«ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԶԵՆՔ ԿՐԵԼՈՒ, ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ, ՆՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԶԵՆՔԻ ԵՎ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ ՑԱՆԿԸ, ՆՐԱՆՑ ԶԵՆՔՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ (ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ), ՊԱՀԵԼՈՒ, ԿՐԵԼՈՒ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի ԹԻՎ 656 ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի ԹԻՎ 201-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
-
7 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
---- ------ 2021թ. N----Ն
ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԶԵՆՔ ԿՐԵԼՈՒ, ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ, ՆՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԶԵՆՔԻ ԵՎ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ ՑԱՆԿԸ, ՆՐԱՆՑ ԶԵՆՔՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ (ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ), ՊԱՀԵԼՈՒ, ԿՐԵԼՈՒ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 656 ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N 201-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զենքի մասին» օրենքի 5-րդ հոդվածին և 22-րդ հոդվածի 1-ին ու 5-րդ պարբերություններին, «Մաքսային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերին, «Հարկային ծառայության մասին» օրենքի 30-րդ հոդվածին և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
- Սահմանել`
- Մաքսային և հարկային մարմիններում զենք կրելու, պահելու և օգտագործելու իրավունք ունեցող մաքսային և հարկային մարմինների հանրային ծառայողների պաշտոնների ցանկը` համաձայն N 1 հավելվածի:
2) Մաքսային և հարկային մարմինների հանրային ծառայողների կողմից օգտագործվող զենքի և ռազմամթերքի ցանկը` համաձայն N 2 հավելվածի:
3) Մաքսային և հարկային մարմինների հանրային ծառայողներին զենքով ապահովելու (տրամադրելու), պահելու, կրելու և օգտագործելու կարգը` համաձայն N 3 հավելվածի:
- Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ ՊԵԿ) նախագահին և Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ՝ Ոստիկանություն) պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան որոշման նախագիծ` Ոստիկանության հաշվապահական հաշվեկշռում հաշվառված և ՊԵԿ-ին ժամանակավոր օգտագործման նպատակով հանձնված մարտական զենքի տեսակները Ոստիկանության հաշվեկշռից հանելու և ՊԵԿ-ի հաշվապահական հաշվեկշռում հաշվառելու վերաբերյալ:
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 1-ի «Մաքսային մարմինների պաշտոնատար անձանց զենքով ապահովելու մասին» N 656 և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունում զենք պահելու, կրելու իրավունք ունեցող աշխատողների պաշտոնների և նրանց կողմից օգտագործվող զենքի տեսակների, ձևերի, մոդելների ցանկն ու քանակը սահմանելու մասին» N 201-Ն որոշումները:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված N 1
ՀՀ կառավարության --- --- 2021թ.
N ------ Ն որոշման
Ց Ա Ն Կ
ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԶԵՆՔ ԿՐԵԼՈՒ, ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ
- Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ ՊԵԿ) նախագահ,
- ՊԵԿ նախագահի տեղակալներ,
- ՊԵԿ համալիր հարկային ստուգումների վարչության, մաքսային հսկողության վարչության, հետբացթողումային հսկողության վարչության, հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության, հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության պետեր, վարչությունների պետերի տեղակալներ և վարչությունների բաժինների պետեր,
- ՊԵԿ քննչական վարչության ծառայողներ,
- ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության ծառայողներ,
- ՊԵԿ ներքին անվտանգության վարչության ծառայողներ,
- ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողներ,
- ՊԵԿ մաքսատուն-վարչությունների ծառայողներ:
Հավելված N 2
ՀՀ կառավարության --- ---- 2021թ.
N -------Ն որոշման
ՑԱՆԿ
ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԶԵՆՔԻ ԵՎ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ
Զենքի տեսակը |
Մոդելը |
Քանակը |
Մարտական, ծառայողական և քաղաքացիական |
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված քրեագիտական պահանջներին համապատասխանող տեխնիկական բնութագիր ունեցող զենք և ռազմամթերք |
450 միավոր |
Հավելված N 3
ՀՀ կառավարության --- --- 2021թ.
N----- Ն որոշման
ԿԱՐԳ
ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԶԵՆՔՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ (ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ), ՊԱՀԵԼՈՒ, ԿՐԵԼՈՒ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կարգով կարգավորվում են մաքսային և հարկային մարմինների հանրային ծառայողներին (այսուհետ՝ ծառայող) պահելու և կրելու իրավունքով զենք և ռազմամթերք (այսուհետ` զենք) հատկացնելու, հատկացված զենքը պահելու, կրելու և օգտագործելու հետ կապված հարաբերությունները:
- Ծառայողին պահելու, կրելու և օգտագործելու իրավունքով հատկացվում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ ՊԵԿ) տնօրինության տակ գտնվող զենք:
- Ծառայողին հատկացվող զենքի հետ միասին տրվում են համապատասխան հարմարանքներ՝ զենքը բացահայտ կամ քողարկված կրելու համար, ինչպես նաև՝ զենքի խնամքի համար նախատեսված պարագաներ:
- Ծառայողին պահելու, կրելու և օգտագործելու իրավունքով զենք հատկացվում է ՊԵԿ նախագահի հրամանով, եթե սույն որոշմամբ հաստատված հավելված N 1-ում նշված պաշտոնները զբաղեցնող անձինք սահմանված կարգով անցել են հատուկ պատրաստություն (ուսուցում) և հանձնել են ստուգարք: Հատուկ պատրաստության և ստուգարքի հանձնման ու ծառայողներին զենքի թույլտվության տրման կարգը սահմանում է ՊԵԿ նախագահը:
- Պահելու և կրելու իրավունքով հատկացված զենքը ծառայողի կողմից գործադրվում է «Հարկային ծառայության մասին» և «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում:
- ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԶԵՆՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
- Ծառայողին զենք հատկացնելու նպատակով հատուկ պատրաստություն անցնելու համար հիմք է հանդիսանում համապատասխան ծառայողի կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի միջնորդությունը ՊԵԿ նախագահին` զենքի պահպանման և տրամադրման պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի դրական եզրակացության դեպքում:
- Ստուգարքը հանձնած ծառայողներին սահմանված կարգով տրվում է զենք պահելու և կրելու թույլտվության իրավունքի վկայական (այսուհետ՝ թույլտվության վկայական), որի վերաբերյալ կատարվում է համապատասխան գրանցում` զենքի թույլտվությունների հաշվառման մատյանում:
- Թույլտվության վկայականի ձևը և տրման կարգը հաստատում է ՊԵԿ նախագահը:
- Թույլտվություն ստացած ծառայողներին զենքը հատկացվում է ՊԵԿ նախագահի հրամանով սահմանված կարգով` զենքերի և ռազմամթերքի պահպանության համար պատասխանատու նշանակված անձի (այսուհետ՝ զետեղարանի պատասխանատու) կողմից, գրառում կատարելով զենքի հանձնման - ընդունման մատյանում:
- Զենքի թույլտվությունների հաշվառման և զենքի հանձնման - ընդունման մատյանների ձևերը հաստատվում է ՊԵԿ նախագահի հրամանով:
- Զենքի թույլտվությունների հաշվառման և զենքի հանձնման - ընդունման մատյանները վարում է զետեղարանի պատասխանատուն: Այն վարվում և համարակալվում է Հայաստանի Հանրապետության գործող իրավական ակտերին համապատասխան:
- ՊԵԿ-ը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է ունենալ հրաձգարան, զենք կրող ծառայողների կրակային պատրաստության կազմակերպման աշխատանքներն իրականացնելու և ուսուցման նպատակով: Հրաձգարանի և զետեղարանի պատասխանատուները նշանակվում են ՊԵԿ նախագահի հրամաններով` ՊԵԿ զենքի պահպանման և տրամադրման պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի ներկայացմամբ:
- Զետեղարանն ու հրաձգարանը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պահանջներին:
- Զետեղարանի ու հրաձգարանի համար պատասխանատու նշանակված աշխատողների իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև զետեղարանից փամփուշտների հատկացման կարգը սահմանվում են ՊԵԿ նախագահի հրամանով:
III. ԶԵՆՔԸ ՊԱՀԵԼՈՒ, ԿՐԵԼՈՒ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ
- Պահելու, կրելու և օգտագործելու իրավունքով զենք ստացած ծառայողը պարտավոր է սարքին, անվտանգ և մաքուր պահել ստացած զենքը:
- Զենքի կորուստը բացառելու նպատակով այն պետք է համապատասխան ամրակապով հուսալիորեն ամրացված լինի ծառայողի հագուստին (գոտուն):
- Արգելվում է ծառայողի կողմից զենք կրելն առանց համապատասխան հարմարանքների (ատրճանակի պատյան, ամրակապ և այլն):
- Զենքը ծառայողի բնակության վայրում պետք է պահվի փականով ամրացված պահարանում կամ արկղում` միջոցներ ձեռնարկելով զենքին այլ անձանց հասանելիությունը բացառելու համար:
- Քաղաքացիական հագուստ կրող ծառայողը զենքը կրում է քողարկված:
- Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ծառայողը զենքով գործուղվում է միջազգային պայմանագրերով սահմանված դեպքերում և կարգով:
- ՊԵԿ կառուցվածքային ստորաբաժանումներում տվյալ ստորաբաժանման ծառայողներին հատկացված զենքերը պահվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:
- Ծառայողին արգելվում է մերկացնել զենքը, փոխանցել այլ անձանց կամ թողնել առանց հսկողության` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
- Հայաստանի Հանրապետության տարածքում գործուղման դեպքում` ժամանման վայրում զենքն անվտանգ պահելու հնարավորության բացակայության դեպքում գործուղված ծառայողը զենքը ի պահ է հանձնում ոստիկանության մոտակա բաժնի հերթապահ մաս:
- Ծառայողին հատկացված զենքի, դրա տեխնիկական վիճակի, ինչպես նաև համապատասխան հարմարանքների նկատմամբ հսկողությունն իրականացվում է`
1) ծառայողի անմիջական ղեկավարի կողմից` ամիսը մեկ անգամ, ծառայողի ծառայության մեջ գտնվելու ժամանակ.
2) տվյալ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից` յուրաքանչյուր եռամսյակը մեկ.
3) ՊԵԿ զենքի պահպանման և տրամադրման պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանման համապատասխան ծառայողի կողմից` տարեկան մեկ անգամ:
- Ծառայողը ստացիոնար բուժման, ուսման, արձակուրդ կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս երկարատև գործուղման մեկնելիս, ինչպես նաև զենքը պահելու համար հուսալի պայմանների չապահովման դեպքում զենքը ժամանակավորապես ի պահ է հանձնում զետեղարանի պատասխանատուին:
- Ծառայողը պարտավոր է զենքը հանձնել, եթե`
1) ծառայողի կողմից խախտվել են սույն կարգով նախատեսված զենքը պահելու և կրելու պայմանները՝ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կարգադրությամբ.
2) ժամանակավորապես դադարեցվել են ծառայողի ծառայողական լիազորությունները.
3) ծառայությունից ազատվելու դեպքում.
4) ծառայողին արգելվել է զենք կրել` բժշկական եզրակացությամբ:
- Զետեղարանի պատասխանատուն հանձնած զենքի վերաբերյալ համապատասխան գրառում է կատարում զենքի հանձնման - ընդունման մատյանում:
- Զենքը գործադրելու դեպքերում ծառայողն անմիջապես զեկուցում է վերադասության կարգով:
29. Զենքը կորցնելու կամ փչացնելու դեպքերում ծառայողն անմիջապես զեկուցում է վերադասության կարգով և ձեռնարկում միջոցներ` զենքը վերանորոգելու, կորած զենքը որոնելու համար:
-
Обсуждалось
02.04.2021 - 18.04.2021
-
Тип
Pешение
-
Область
Государственные доходы
-
Министерство
Комитет государственных доходов
Просмотры 5345
Принт