ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի N 912-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
9 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
____ __________________2021 թվականի N __________-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի N 912-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ և 37-րդ հոդվածների 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հուլիսի 18-ի «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» N 912-Ա որոշման հավելված 2-ի՝
1) 1-ին կետի 13-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել.
2) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ ենթակետով.
«4) Մարտին Սերգեյի Միրաքյան (ծնվ.՝ 08.05.1997թ., բնակության վայրը՝ քաղ. Երևան, Գյուլբենկյան 21, բն. 6-7, Լիսաբոնի համալսարան, Պորտուգալյա): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 8-րդ կետ»:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի N 912-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հուլիսի 18-ի N 912-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հուլիսի 18-ի «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» N 912-Ա որոշման հավելված 2-ում տեղ գտած ուսումնառության ժամկետի ավարտի փոփոխության անհրաժեշտությունից:
- Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը
Մարտին Սերգեյի Միրաքյանն ընդունվել է Լիսաբոնի համալսարանի մագիստրատուրա և այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 13-ի N 1337-Ա որոշման հավելված 2-ի 1-ին կետով մինչև ուսումնառության ավարտը 2021 թվականի ամառային զորակոչ Մ.Միրաքյանին 13-րդ ենթակետով տրվել է տարկետում:
Մ. Միրաքյանին տարկետում է տրվել մինչև 2021 թվականի ամառային զորակոչը, քանի որ ուսումնառության ավարտի ժամկետի վերաբերյալ նախկինում տեղեկանք չի ներկայացվել՝ սակայն նրա ուսումնառությունը բուհի կողմից տրված տեղեկանքով ավարտվում է 2021 թվականի հոկտեմբերի 31-ին:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հուլիսի 18-ի N 912-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ կվերացվի տեղ գտած անճշտությունը, և Մ.Միրաքյանը հնարավորություն կունենա իր ուսումնառությունը ավարտելու 2021 թվականի ձմեռային զորակոչին:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հուլիսի 18-ի N 912-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ հնրավորություն կընձեռնվի քաղաքացի Մ. Միրաքյանին ավարտելու ուսումը:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հուլիսի 18-ի N 912-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Обсуждалось
22.04.2021 - 07.05.2021
-
Тип
Pешение
-
Область
Образование и наука
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
Просмотры 5802
Принт