Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ     

   ՈՐՈՇՈՒՄ

                                                                           

                                                                      «    »________ N      - Ն

                                                        

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1251-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի «Պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների տեսակների ցանկը, տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգը, պետական գրանցման և պետական հաշվառման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկերը, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի, պետական հաշվառման ազգային ու միջազգային վկայագրերի և «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրի ձևերը, «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման կարգը, հաշվառման համարանիշերին ներկայացվող պահանջները, ինչպես նաև տրանսպորտային միջոցների համարանիշերի հաշվառման ու հատկացման կարգը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N 1853-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1041-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1251-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) 1-ին կետը լրացնել նոր 15-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«15) ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային հարթակում հասարակ գրավոր գործարքի կատարմամբ միաժամանակ տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում և պետական հաշվառում կատարելու կարգը՝ համաձայն N 15 հավելվածի:»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                                                          Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

                                                                                                «      » ________  2021 թ.

                                                                                                            ք.Երևան   

                                                     

 

 

       Հավելված

ՀՀ կառավարության  2021 թվականի                                                                                                                                                                       ---------ի N -----Ն որոշման

 

Հավելված N 15

ՀՀ կառավարության 2010 թվականի

սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման

                                                        

 

Կ Ա Ր Գ

 

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՈՒՄ ՀԱՍԱՐԱԿ ԳՐԱՎՈՐ ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՏԱՐՄԱՄԲ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն կարգով սահմանվում են առանց Ճանապարհային ոստիկանության իրավասու ստորաբաժանում ներկայանալու Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային՝ www.roadpolice.am հարթակում (այսուհետ՝ հարթակ) հասարակ գրավոր գործարքի (այսուհետ՝ գործարք) կատարմամբ միաժամանակ տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում և պետական հաշվառում (այսուհետ՝ գրանցում և հաշվառում) կատարելու հետ կապված հարաբերությունները:
  2. Հարթակում գործարքի կատարումը և դրանից ծագող տրանսպորտային միջոցի գրանցումը և հաշվառումը հասանելի է միայն ֆիզիկական անձանց պատկանող՝ Հայաստանի Հանրապետությունում այդ գործողության պահի դրությամբ հաշվառված տրանսպորտային միջոցների համար։

 

  1. ՀԱՐԹԱԿՈՒՄ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

  1. Միաժամանակ տրանսպորտային միջոցի գրանցում և հաշվառում կատարելու գործողության՝ տրանսպորտային միջոցի պետական գրանցման գործողության վրա տարածում են սույն որոշման 14-րդ հավելվածի՝ հարթակում տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու համար սահմանված կարգավորումները՝ սույն կարգով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ։
  2. Սույն որոշման 14-րդ հավելվածի 11-րդ կետով սահմանված կարգով ձեռք բերողի էջում (այսուհետ՝ էջ) տրանսպորտային միջոցի պետական գրանցման գործողության նախագիծը պատրաստ լինելու մասին հաղորդագրությունը ստանալուց հետո ձեռք բերողը «Միաժամանակ հաշվառում» դաշտն ակտիվացնելու միջոցով կարող է անցում կատարել ձեռք բերվող տրանսպորտային միջոցի հաշվառման գործողությանը ևս կամ ղեկավարվել սույն որոշման 14-րդ հավելվածի 12-րդ կետի կարգավորումներով։
  3. Ակտիվացնելով «Միաժամանակ հաշվառում» դաշտը՝ համակարգն ինքնաշխատ եղանակով պատրաստում է նաև ձեռք բերվող տրանսպորտային միջոցի պետական հաշվառման նախագիծը։
  4. Միաժամանակ տրանսպորտային միջոցի գրանցման և հաշվառման գործողության նախագծի պատրաստ լինելու մասին հաղորդագրություն է ուղարկվում ձեռք բերողի էջին։
  5. Ձեռք բերողը հաղորդագրությունը ստանալուց հետո պետք է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում ներկայանա Ճանապարհային ոստիկանության իրավասու ստորաբաժանում և ներկայացնի՝

1) օրենքով սահմանված տուրքերի և վճարների վճարման փաստը հավաստող փաստաթղթեր (բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի),

2) տրանսպորտային միջոցի (միջոցների) գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանքը,

3) տրանսպորտային միջոցի համարակիր ագրեգատների և թափքի (խցիկի) գույնի փոփոխություն կատարված չլինելու մասին սեփականատիրոջ հայտարարությունը,

4) ձեռք բերված տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը,

5) ձեռք բերված տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշերը, բացառությամբ այն դեպքերի, երբ դրա փոխարեն Ճանապարհային ոստիկանության իրավասու ստորաբաժանում է ներկայացնում հերթական կամ ցանկալի հաշվառման համարնիշերը գործարքի կողմերի համաձայնությամբ չփոխարինելու մասին հայտարարություն։

  1. Սույն կարգի 7-րդ կետի 3-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված հայտարարությունները չեն ներկայացվում Ճանապարհային ոստիկանության իրավասու ստորաբաժանում, եթե նախքան ձեռք բերվող տրանսպորտային միջոցի պետական հաշվառման նախագծի պատրաստումը գործարքի կողմերը համապատասխան ստորագրված հայտարարությունները կցել են հարթակի «Միաժամանակ հաշվառում» դաշտի ձեռք բերողի էջին։
  2. Սույն կարգով նախատեսված՝ կողմերի համաձայնությամբ ձեռք բերվող տրանսպորտային միջոցի հերթական կամ ցանկալի հաշվառման համարնիշերը գործարքի կողմերի համաձայնությամբ չփոխարինելու հետ կապված կարգավորումները չեն գործում և հաշվառման գործողությունը եթակա է մերժման (բացառությամբ, երբ ձեռք բերողը համաձայնություն է տալիս այն փոխանակելու մասին), եթե ձեռք բերվող տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշերը չեն համապատասխանում (հին նմուշի են) այդ պահի դրությամբ գործող Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշմամբ հաստատված հաշվառման համարանիշերի ձևերին։
  3. 10. Ճանապարհային ոստիկանության իրավասու ստորաբաժանումում ձեռք բերողի (կամ նրա ներկայացուցչի) էլեկտրոնային թվային ստորագրության դիմաց վերջինիս է հանձնվում ձեռք բերված տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը, իսկ գործարքի կողմերի համաձայնությամբ համարնիշերը չփոխարինելու մասին հայտարարության բացակայության դեպքում նաև հերթական կամ վճարովի հաշվառման համարանիշերը, ինչպես նաև իր ցանկությամբ ստանալով տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը։
  4. 11. Տրանսպորտային միջոցի գրանցումը և հաշվառումը մերժվում է սույն որոշման 2-րդ հավելվածի 10-րդկետով նախատեսված հիմքերի առակայության դեպքերում՝ հաշվի առնելով սույն կարգով նախատեսված առնաձնահատկությունները։
  5. 12. Տրանսպորտային միջոցի պետական հաշվառման գործողության կատարումը մերժելու մասին ձեռք բերողի էջին անմիջապես ուղարկվում է հաղորդագրություն։
  6. 13. Տրանսպորտային միջոցի պետական հաշվառման գործողության կատարումը մերժելու մասին որոշումը կայացնելուց հետո այն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հանձնվում է վարչական ակտի հասցեատիրոջը:

 

 

 

Հայաստանի Հանրապետության           

վարչապետի աշխատակազմի ղեկավար                                                          Ա. Թորոսյան

 

                                                                                              

  «      » ________  2021 թ.

                                                                                                              ք.Երևան

  • Обсуждалось

    19.04.2021 - 04.05.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Безопасность дорожного движения

  • Министерство

    Полиция

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6846

Принт

Предложения

Կրիստինա Մուրադյան

22.04.2021

Վերջին տարիներին մեծաթիվ են մեծ պահանջարկ և ցանկալի համարանիշերի գողությունների դեպքերը: Հանցագործները գողանում են նշված համարանիշերը և դրանց դիմաց խոշոր գումարներ պահանջելով, դրանք հետ են վերադարձնում սեփականատերերին, քանի որ այդ համարանիշերի (զույգի մասին է խոսքը) կորստյան դեպքում մեքենայի սեփականատերը, գործող օրենսդրության համաձայն, ստիպված է նորից վճարել և պետական տուրքը, և ցանկալի կամ մեծ պահանջարկ ունեցող համարանիշի համար սահմանված ողջ վճարը: Ստացվում է իրավիճակ, որ գործող օրենսդրությունը, ըստ էության, նպաստավոր պայմաններ է ստեղծում նշված իրավախախտման համար: Առաջարկվում է 1251-Ն որոշման մեջ, բացի նախագծով նախատեսվող փոփոխությունների, նախատեսել կարգավորումներ, որոնց համաձայն ցանկալի և մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի կորստյան դեպքում, քաղաքացին վճարի միայն օրենքով նախատեսված 12.000 դրամ պետական տուրքը և ստանա համարանիշերի կրկնօրինակը` անկախ նրանից թե որերորդ անգամ է համարանիշը կորում: Նման կարգավորման պարագայում, ըստ էության, կվերանան վերոնշյալ իրավախախտմանը նպաստող հանգամանքերը:

Узнать больше