևան քաղաքում մինչև 2023 թվականը.

- նոր բովանդակություն հաղորդել 12-ամյա կրթությանը՝ վերանայել չափորոշիչները, ուսումնական պլանը և առարկայական ծրագրերը՝ խթանելով քննական մտածողությունը, նորարարությունը և վերլուծական ու ստեղծագործական հմտությունները՝ առանձնակի ուշադրություն դարձնելով քաղաքացիական, ֆինանսական և ձեռնարկատիրական կրթությանը: Վերանայել ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) առարկաների և օտար լեզուների բովանդակությունը, դասավանդման մոտեցումները:

  • Обсуждалось

    11.05.2021 - 28.05.2021

  • Тип

    Закон

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 22114

Принт

Предложения

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան

27.05.2021

Առաջարկում ենք վերանայել Օրենքի նախագծի հոդված 15-ը: Հիմք ընդունելով ՀՀ ԿԳՄՍ նախարարի թիվ N 38-Ն հրամանը՝ առաջարկում ենք Օրենքի 28-րդ հոդվածի երկրորդ մասը լրացնել նոր՝ 10-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ՝ «28.10 Համագործակցել ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների հետ երկարօրյա խմբում իր երեխայի կրթության, հանգստի, սննդի կազմակերպման հարցերում՝ հիմք ընդունելով երկարօրյա խմբերում ընդգրկված սովորողների, այդ թվում՝ ցածր առաջադիմությամբ, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների կարիքների գնահատման արդյունքները:»

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան

27.05.2021

Առաջարկում ենք վերանայել Օրենքի նախագծի հոդված 5-ը: Առաջրկում ենք վերանայել «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 14-րդ կետում նախատեսված փոփոխությունը, ըստ որի պետական ուսումնական հաստատության տնօրենը նույն հաստատությունում չի կարող անընդմեջ պաշտոնավարել (պարտականությունները կատարել) առավելագույնը 10 տարի ժամկետով: Որպես վերանայման պահանջի հիմնավորում ներկայացնենք հետևյալ փաստարկները՝ 1.ՀՀ հանրակրթական պետական շատ հաստատություններում պաշտոնավարում են բարեխիղճ, փորձառու և բանիմաց տնօրեններ, որոնց նկատմամբ նման որոշման տարածումը չի կարելի հիմնավորված համարել: Սա շատ դեպքերում կարող է բացասաբար անդրադառնալ գյուղական համայնքներում աշխատող տնօրենների վրա՝ հանգեցնելով դպրոցի տնօրենի թափուր տեղի համար դիմորդների բացակայության: 2.Խնդրահարույց է նաև «անընդմեջ» հասկացության կիրառումը, որը հարցականի տակ է դնում փոփոխության անհրաժեշտությունը: 3.Այս ամենից զատ, պաշտոնավարման տարիների սահմանափակումը չի ծառայի բարեվարքության խախտման դեպքերի նվազմանը: Փոխարենն առաջարկում ենք մշակել տնօրենների լիազորությունների կատարման գնահատման համապարփակ մեխանիզմ, որը հնարավորություն կտա գնահատել գործող տնօրենի աշխատանքը՝ զուգահեռ հաշվի առնելով նաև ուսուցչական, ծնողական և աշակերտական համայնքի կարծիքը:

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան

27.05.2021

Առաջարկում ենք վերանայել Օրենքի նախագծի հոդված 4-ը: Առաջարկում ենք խորհրդի՝ հաշվետվության հետ կապված լիազորությունները չսահմանափակել միայն «լսելով», այլև Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «9. աջակցում է ուսումնական հաստատության զարգացման ծրագրի կատարմանը, վերահսկում է զարգացման ծրագրի ժամանակացույցով սահմանված տարեկան գործողությունների իրականացումը, լսում և մանրամասն ծանոթանում է զարգացման ծրագրի կատարման ամենամյա հաշվետվությանը, և վերջինս համադրում է զարգացման ծրագրի ժամանակացույցով սահմանված տարեկան գործողությունների իրականացման վերահսկման արդյունքների հետ: Արդյունքում, զարգացման ծրագրի կատարման բացասական արդյունքներից ելնելով, որոշում ընդունում տնօրենին անվստահություն հայտնելու հարցի քննարկման վերաբերյալ»։

Узнать больше