В стадии разработки
«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծեր
-
3 - За
-
0 - Против
- Անհրաժեշտությունը
Իրավական ակտի նախագծի մշակումը պայմանավորված է ռադիոակտիվ թափոնների անվտանգ կառավարման բնագավառում ծառայությունների մատուցման սակագնի սահմանման համար իրավական հիմքերի ստեղծման անհրաժեշտությամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում մունիցիպալ ռադիոակտիվ թափոնները պահվում են «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում» ՓԲԸ-ի պահեստարաններում` համապատասխան պայմաններում:
ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 1653-Ն որոշման համաձայն Հայաստանի Հանրապետությունում ռադիոակտիվ թափոնների տեղափոխման, վնասազերծման և պահպանման ծառայությունների մատուցման համար սահմանվել է 0 (զրո) դրամ սակագին:
«Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում» ՓԲԸ-ի պահպանման ծախսերը հոգալու համար յուրաքանչյուր տարի ՀՀ պետական բյուջեից իրականացվում են հատկացումներ, որոնք բավարարում են միայն մունիցիպալ ռադիոակտիվ թափոնների անվտանգ պահման համար:
ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ 42 արձանագրային որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում առաջացած ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարությամբ նախատեսված է կիրառել աղտոտողը-վճարում է սկզբունքը, որով առաջարկվում է մունիցիպալ ռադիոակտիվ թափոնների անվտանգ փաթեթավորման, տեղափոխման և վնասազերծման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները գանձել այն կազմակերպություններից, որոնց գործունեության արդյունքում առաջացել են այդ ռադիոակտիվ թափոնները:
Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտություն է առաջացել «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքում և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծում կատարել համապատասխան լրացումներ, ինչը հնարավորություն կտա իրականացնել ռադիոակտիվ թափոնների բնագավառում սակագնի հաշվարկի օրենսդրական կարգավորումը:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծով առաջարկվում է համապատասխան լրացումներ կատարել «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքում և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծում, ինչը հնարավորություն կընձեռի ՀՀ հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովին վերապահել ռադիոակտիվ թափոնների բնագավառում սակագնային կարգավորման իրավասություն:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ կստեղծվեն իրավական հիմքեր՝ ռադիոակտիվ թափոնների անվտանգ կառավարման բնագավառում բնականոն գործունեություն իրականացնելու համար:
- «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքում և «Հանրայինծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին
«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքում և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Обсуждалось
11.05.2021 - 01.06.2021
-
Тип
Закон
-
Область
Энергетика и природные ресурсы, Ядерная безопасность, Использование атомной энергии
Просмотры 5279
Принт