В стадии разработки
««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ
-
12 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
- Անհրաժեշտությունը
Օրենքի նախագիծը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2021 թվականի ապրիլի 13-ի՝ մեծ պահանջարկ ունեցող համարանիշն օգտագործելու առաջնահերթության իրավունքից օգտվելու խելամիտ ժամկետ սահմանելու մասին թիվ 02/10.9/12061-2021 հանձնարականի կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 13.2-րդ հոդվածի համաձայն՝ եթե վեց ամսվա ընթացքում տվյալ հաշվառման համարանիշներն օգտագործողը կամ նրա մերձավոր ազգականը (հայր, մայր, եղբայր, քույր, ամուսին, զավակ) հաշվառման է ներկայացնում սեփականության իրավունքով իրեն պատկանող այլ տրանսպորտային միջոց, ապա մեծ պահանջարկ ունեցող այդ հաշվառման համարանիշները տրամադրվում են օգտագործողին կամ մերձավոր ազգականին՝ հաշվառման համարանիշների հատկացման համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարմամբ, իսկ եթե այդ հաշվառման համարանիշները հատկացվել են նախքան աճուրդային կարգով մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշների հատկացումն առանց աճուրդի` նաև սահմանված գնի վճարմամբ։
Ներկայումս ՀՀ կառավարության աշխատակազմ ստացված դժգոհությունները հիմք են տալիս եզրակացնել, որ տրանսպորտային միջոցը փոխելիս 6 ամսյա ժամկետը մեծ պահանջարկ ունեցող համարանիշի հաշվառման մարմին ի պահ հանձնելուց հետո չի հանդիսանում բավարար ժամանակահատված նշված ժամկետում այլ տրանսպորտային միջոց հաշվառման ներկայացնելու համար:
- Կարգավորմաննպատակըև բնույթը
Նախագիծը նպատակ ունի ապահովել ՀՀ վարչապետի 2021 թվականի ապրիլի 13-ի թիվ 02/10.9/12061-2021՝ մեծ պահանջարկ ունեցող համարանիշն օգտագործելու առաջնահերթության իրավունքից օգտվելու խելամիտ ժամկետ սահմանելու մասին հանձնարականը։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունուման արդյունքում մեծ պահանջարկ ունեցող համարանիշերից առաջնային օգտվելու իրավասություն ստացած անձը, վաճառելով իր տրանսպորտային միջոցը, առավել երկար ժամանակ (1տարի 6 ամսվա փոխարեն) կունենա համարանիշերը հետ վերցնելու և օգտագործելու համար՝ այդպիսով ստիպված չլինելով կրել ֆինասական կորուստներ, այն է՝ կրկին վճարել մեծ պահանջարկ ունեցող նոր (կամ նույն) համարանիշերի համար կամ ստանալ հերթական կամ այլ վճարովի համարանիշ։
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
-
Обсуждалось
27.04.2021 - 12.05.2021
-
Тип
Закон
-
Область
Безопасность дорожного движения
-
Министерство
Полиция
Просмотры 6184
Принт