«ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - За
-
7 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Ընթացիկ իրավիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Միջազգային առողջապահական կանոնների պահանջներին համապատասխան, պետական սահմանի անցման կետերով Հայաստանի Հանրապետության տարածք վարակիչ հիվանդությունների ներբերման և տարածման կանխարգելման նպատակով անհրաժեշտ է կազմակերպել և իրականացնել հետևյալ կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները, որոնք սահմանված են «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 20.1 հոդվածով.
1) բժշկական փաստաթղթերի, ներառյալ՝ բժշկական զննություն կամ լաբորատոր հետազոտություն հավաստող կամ կանխարգելիչ այլ միջոցառումներ հավաստող փաստաթղթերի ուսումնասիրություն.
2) լիազոր մարմնի որոշմամբ սահմանված վարակիչ հիվանդությունների տեսակետից անբարենպաստ երկրներ կամ վարակի օջախ հանդիսացող վայրեր ուղևորությունների պատմության ուսումնասիրություն.
3) բժշկական զննության իրականացում.
4) ախտահանում, միջատազերծում, կրծողազերծում.
5) վարակիչ հիվանդությունների` լիազոր մարմնի ղեկավարի սահմանած ախտանիշներին կամ առողջական վիճակին համապատասխանող անձանց (այսուհետ՝ հնարավոր վարակակիր), տվյալ վարակիչ հիվանդության ինկուբացիոն շրջանում վարակակրի հետ շփված անձանց (այսուհետ՝ կոնտակտավոր անձինք), ինչպես նաև վարակիչ հիվանդությունների հարուցիչներ կրողների բժշկական զննություն կամ բժշկական օգնություն և սպասարկում, այդ թվում` իմունականխարգելման իրականացում կամ հոսպիտալացում.
6) հնարավոր վարակակիր, ինչպես նաև վարակիչ հիվանդությունների հարուցիչներ կրող անձանց, կոնտակտավորների նկատմամբ բժշկական հսկողության սահմանում.
7) հնարավոր վարակակիր, ինչպես նաև վարակիչ հիվանդությունների հարուցիչներ կրող անձանց, կոնտակտավորների շփումների ուսումնասիրությանն ուղղված միջոցառումների ձեռնարկում:
Պետական սահմանի անցման կետերում, ըստ Միջազգային առողջապահական կանոնների, պետք է նշանակվեն իրավասու մարմիններ, որոնց իրավասությունները սահմանված են նույն Կանոններով և ներառում են վերը նշված գործողությունները:
Սանիտարակարանտինային հսկողության ժամանակ ձեռնարկվող՝ անձանց և տրանսպորտային միջոցների նկատմամբ իրականացվող գործողությունները, իրենց բնույթով համաճարակաբանական դիտարկման և հիվանդությունների կանխարգելման գործողություններ են, և որևէ վերահսկողական գործառույթ չեն ենթադրում: (Հիմք. «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենք, հոդված 24 «համաճարակաբանական դիտարկում` առողջության, հիվանդությունների և դրանց տարածման պատճառների ու պայմանների հետ կապված տվյալների շարունակական և համակարգված հավաքում, վերլուծություն, գնահատում, կանխատեսում և իր իրավասության շրջանակներում որոշումների ընդունում. հիվանդությունների կանխարգելում` դրանց տարածման նվազեցման կամ բացառման ուղղությամբ գործունեության պլանավորում, համալիր միջոցառումների իրականացում և գնահատում:»)
Միևնույն ժամանակ, «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքով նախատեսված չէ կարգավորում Հայաստանի Հանրապետության տարածք վարակիչ հիվանդությունների ներբերման և տարածման կանխարգելման նպատակով իրականացվող կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների իրականացման վերաբերյալ:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Սույն նախագծով առաջարկվում է պետական սահմանի անցման կետերում կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների կատարումն ապահովել բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և հանրային առողջության բնագավառում գործունեություն իրականացնող պետական կազմակերպության կողմից՝ համաճարակաբանական դիտարկում և հիվանդությունների կանխարգելում իրականացնելով:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության և «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատողների կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է պետական սահմանի անցման կետերով Հայաստանի Հանրապետության տարածք վարակիչ հիվանդությունների ներբերման և տարածման կանխարգելման նպատակով իրականացնել համաճարակաբանական դիտարկում և հիվանդությունների կանխարգելում:
-
Обсуждалось
30.03.2021 - 14.04.2021
-
Тип
Закон
-
Область
Здравоохранение
-
Министерство
Министерство здравоохранения
Просмотры 6734
Принт