В стадии разработки
Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
-
3 - За
-
2 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 209 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը և նպատակը
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների կատարման ապահովմամբ։
- 2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Համաձայն ՀՀ կառավարության 27.03.1998թ. N 209 որոմամբ հաստատված կարգի (այսուհետ՝ կարգ) 21-րդ կետի՝ «Գույքի առանձին տարրեր գնահատվում են կարգի II գլխով սահմանված կարգով, ընդ որում, իրավաբանական անձանց գույքի կազմում չգտնվող (այդ թվում` իրավաբանական անձի գույքի կազմից առանձնացված) անշարժ գույքի գնահատումն իրականացվում է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով՝ ստացված արժեքը նվազեցնելով հատկացված հողամասի՝ գնահատման պահին գործող կադաստրային արժեքով:
Այն դեպքում, երբ հատկացված հողամասի կադաստրային արժեքը բարձր է անշարժ գույքի՝ հատկացված հողամասով հանդերձ գնահատված արժեքից, անշարժ գույքի գնահատված արժեքն ընդունվում է մեկ դրամին հավասար:»։
Համաձայն «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 2-րդ մասի՝«2. Սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված՝ անշարժ գույքի հարկով հարկման նպատակով հողամասերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգով հաշվարկված գները հիմք են պետության և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու (ուղղակի կամ աճուրդով վաճառելու), վարձակալության, կառուցապատման իրավունքով տրամադրելու դեպքերում՝ վաճառքի կամ մեկնարկային նվազագույն գների հաշվարկման համար:»։
Որոշմամբ հաստատված կարգի 21-րդ կետով սահմանված պահանջները և Օրենքի ներկայիս կարգավորումներին համապատասխանեցնելու նպատակով մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները
Նախագծով առաջարկվող փոփոխության արդյունքում շենք, շիություններին (անշարժ գույքի) հատկացված հողամասը առաջարկվում է անկախ գնահատողի կամ գնահատողի կողմից գնահատել շուկայական արժեքով։ Ընդ որում նախկինում նույնպես հողամասը գնահատվում էր շուկայական արժեքով, սակայն հողամասի գնահատված շուկայական արժեքի և կադաստրային արժեքի տարբերությանն ավելացվում էր անշարժ գույքի գնահատված արժեքին։ Արդյունքում պետական կամ համայնքային բյուջեններ էր փոխանցվում հողի միայն հողի կադաստրային արժեքը։
Առաջարկվող փոփոխությամբ իրականում գնահատման արդյունքում գումարային փոփոխություններ տեղի չի ունենում և հողի կադաստրային արժեքի փոխարեն համապատասխան բյուջեներ են փոխանցվում ոչ թե հողամասի կադաստրային արժեքը, այլ շուկայական արժեքը։
Տվյալ պարագայում հողի գնահատված շուկայական արժեքից կադաստրային արժեքի տարբերության հաշվարկը հանվում է և գնահատման արդյունքում անշարժ գույքի գնահատված արժեքը կադաստրայից բարձր լինելու դեպքում չի հանգեցնում բացասական մեծության և գնահատված արժեքը չի ընդունվում 1 դրամին հավասար։
Ընդ որում առաջարկվում է նախագիծը ընդունվելու դեպքում համապատասխան փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշման մեջ, ամրագրելով դրույթ, ըստ որի հողի գնահատված շուկայական արժեքը փոքր չի կարող սահմանվել տվյալ պահին գործող հողի կադաստրային արժեքից։
- 4. Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը
Իրավական ակտի ընդունման դեպքում գույքի գնահատման գործընթացն կիրականացվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան։
-
Обсуждалось
07.05.2021 - 25.05.2021
-
Тип
Pешение
-
Область
Управление государственным имуществом
-
Министерство
Комитет по управлению государственным имуществом
Просмотры 5351
Принт