В стадии разработки
«ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1.Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի 2016թ. դեկտեմբերի 26-ի N 23 որոշմամբ հաստատված եղանակի կանխատեսման և օդերևութաբանության ծառայությունների մասով ազատականացման պլանով նախատեսված միջոցառումների իրականացման նպատակով անհրաժեշտություն է առաջացել ներդաշնակեցնել ԵՏՄ անդամ երկրների տվյալ ոլորտի օրենսդրությունը, մասնավորապես Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի 2019 թվականի մայիսի 29-ի թիվ 4 որոշման 1-ին կետով սահմանված «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ներդաշնակության ապահովումը՝ կարգավորելով օդերևութաբանության և եղանակի կանխատեսման բնագավառում ծառայությունների մատուցման իրավասություն ունեցող անձանց հաշվառման ռեեստրի ստեղծման և վարման հարցերը:
2.Առաջարկվող կարգավորման բնույթը
«Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ԵԱՏՄ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի 2019 թվականի մայիսի 29-ի թիվ 4 որոշման պահանջի կատարման և լիազոր մարմնին օդերևութաբանության և եղանակի կանխատեսման բնագավառում ծառայություններ մատուցող ֆիզիկական և իրավաբանական անձանց ռեեստրի վարման լիազորություն տալու, նրանց հաշվառելու անհրաժեշտությամբ:
3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ։
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է Օրենքի ներդաշնակեցում ԵՏՄ իրավակարգավորումներին՝ նպաստելով օդերևութաբանական ծառայությունների մատուցման ոլորտում միասնական քաղաքականության և միջազգային պարտավորությունների արդյունավետ իրականացման ապահովմանը։
5. Նախագծի ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման մասին
«Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման առնչությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Обсуждалось
08.05.2021 - 24.05.2021
-
Тип
Закон
-
Область
Охрана природы, Международные отношения, Чрезвычайные ситуации, Информационные технологии
-
Министерство
Министерство окружающей среды
Просмотры 5521
Принт