Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 968-ՆՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի------------------- N -Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 968-ՆՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 22-ի «Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» N 968-Ն որոշման 1-ին կետով հաստատված տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության ֆինանսավորման կարգը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

   2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2021 թվականի սեպտեմբերի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2021 թվականի
-----------------------------N --------------Ն որոշման

 Կ Ա Ր Գ

 ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ

  1. Սույն կարգով կարգավորվում են տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների (այսուհետ` կենտրոն)` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման հետ կապված հարաբերությունները:
  2. Հայաստանի Հանրապետությունում կենտրոնի գործունեության համար անհրաժեշտ ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով «Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ» ծրագրի միջոցների հաշվին:
  3. Կենտրոնի տարեկան ֆինանսավորման չափը որոշվում է հետևյալ բանաձևով.

ԿՏֆ=(ՄԱԱֆ+ՈՄԱԱֆ)x12+ ԲԼլ +Պծ

որտեղ՝

ԿՏֆ-ն կենտրոնի տարեկան ֆինանսավորման չափն է,

ՄԱԱֆ–ն կենտրոնի մանկավարժահոգեբանական անձնակազմի ամսական աշխատավարձային ֆոնդն է,

ՈՄԱԱֆ–ն կենտրոնի ոչ մանկավարժահոգեբանական անձնակազմի ամսական աշխատավարձային ֆոնդն է,

ԲԼլ-ն բարձրլեռնային բնակավայրերի շարքում դասվող բնակավայրերում տեղակայված կենտրոնների աշխատողներին բարձրլեռնային վայրերում աշխատելու համար տրվող լրավճարն է,

Պծ-ն կենտրոնի պահպանման տարեկան ծախսերն են։

4.Կենտրոնի մանկավարժահոգեբանական անձնակազմի ամսական աշխատավարձային ֆոնդը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

ՄԱԱֆ =(Դթ x ԱՄթգ+ՄԱՆդ ) x ՄԱԱ x 12

Դթ - ն կենտրոնի սպասարկվող տարածքում գործող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների(2022 թվականի սեպտեմբերի 1-ից հետո՝ նաև նախակրթարանների, իսկ 2023 թվականի սեպտեմբերի 1-ից հետո՝ նաև նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների) թիվն է,

ԱՄթգ–ն կենտրոնի սպասարկվող տարածքում աշակերտների տարեկան միջին թվի հարաբերակցությունն է կենտրոնի սպասարկվող տարածքում գործող դպրոցների թվին (Դթ-ին), որը 200-ից փոքր լինելու դեպքում ընդունում է 0,35 գործակիցը, 200-ից մինչև 500-ի դեպքում՝ 0,5 գործակիցը, 500-ից ավելի դեպքում՝ 0,70 գործակիցը,

ՄԱՆդ -նկենտրոնի մանկավարժահոգեբանական անձնակազմի նվազագույն դրույքների թիվն է, որը կենտրոնի սպասարկվող տարածքում աշակերտների տարեկան միջին մինչև 10000 թվի դեպքում (փոքր կենտրոն) հավասար է 10-ի, 10000-ից մինչև 25000 թվի դեպքում (միջին կենտրոն)` 13-ի, 25000-ից ավելի թվի դեպքում (մեծ կենտրոն)՝ 15-ի:

ՄԱԱ-ն Մանկավարժահոգեբանական անձնակազմի տվյալ տարվա միջին ամսական աշխատավարձն է, որի չափը հավասար է 167328 ՀՀ դրամի։

5.Կենտրոնի ոչ մանկավարժահոգեբանական անձնակազմի ամսական աշխատավարձային ֆոնդը(ՈՄԱԱֆ-ն) հաշվարկվում է ըստ հետևյալ հաստիքային միավորների և ամսական աշխատավարձի մեծության:

 

հհ

Հաստիքիանվանումը

Հաստիքի քանակը

Ամսական աշխատավարձը

1.

Տնօրեն

- 1 հաստիքային միավոր

քաղաքացիական ծառայություն  ղեկավար պաշտոնների 5-րդ խմբի աշխատավարձի  1-ինմակարդակին համարժեք

2.

Տնօրենի տեղակալ

- 1 հաստիքային միավոր` փոքր կենտրոնի դեպքում,

- 1,5  հաստիքային միավոր` միջին կենտրոնի դեպքում,

- 2 հաստիքային միավոր` մեծ կենտրոնի դեպքում

քաղաքացիական ծառայություն  մասնագիտական պաշտոնների 4-րդ խմբի աշխատավարձի  1-ինմակարդակին համարժեք

3.

Գլխավոր հաշվապահ

- 1 հաստիքային միավոր

4.

Տնտեսվար

- 1 հաստիքային միավոր` մեծ կենտրոնի դեպքում

քաղաքացիական ծառայություն  մասնագիտական պաշտոնների 5-րդ խմբի աշխատավարձի  1-ինմակարդակին համարժեք

5.

Համակարգչային օպերատոր

- 0,5 հաստիքային միավոր` փոքր կենտրոնի դեպքում,

- 1  հաստիքային միավոր` միջին կենտրոնի դեպքում,

- 1,5 հաստիքային միավոր` մեծ կենտրոնի դեպքում

6.

Տեսուչ` կադրերի գծով և/կամ Գործավար

- 0,5 հաստիքային միավոր` փոքր կենտրոնի դեպքում,

- 1  հաստիքային միավոր` միջին կենտրոնի դեպքում,

- 1,5 հաստիքային միավոր` մեծ կենտրոնի դեպքում

7.

Վարորդ

- 0,5 հաստիքային միավոր` փոքր կենտրոնի դեպքում,

- 1  հաստիքային միավոր` միջին կենտրոնի դեպքում,

- 1,5 հաստիքային միավոր` մեծ կենտրոնի դեպքում

քաղաքացիական ծառայություն  մասնագիտական պաշտոնների 6-րդ խմբի աշխատավարձի  1-ին մակարդակին համարժեք

8.

Ընթացիկ նորոգող և սպասարկող մասնագետներ /էլեկտրագետ,  սանտեխնիկ, փականագործ/

- 0,5 հաստիքային միավոր` փոքր կենտրոնի դեպքում,

- 0,75  հաստիքային միավոր` միջին կենտրոնի դեպքում,

- 1 հաստիքային միավոր` մեծ կենտրոնի դեպքում

9.

Հնոցապան /կաթսայատան առկայության դեպքում/

-  ջեռուցման ժամանակաշրջանում՝ համաձայն հերթափոխի հաշվարկի

10.

Մասնագետ` ջեռուցման համակարգի սպասարկման

/ջեռուցումն ավտոնոմ համակարգով իրականացնելու դեպքում/

- ջեռուցման ժամանակաշրջանում 0,5 հաստիքային միավոր

11.

Պահակ

- 4 հաստիքային միավոր

քաղաքացիական ծառայություն  մասնագիտական պաշտոնների 7-րդ խմբի աշխատավարձի  1-ինմակարդակին համարժեք

12.

Հավաքարար

- 1 հաստիքային միավոր՝ շենք-շինությունների տարածքի յուրաքանչյուր մաքրվող մինչև 600 քառ.մ-ի մաքրման համար

- ևս 1 հաստիքային միավոր՝ բակի յուրաքանչյուր մաքրվող մինչև 2000 քառ.մ-ի մաքրման համար, սակայն ոչ ավելի, քան 2 հաստիքային միավոր

 

 

Ընդ որում.

ա) միջին կենտրոնի դեպքում տնօրենի աշխատավարձի նկատմամբ կիրառելի է 1,18 գործակիցը, փոխտնօրենների և գլխավոր հաշվապահի աշխատավարձի նկատմամբ՝ 1,12 գործակիցը,

բ) մեծ կենտրոնի դեպքում տնօրենի աշխատավարձի նկատմամբ կիրառելի է 1,32 գործակիցը, փոխտնօրենների և գլխավոր հաշվապահի աշխատավարձի նկատմամբ՝ 1,21 գործակիցը,

գ) գնումների համակարգողի կողմից իրականացվող աշխատանքները տնօրենի հրամանով կարող են դրվել գլխավոր հաշվապահի վրա, որը պետք է ունենա գնումների համակարգողի որակավորում։ Այդ դեպքում գլխավոր հաշվապահին կարող է տրվել լրավճար, որը հավասար է գլխավոր հաշվապահի համար նախատեսված ամսական աշխատավարձի քսան տոկոսին։ Հակառակ դեպքում՝ կենտրոնը կարող է նշված գումարների սահմանում ձեռք բերել գնումների կազմակերպման ծառայություն,

դ) գործավարի կամ կադրերի գծով տեսուչի պարտականությունները կարող են դրվել համապատասխանաբար կադրերի գծով տեսուչի կամ գործավարի վրա,

ե) 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ տվյալ կենտրոնի կենտրոնի ոչ մանկավարժահոգեբանական անձնակազմի մեկ դրույքի համար սահմանված ամսական աշխատավարձը սույն կարգով հաշվարկվող ամսական աշխատավարձից բարձր լինելու դեպքում ենթակա է պահպանման։

  1. 6. Բարձրլեռնային բնակավայրերի շարքում դասվող բնակավայրերում տեղակայված կենտրոնների աշխատողներին բարձրլեռնային վայրերում աշխատելու համար տրվող լրավճարի չափը որոշվում է տվյալ կենրոնի աշխատակիցների թվի (մանկավարժահոգեբանական և ոչ մանկավարժահոգեբանական անձնակազմի հաստիքների թվի հանրագումարի) տարեկան թվի, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած պետական մարմին չհամարվող պետական բյուջետային հիմնարկների աշխատողներին բարձրլեռնային վայրերում աշխատելու համար տրվող լրավճարի (աշխատաժամանակի նորմալ կամ կրճատ տևողության դեպքում) չափի և 12 թվի արտադրյալին։

7.Կենտրոնի պահպանման տարեկան ծախսերը ներառում են հետևյալ  ծախսատեսկաները:

7.1.էլեկտրոմատակարարման ծախսերը, որը որոշվում է վերջին երեք տարվա փաստացի ծախսերի միջինով /հաշվի առնելով սակագնային փոփոխությունները/,

7.2.բնական գազի մատակարարման և սպասարկման ծախսերը, որը որոշվում է վերջին երեք տարվա փաստացի ծախսերի միջինով /հաշվի առնելով սակագնային փոփոխությունները/,

7.3.այլ տիպի ջեռուցման ծախսերը, որը որոշվում է վերջին երեք տարվա փաստացի ծախսերի միջինով, ընդ որում, ջեռուցման մի տեսակից մյուսին անցնելիս հիմք է ընդունվում համանման ջեռուցման համակարգ և ծավալներ ունեցող հաստատության տվյալ տեսակի ծախսերը,

7.4.ջրամատակարարման և ջրահեռացման ծախսերը, որը որոշվում է վերջին երեք տարվա փաստացի ծախսերի միջինով /հաշվի առնելով սակագնային փոփոխությունները/,

7.5.աղբահանման ծախսերը, որը հավասար է Աղբահանության և սանիտարական մաքրման մասին Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կրթական և ուսումնական նշանակության շենքերի և շինությունների աղբահանության վճարի տարեկան չափին,

7.6.ներքին գործուղումների և ծառայողական ուղևորությունների ծախսերը, որը հաշվարկվում է.

Երևան քաղաքից մինչև 30 կմ հեռավորությամբ գտնվող կենտրոնների համար՝ տարեկան 36,0 հազ. դրամ,

Երևան քաղաքից մինչև 100 կմ հեռավորությամբ գտնվող կենտրոնների համար՝ տարեկան 250,8 հազ. դրամ,

Երևան քաղաքից մինչև 200 կմ հեռավորությամբ գտնվող կենտրոնների համար՝ տարեկան 306,0 հազ. դրամ,

Երևան քաղաքից մինչև 300 կմ հեռավորությամբ գտնվող կենտրոնների համար՝ տարեկան 424,8 հազ. դրամ,

Երևան քաղաքից 300 կմ և ավելի հեռավորությամբ գտնվող կենտրոնների համար՝ տարեկան 517,2 հազ. դրամ։

7.7.կապի ծառայությունների ծախսերը, որը հաշվարկվում է հետևյալ աղյուսակով.

կենտրոնը

հասանելիք ֆիքսված հեռախոսակապի

ընդամենը՝ տարեկան վճարը /հազ. դրամ/

թիվը

ամսական բաժանորդավճարը /դրամ/

միջքաղաքային և դեպի բջջային ցանց ելից հեռախոսային խոսակցությունների ամսական սահմանաչափը*  /դրամ/

փոքր

1

4800

5000

117,6

միջին

1

4800

7500

147,6

մեծ

2

4800

10000

235,2

 

* միջքաղաքային և դեպի բջջային ցանց ելից հեռախոսային խոսակցությունների սահմանաչափը կախված չէ ֆիքսված հեռախոսակապի թվից

 

7.8.գրասենյակային ապրանքների և նյութերի, տնտեսական ապրանքների և նյութերի համար նախատեսված ծախսեր.

- փոքր կենտրոնի դեպքում` տարեկան 1870,0 հազ. դրամ,

- միջին կենտրոնի դեպքում` տարեկան 2380,0 հազ. դրամ,

- մեծ կենտրոնի դեպքում` տարեկան 2890,0 հազ. դրամ:

7.9.այլ ծառայությունների, գույքի և սարքավորումների ձեռքբերման համար նախատեսված ծախսեր

- փոքր կենտրոնի դեպքում` տարեկան 2800,0 հազ. դրամ,

- միջին կենտրոնի դեպքում` տարեկան 3600,0 հազ. դրամ,

- մեծ կենտրոնի դեպքում` տարեկան 4400,0 հազ. դրամ:

7.10.այլ ծախսերը.

- փոքր կենտրոնի դեպքում` տարեկան 1800,0 հազ. դրամ,

- միջին կենտրոնի դեպքում` տարեկան 2700,0 հազ. դրամ,

- մեծ կենտրոնի դեպքում` տարեկան 3600,0 հազ. դրամ:

 

  1. 8. Կենտրոնի կազմում մասնաճյուղ գործելու դեպքում Կենտրոնի և մասնաճյուղի տարեկան ֆինանսավորման չափը հաշվարկվում է որպես առանձին կենտրոններ՝ մասնաճյուղի ոչ մանկավարժահոգեբանական անձնակազմի հաստիքային միավորներից հանելով տնօրենի և գլխավոր հաշվապահի հաստիքներն ու կենտրոնի տնօրենի աշխատավարձի նկատմամբ կիրառելով 1,32 գործակիցը, իսկ գլխավոր հաշվապահի աշխատավարձի նկատմամբ՝ 1,21 գործակիցը։

 

  1. Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցելու ռեսուրսներ ունեցող այլ կազմակերպությանը ծառայությունների մատուցման պատվիրակման դեպքում տվյալ տարվա ֆինանսավորման չափը հաշվարկվում է սույն կարգին համապատասխան՝ նկատի ունենալով, որ ոչ մանկավարժահոգեբանական անձնակազմի ամսական աշխատավարձային ֆոնդը հաշվարկվում է ըստ հետևյալ հաստիքային միավորների և ամսական աշխատավարձի մեծության․

 

հհ

Հաստիքիանվանումը

Հաստիքի քանակը

Ամսական աշխատավարձը

1.

Ծրագրի ղեկավար

1 հաստիքային միավոր

քաղաքացիական ծառայություն  ղեկավար պաշտոնների 5-րդ խմբի աշխատավարձի  1-ինմակարդակին համարժեք

2.

Գլխավոր հաշվապահ

0.5 հաստիքային միավոր

քաղաքացիական ծառայություն  մասնագիտական պաշտոնների 4-րդ խմբի աշխատավարձի  1-ին մակարդակին համարժեք

3.

Վարորդ

1 հաստիքային միավոր

քաղաքացիական ծառայություն  մասնագիտական պաշտոնների 6-րդ խմբի աշխատավարձի  1-ին մակարդակին համարժեք

 

10. 2022 թվականի սեպտեմբերի 1-ից կենտրոնի սպասարկվող տարածքում աշակերտների թվին են գումարվում նաև կենտրոնի կողմից սպասարկվող նախադպրոցական ուսումնական հաստատություններիսաների թիվը, իսկ 2023 թվականի սեպտեմբերի 1-ից՝ նաև կենտրոնի կողմից սպասարկվող նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական հաստատությունների ուսանողների թիվը։

  • Обсуждалось

    30.03.2021 - 15.04.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8799

Принт

Предложения

Անուշ Հովհաննիսյան

11.04.2021

Կարծում եմ որ դպրոցի մասնագետներին ևս ժամանակն է գնահատել և իր տեղը օրենքով սահմանել հստակ ,այլ ոչ ոք թողնել բախտի քմահաճույքին կամ տնօրենի հայեցողությանը։Նաև հարց է առաջանում երբ նույն աշխատանքը կատարում են դպրոցի մասնագետը և ՏՄԱԿ-ի մասնագետը ինչու աշխատավարձի բարձրացված չափաքանակով չի վճարվում դպրոցի մասնագետը։Վարջապես հասկացեք դպրոցում մասնագետ անհրաժեշտ է, ով ամբողջ օրը կատարում է առաջին օգնության և ահազանգողի գործառույթ։

Հովհաննես Հովհակյան

08.04.2021

ՏՄԱԿ-ներում քիչ են նաև մասնագետները։ Ու դա ավելի տեսանելի և զգացնել է տալիս երբ որևէ դպրոցում գնահատման գործընթաց իրականացնելու համար մասնագետը մի քանի օր չպետք է այլ դպրոց աջակցության գնա որպեսզի կարողանա գնահատում իրականացնել։

Հովհաննես Հովհակյան

08.04.2021

ՏՄԱԿ-ի լիարժեք աջակցության համար մասնագետներից բացի անհրաժեշտ է նաև մեքենաների և վարորդների հարցը կարգավորել։ Մենք այժմ 3 վարորդ ունենք և հազիվ ենք կարողանում հասցնել մեր աջակցություններրը։ Մեր վարորդները կանգնել չունեն, անընդհատ գնում գալիս են որպեսզի մասնագետները կարողանան հասցնել և աջակցությունները և սեմինարները։ Տաքսի ծառայությունների հետ էլ չենք կարող պայմանավորվածություններ ունենալ, քանի որ տաքսի սերվիզների մեքենաներում 4 հոգի են տեղավորվում և գյուղերի քանդված ոչ բարվոք փողոցներով ամեն օր չեն գնա ու գա։

Узнать больше