Добавить в избранное
Проект не принят
Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Էդուարդ Բադալյան 06.04.2021 18:33:00 | Նախագծի հիմնավորումներում նշված է, որ «ավտոարտադրողների պաշտոնական ներ¬կա¬յա¬ցուցչի կողմից անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից ավտո¬մեքե¬նա¬ներ ձեռք բերելու և հետագայում այլ անձանց վաճառելու դեպքում ավտո¬արտա¬դրող¬¬ների պաշ¬տո¬նական ներ¬կա¬յացուցիչները զրկվում են ԱԱՀ-ի գծով հաշվանցումներ կատա¬րելու հնա¬րա¬վո¬րու¬թյունից, իսկ այդ գործարքից ԱԱՀ-ով հարկման բազան հաշվարկվում է ավտո¬մեքե¬նայի վաճառքի ամբողջ արժեքից: Մյուս կողմից, նշյալ տնտեսավարող սուբյեկտների մոտ առա¬ջա¬նում է ֆիզի¬կական անձանց վճարվող եկամուտներից, որպես հարկային գործակալ, եկամտա¬յին հարկ հաշ-վարկելու և պետական բյուջե վճարելու պարտավորություն, որն ուղղա¬կիո¬րեն ազդում է հետա-գայում այդ ավտոմեքենայի վաճառքի գնի վրա՝ խոչընդոտելով համակարգի զար¬¬գաց¬մանը:» , ինչը շատ ճիշտ է։ Բայց, նույն խնդիրն առկա է նաև գյուղատնտեսական ապրանքները դրանք արտադրող գյուղացիներից ձեռք բերող և վերավաճառող, մսամթերքն այն արտադրող գյուղացուց ձեռք բերող և վերավաճառող և այլ ԱԱՀ վճարող հանդիսացող հարկ վճարողների մոտ։ Ստացվում է, որ միանգամայն չհիմնավորված կերպով հարկային արտոնություն ենք ստեղծում նույն խնդիրն ունեցող բազմաթիվ հարկ վճարողներից միայն մի խմբի՝ ավտոարտադրողների ներկայացուցիչ հանդիսացողների համար։ Միաժամանակ, անհավասար պայման է առաջանում ավտոարտադրող ընկերության պաշտոնական ներկայացուցիչ հանդիսացող ընկերությունների և այդպիսին չհանդիսացող սակայն կրկին ավտոտրանսպորտային միջոցների (օրինակ երկրորդային շուկայից) վաճառքով զբաղվող առկա կամ հնարավոր առկա ընկերությունների միջև։ Եթե խնդիր առկա, է այն պետք է լուծվի թերևս բոլորի համար, քանի որ այնպես չէ, որ ցանկալի չէ ունենալ ավտոտրանսպորտային միջոցների բարձր գներ (բարձր ԱԱՀ կամ ֆիզ անձից ձեռք բերման ժամանակ եկամտային հարկի գծով գործակալ հանդիսանալու հետևանքով), իսկ ահա գյուղ մթերքների մասով կարելի է ունենալ բարձր գին՝ նույն պատճառներով։ | ||
2 | Էդուարդ Բադալյան 06.04.2021 18:33:00 | Հարկային օրենսգրքի լրացումների 2-րդ հոդվածով նախատեսված լրացումը պնդրահարույց է, քանի որ ավտոարտադրողի ներկայացուցիչը սկզբնապես ձեռք բերելով ավտոտրանսպորտային միջոցը ոչ շահագործման նպատակով և դրանով իսկ չհարկելով այն եկամտային հարկով որպես հարկային գործակալ, ամիսներ անց կարող է փոխել իր այդ մտադրությունը։ Այսպիսի դեպքերում, օտարող ֆիզիկական անձին եկամուտն արդեն իսկ առանց հարկման վճարած լինելու պարագայում անորոշ է մնում այդ եկամտից եկամտային հարկի գումարն ուշացումով պահելու և բյուջե վճարելու պարտավորության կատարման հնարավորությունը։ |