В стадии разработки
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 342-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 342-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի N 342-Ն որոշմամբ հաստատվել է շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի (այսուհետ՝ Հիմնարկ) կառուցվածքը: Փորձը ցույց է տվել, որ Հիմնարկի գործունեության ընթացքում առաջանում են որոշակի խնդիրներ, որոնք լուծելու համար անհրաժեշտ է որոշակի փոփոխություններ կատարել հիմնարկի կառուցվածքում: Մասնավորապես, Հիմնարկը 2016 թվականից սկսած պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագրեր չի իրականացնում, սակայն աննախադեպ աճել է դոնորների օժանդակությամբ իրականացվող ծրագրերի բաժնի աշխատանքների ծավալը: Հիմնարկի կառուցվածքային փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է Հիմնարկի կանոնադրությամբ ամրագրված գործառույթների արդյունավետության բարձրացմամբ:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
2011 թվականի մարտի 31-ի N 342-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» կառավարության որոշման նախագծով առաջարկվում է`
- կառուցվածքային փոփոխություններ կատարել հիմնարկի կառուցվածքում՝ դոնորների օժանդակությամբ իրականացվող ծրագրերի բաժինը, էկոկրթական ծրագրերի բաժինը և բյուջետային ծրագրերի իրականացման բաժինը միաձուլել` ստեղծելով դոնորների հետ համագործակցության բաժին,
- ստեղծել ծրագրերի իրականացման և մոնիթորինգի բաժին:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է առավել արդյունավետ դարձնել Հիմնարկի գործունեությունը` հստակեցնելով անձնակազմի գործառույթների բաշխվածությունը՝ համպատասխանեցնելով Հիմնարկի կողմից իրականացվող ծրագրերի բնույթին, ինչպես նաև կատարելագործել հիմնարկի կառուցվածքը:
- Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի N 342-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» կառավարության որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Обсуждалось
26.03.2021 - 15.04.2021
-
Тип
Pешение
-
Область
Юстиция, Охрана природы
-
Министерство
Министерство окружающей среды
Просмотры 5238
Принт