Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1666-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի ԹԻՎ N 1666-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Կարգավորման ենթակա խնդրի սահմանումը, առկա իրավիճակը.

2019 թվականին ընդունվեց Կառավարության «Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի մասին» N 1666-Ն որոշումը, որով սահմանվում է բնակարանների գնման վկայագրերի (այսուհետ՝ ԲԳՎ) տրամադրման կարգը։ Սույն որոշման նպատակն է 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած` բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող անձանց մշտական օթևանով ապահովումը։

Ծրագրի իրականացման ընթացքում ի հայտ  են  եկել մի շարք  խնդիրներ,  որոնց  լուծումը  հնարավոր  է որոշմամբ սահմանված  ընթացակարգերը լրամշակելու, առանձին դեպքերում  հստակեցնելու միջոցով։ Մասնավորապես՝

  • ծրագրով սահմանված  է  որ ԲԳՎ կարող  են ստանալ  այն  անձինք որոնք ԲԳՎ-ի տրման պահին թեև ՀՀ քաղաքացիություն ձեռք չեն բերել, սակայն ներկայացրել են ՀՀ ոստիկանության կողմից անհատական ծածկագրով ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումն ընդունված լինելու վերաբերյալ թերթիկ կամ տեղեկանք։ Գործնականում  լինում  են  դեպքեր  երբ  անձը ծննդյան  վկայական չունենալու  պատճառով, մինչև Ոստիկանություն  դիմելը     պետք  է  դիմի  Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն, իսկ վերջինիս կողմից  մերժում  ստանալու  դեպքում  արդեն դատարան։ Նշված  գործընթացները  ժամանակատար  են,  և  ԲԳՎ-ի տրամադրման գործընթացը  այդ պատճառով  չձգձգելու  համար  նպատակահարմար  է  հիմք  ընդունել  նաև  Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության կողմից տրված թերթիկը կամ տեղեկանքը, կամ դիմումը վարույթ ընդունելու մասին ապացույցը, որոնցով նույնպես կհավաստվի ՀՀ քաղաքացիության ձեռք բերելն ընթացքի մեջ գտնվելու փաստը.
  • ծրագրի համաձայն անձանց  փաստացի բնակությունը հաստատված  է  համարվում միգրացիոն ծառայության կողմից կատարված  ուսումնասիրությամբ արձանագրված  և  անձի կողմից իրեն հատկացված ժամանակավոր կացարանում ոչ պակաս, քան 183 օր և ավելի բնակության փաստով։  Ծրագրի  իրականացման  ընթացքում  ի հայտ  են  եկել  դեպքեր, երբ  անձը ժամանակավորապես  մեկնելով  Հայաստանից  չի  կարողացել վերադառնալ, կամ   նախատեսվածից  ուշ  է վերադարձել՝  համավարակով պայմանավորված  տեղաշարժի սահմանափակումների  պատճառով։ Այդ  իսկ պատճառով  անհրաժեշտություն  է  առաջացել ժամանակավոր կացարանում  183 օր  և ավելի  բնակության  փաստը  հաստատելու համար հիմք  ընդունել  վերջին երեք  տարիների  ընթացքում  նրա բացակայության  ժամկետը.
  • Ադրբեջանից բռանգաղթված ընտանիքները  նախորդ  30  տարիների  ընթացքում  ընդլայնվել  են, երեխաները  առանձին  ընտանիքներ  են կազմել և որոշ  դեպքերում դուրս  են  եկել  ժամանակավոր  կացարաններից,  սակայն  պնդում  են  ԲԳՎ  ստանալու  իրենց  իրավունքը։ Խնդրին  լուծում տալու համար  անհրաժեշտ  է  որոշման  մեջ  ամրագրել  որ ԲԳՎ-ի տրամադրման շրջանակներում Ադրբեջանի  Հանրապետությունից բռանգաղթված ընտանիքի կազմը որպես  մեկ  միասնական  ընտանիք    է  դիտարկվում  նույն ժամանակավոր կացարանում փաստացի բնակվելու  փաստի  հիման վրա.
  • ծրագրի իրականացման ընթացքում  խնդիրներ  են  առաջանում  նաև  այն շահառուների  հետ  ովքեր կրկին  ընտանիքի  կազմի  մեծացման հետ կապված  ընդլայնել  են  իրենց  բնակության  տարածքը՝  նույն ժամանակավոր կացարանում  նոր  սենյակներ ձեռք  բերելու հաշվին։ Այս  հիմքով նրանք  փորձում  են  վիճարկել  ընտանիքին  մեկ  ԲԳՎ  հատկացնելու  որոշումը։ Վեճերից և բողոքներից  խուսափելու նպատակով  նախագծում  ամրագրվել  է  հետևյալը.  ընտանիքի անդամները  համարվում  են   մեկ միասնական ընտանիք անկախ հետագայում ժամանակավոր  կացարանում  տրամադրված սենյակների  թվի փոփոխությունից.
  • ԲԳՎ-ի տրամադրման պայմաններից մեկը բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելուց հետո զբաղեցված ոչ հիմնական շինությունը կամ ժամանակավոր կացարանն ազատելն  է: Գործանականում  հանդիպում  են  դեպքեր  երբ  շահառուների  ընտանիքի  անդամներից  մեկը  հրաժարվում  է  ծրագրից և  փորձում այդ  հիմքով պահանջել  որ  զբաղեցրած  կացարանը  հետ  չհանձնվի։ Նշվածից  խուսափելու  համար  նպատակահարմար  է  նախագծում  ամրագրել  դրույթ  այն  մասին  որ  ընտանիքի  որևէ անդամի՝ ծրագրին մասնակցելուց  հրաժարվելը կամ ծրագրի չափանիշներին չհամապատասխանելու  պատճառով ծրագրից դուրս  մնալը ընտանիքին չի ազատում  ժամանակավոր  կացարանում զբաղեցրած սենյակների հանձնման կամ  ազատման պարտավորոթյունից.
  • ծրագրի կիրառման ընթացքում  խնդիրներ  են  առաջանում  նաև  ԲԳՎ-ի  ժառանգման իրավունքի  հետ կապված,  մասնավորապես  ԲԳՎ-ում  նշված  անձի  մահվան  դեպքում։ Հաշվի առնելով  որ  ԲԳՎ  ստանալուն կարող  են հավակնել  ընտանիքի  միայն  այն  անդամները   ովքեր անմիջական կապ    ունեն   մահացողի հետ  և  փաստացի բնակվել  են  վերջինիս հետ  նույն ժամանակավոր կացարանում,  նախագծի  համապատասխան կետի  ձևակերպումը  խմբագրվել  է.
  • անհրաժեշտություն է  առաջացել  ծրագրում  ներառել  դրույթ՝ վկայագիրը  ստանալուց  հետո դրա  շուրջ դատական վեճ առաջանալու  դեպքում  վկայագրի գործողության ժամկետը կասեցնելու վերաբերյալ.
  • որոշմամբ հաստատված հավելվածի 38-րդ  կետը  վերաշարադրվել  է, հստակ  դասակարգվել  են  վկայագրի միջոցով ձեռք  բերվող բնակարանի գնի վճարման հետ կապված  բոլոր հնարավոր դեպքերը և պահանջվող  փաստաղթղթերի  ցանկը.
  • հստակեցվել է  նաև ԲԳՎ  ստացած  անձի  կողմից հիփոթեքային վարկի միջոցներ ներգրավելու ցանկության  դեպքում  վճարումների  կատարման ընթացակարգը։
  1. Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը.

Նախագծի  նպատակն  է  ապահովել  իրավական որոշակիություն  ծրագրի  իրականացման ընթացքում  ի  հայտ  եկած խնդիրները լուծելու նպատակով։ Մի շարք փոփոխություններ էլ  միտված  են   ծրագրի իրականացման  հեշտացմանը։

  1. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը.

     Կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՏԿԵՆ Միգրացիոն ծառայության կողմից։

  1. Նախագծի ընդունման կապակցությամբ հայաստանի հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի եվ եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին տեղեկանք.

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախuերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Обсуждалось

    01.04.2021 - 16.04.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Территориальное управление и развитие

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5557

Принт

Предложения

Երեմեյ Գրիգորյան

06.04.2021

Ադրբեջանից բռանգաղթված ընտանիքները նախորդ 30 տարիների ընթացքում ընդլայնվել են, երեխաները առանձին ընտանիքներ են կազմել և որոշ դեպքերում դուրս են եկել ժամանակավոր կացարաններից, սակայն պնդում են ԲԳՎ ստանալու իրենց իրավունքը։ Խնդրին լուծում տալու համար անհրաժեշտ է որոշման մեջ ամրագրել որ ԲԳՎ-ի տրամադրման շրջանակներում Ադրբեջանի Հանրապետությունից բռանգաղթված ընտանիքի կազմը որպես մեկ միասնական ընտանիք է դիտարկվում նույն ժամանակավոր կացարանում փաստացի բնակվելու փաստի հիման վրա. Այս կետը լրիվ անհիմն է։ Ինչ էք կարծում փախստականի երեխան որ արդեն մոտ 30 տարեկան է, ամուսնացել է ընտանիք է կազմել պետք էր բնակվել ծնողների հետ 18քմ առանց կոմունալ հարմարության կացարանում? Պարզ չէ որ դուրս է գալու այդտեղից։ Օրենքով ստուգեք գուցե այդ քաղաքացին վարձով է բնակվում սեփականություն չունի, ինչու եք ամեն ինչ անում որ ԲԳՎ չտաք։ 30 տարվա ընթացքում այդ մարդկանց համար վերջապես նորից հույս արթնացավ որ նորմալ բնակարան կունենան բայց նորից ամեն ինչ անում էք որ չլինի դա։

Երեմեյ Գրիգորյան

06.04.2021

Առկա է առարկություն մասնավորապես,որ ավելացրել էք վերջին 10 տարում հանրակացարանի սենյակի վաճառքի մասով։ Ոչ համաչափ էք դիտարկում խնդիրը։ Նախ եվ առաջ ինչու վերջին 10 տարին։ Եթե տաս տարուց առաջ մարդ ունեցել է բնակարաններ եվ օտարել է դա իրեն տրամադրում էք ԲԳՎ, իսկ մարդ որը 30 տարի է ապրում է հանրակացարանում եվ վերջին տարում առօրյա խնդիրների համար վաճառել է հանրակացարանի սենյակներից մեկը ապա չէք տրամադրում։ Իսկ հաշվի չէք առնում որ մինչ 2019 թվականը փախստականներին վստահեցրել էին որ իրենց բնակարանի հարցը չի կարող լուծվել, քանի որ պետբյուջեով գումար չկա, դրա փոխարեն կարող եք սեփականաշնորհել ժամանակավոր կացարանների։ Ինչու այդ որոշումը ի սկզբանե չէին ընդունել, ստացվում է առաջին, երկրորդ փուլերով հանրակացարանի վաճառքի փաստը չէր դիտարկվում, իսկ երրորդ փուլում նախագիծ էք ներկայացնում եվ փոփոխություն անում։ Հավաստիացնում եմ, որ մի շարք փախստականներ դիմելու են դատարան։

Узнать больше