ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) և ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1494-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
10 - За
-
7 - Против
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք – Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1494 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգը հաստատելու մասին» N 1494-Ն որոշումը հաստատվելուց հետո փոփոխությունների չի ենթարկվել, սակայն կիրառման ընթացքում կան մոտեցումներ որոնք անհրաժեշտություն է առաջացել փոխել, ինչպես նաև հստակեցնել որոշ երկիմաստությունները:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Հայաստանի Հանրապետությունում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգն առաջարկվել է խմբագրել նոր բովանդակությամբ, հաշվի առնելով կարգով սահմանված ինչպես կազմակերպչական այնպես էլ անցկացման էական փոփոխություններ, մասնավորապես.
- Նախագծի 7-րդ կետով տնօրենի թափուր տեղի մրցույթի հայտարարման կազմակերպչական աշխատանքները սկսելու համար սահմանվել է նոր ժամկետներ` պայմանագրի ժամկետը լրանալուց երեք ամիս առաջ, ինչը հնարավորություն կընձեռնի մինչև թափուր տեղ առաջանալը ընտրել նոր տնօրեն և խուսափել ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու հանգամանքից, իսկ այլ պատճառներով տնօրենի տեղի թափուր տեղ առաջանալու դեպքում` երեք ամսվա ընթացքում հայտարարվում է մրցույթ: Գործող կարգով ժամկետներ սահմանված չէր և մրցույթը հայտարարվում էր երբ տեղը թափուր էր դառնում:
- Նախագծով սահմանվել է նաև, որ խորհրդի անդամների փոփոխություն չի կատարվում մրցույթի հայտարարումից հետո (գործողով սահմանված չի եղել, կարգով արգելվել է փոփոխությունը` հաշվի առնելով, որ հավակնորդները շահագրգռված են լինում խորհրդի կազմում ընդգրկել իրենց նախընտրելի անդամների), ինչպես նաև հավակնորդների գործերի ընդունման ժամկետ է սահմանվել 15 աշխատանքային օր և կարող է երկարացվել ևս 15 աշխատանքային օր, եթե հայտարարված ժամկետում հայտեր չեն ներկայացվել (գործող կարգով սահմանված է եղել 30 օր և հավակնորդներ լինելու դեպքում այդ ժամկետը շատ երկար էր):
- Նախագծով սահմանվել է հայտարարության ձև, որով հստակ նշվում են տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար պարտադիր պահանջները և այն փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ է, որ հավակնորդը ներկայացնի լիազոր մարմին: Գործող կարգով հիմնական փոփոխությունը կայանում է նրանում, որ հավակնորդը կարող է փաստաթղթերը ներկայացնել նաև էլեկտրոնային եղանակով, ինչպես նաև հնարավորություն է ընձեռնված պակաս փաստաթղթերի առկայության դեպքում, այն համալրել մինչև փաստաթղթերի ընդունման օրը:
- Առավել հստակ է սահմանվել խորհրդի լիազորությունները և մրցույթի անցկացման աշխատանքների կազմակերպումը (նախագծում ամրագրվել է նաև, որ մրցույթը անցկացվում է սույն կարգով և տնօրենի ընտրության մրցութային ընթացակարգի համաձայն, որն ըստ ուսումնական հաստատությունների կանոնադրությունների սահմանված է, որ հաստատում է կառավարման խորհուրդը), սահմանվել է նաև լիազոր մարմնի ներկայացուցչի և զանգվածային լրատվական միջոցների մասնակցության ապահովման ու նրանց լիազորությունները:
- Հավակնորդները խորհրդին են ներկայացնում ուսումնական հաստատության 5 տարվա ռազմավարական ծրագիրը, որը մինչ այս ներկայացվում էր հավակնորդների կողմից թերություններով, ոչ ռազմավարական ծրագրի ձևաչափով և գործողությունների պլանով: Նախագծում սահմանվել են այն բաղադրիչները և պարտադիր քայլերը, որոնք պետք է առկա լինեն ծրագրում:
- Նախագծով սահմանվել է նոր մոտեցում, որով սահմանվում է, որ մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվում այն հավակնորդը, ով հավաքել է խորհրդի անդամների ընդհանուր թվի մեծամասնության կողմ ձայներ: Գործող կարգով սահմանված է, որ մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվում այն հավակնորդը (հավակնորդները), ով (ովքեր) ստացել է (են) քվեարկությանը մասնակցած խորհրդի անդամների կեսից ավելիի կողմ ձայներ, ինչից բխում էր, որ խորհուրդը կարող է ընտրել մեկից ավելի հավակնորդների և այդ դեպքում լիազոր մարմնի ղեկավարն էր ընտրում մրցույթով հաղթած հավակնորդներից մեկին, և սահմանված կարգով կնքում պայմանագիր: Փոփոխությունով խորհրդի կողմից կընտրվի մեկ թեկնածու, կամ հաղթող չի ճանաչվի:
- Մրցույթի արդյունքի վերաբերյալ բողոքի առկայության դեպքում, առավել հստակեցվել է լիազոր մարմնի ղեկավարի կողմից ստեղծված բողոքարկման հանձնաժողովի աշխատանքների կազմակերպումը և այն հիմքերը, որով հանձնաժողովը տալիս է բացասական եզրակացություն:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Սույն որոշման նախագծի ընդունման դեպքում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական համակարգում ներկայումս տարվող քաղաքականության փոփոխություն չի ակնկալվում:
- Կարգավորման նպատակը և բնույթը
ՀՀ կառավարության կողմից որոշման նախագծի ընդունումը, առավել կհստակեցնի նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կազմակերպման և անցկացման աշխատանքները, որը հնարավորություն կընձեռնի խորհրդին ընտրել մեկ հավակնորդի և խուսափել հետագա բողոքներից և շահարկումներից:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Սույն որոշման նախագծի մշակման գործընթացին այլ ինստիտուտներ և անձինք ներգրավված չեն եղել:
- Ակնկալվող արդյունքը
Սույն որոշման ընդունմամբ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կազմակերպչական աշխտանքները կկազմակերպվեն առավել դյուրին, իսկ ընտրությունը` առավել արդարացի:
ՏԵՂԵԿԱՆՔ
Այլ իրավական ակտերում կատարվող փոփոխությունների կամ լրացումների վերաբերյալ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1494 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:
ՏԵՂԵԿԱՆՔ
Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացման կամ նվազեցման վերաբերյալ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1494 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Обсуждалось
30.04.2021 - 21.05.2021
-
Тип
Pешение
-
Область
Образование и наука
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
Просмотры 8831
Принт