Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի N1419-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հայաստանի Հանրապետության կառավարության 08.11.2012թ. N1419-Ն որոշմամբ սահմանված է, որ ՀՀ կառավարության սահմանած՝ ՀԴՄ-ներին ներկայացվող պահանջներին և դրանց ծրագրային ապահովմանը համապատասխանության եզրակացությունը տրամադրվում է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից՝ հարկային մարմնի սահմանած կարգով: Միաժամանակ, ՀՀ կառավարության 03.12.2020թ. N1976-Ն որոշմամբ սահմանված է, որ անկանխիկ վճարման տեսակի կիրառման պահանջների ապահովման համար համապատասխանության եզրակացության տրամադրման վերջնաժամկետը տրամադրման օրը ներառող ամսվան հաջորդող 12-րդ ամսվա 1-ն է: Ընդ որում սահմանված ժամկետը չպահպանելու դեպքում եզրակացությունը ճանաչվում է ուժը կորցրած, և ուժը կորցնելու օրվանից եզրակացությունում նշված հսկիչ-դրամարկղային մեքենաները ենթակա չեն իրացման կամ վարձակալության տրամադրման:

Խնդիրն այն է, որ գործնականում հանդիպում են դեպքեր, երբ մինչև վերջնաժամկետի ավարտն իրացվում են ՀԴՄ-ներ, որոնք չեն ապահովում անկանխիկ վճարման տեսակի կիրառման պահանջները: Նշված դեպքում կարգավորված չէ, թե ինչպես և ում կողմից է իրականացվելու անկանխիկ վճարման տեսակի կիրառման պահանջների ապահովումը վերջնաժամկետի ավարտից հետո: Միաժամանակ, առաջանում է խնդիր, թե արդյոք ենթակա են շահագործման այն ՀԴՄ-ները, որոնք վերջնաժամկետում չեն ապահովել նշված պահանջները:

  • Обсуждалось

    21.04.2021 - 06.05.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Государственные доходы, Экономика, Финансовая

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4929

Принт