Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի N 205-Ն ԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1321-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

 

______ 2021 թվականի  N ___ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի N 205-Ն ԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1321-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է՝

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի Հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով վարձու աշխատողների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը սահմանելու մասին N 205-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածում (այսուհետ` Հավելված) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.

1) Հավելվածի 2-րդ կետում բնակարանի (անհատական բնակելի տան) բառերից հետո լրացնել կամ կառուցապատվող հողամասի բառերը:

2) Հավելվածի 5-րդ կետի 6-րդ ենթակետում անհատական բնակելի տան բառերից առաջ լրացնել վարկառու (համավարկառու) համարվող անձին տրված բառերը, իսկ շինարարության թույլտվություն. բառերը փոխարինել շինարարության թույլտվությունը և վարկառուի (համավարկառուի)՝ կառուցապատվող հողամասի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը. բառերով:

3) Հավելվածի 5-րդ կետը լրացնել նոր՝ 6.1-ին ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.

6.1. Վարկառու կամ համավարկառու համարվող անձին տրված շինարարության թույլտվությունը կարող է հիմք հանդիսանալ վարկառուի կամ համավարկառուի  կողմից սահմանված կարգով վճարված եկամտային հարկի վերադարձման համար վերջիններիս՝ կառուցապատվող հողամասի սեփականատեր (համասեփականատեր) համարվելու դեպքում.:

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի Հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը սահմանելու մասին N 1321-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածում (այսուհետ` Հավելված) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.

1) Հավելվածի 2-րդ կետում բնակարանի (անհատական բնակելի տան) բառերից հետո լրացնել կամ կառուցապատվող հողամասի բառերը:

2) Հավելվածի 5-րդ կետի 6-րդ ենթակետում կամ վարկառու բառերից հետո լրացնել (համավարկառու) բառը, իսկ (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում գործող) բառերից հետո լրացնել և վարկառուի (համավարկառուի)՝ կառուցապատվող հողամասի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը, բառերը:

3) Հավելվածի 5-րդ կետի 7-րդ ենթակետում կամ կառուցվող անհատական բնակելի տուն գնելու իրավունքի մասին բառերը փոխարինել (այդ թվում` նախնական) բառերով:

4) Հավելվածի 5-րդ կետը լրացնել նոր՝ 6.1-ին ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.

6.1. Վարկառու կամ համավարկառու համարվող անձին տրված շինարարության թույլտվությունը կարող է հիմք հանդիսանալ վարկառուի կամ համավարկառուի  կողմից սահմանված կարգով վճարված եկամտային հարկի վերադարձման համար վերջիններիս՝ կառուցապատվող հողամասի սեփականատեր (համասեփականատեր) համարվելու դեպքում.:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների նկատմամբ:

 

 

 

 

 

  • Обсуждалось

    02.04.2021 - 18.04.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4894

Принт

Связанные документы / ссылки