«Ռեկուլտիվացիոն աշխատանքների նախահաշվային արժեքների հաշվարկման և վերահաշվարկման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
-
1 - За
-
0 - Против
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
«______» ___________ 2021թ. N______ -Ն
ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑԻՈՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 26-րդ կետը Կառավարությունը որոշում է.
- Սահմանել ռեկուլտիվացիոն աշխատանքների նախահաշվային արժեքների հաշվարկման և վերահաշվարկման կարգը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն.Փաշինյան
Հավելված
ՀՀ կառավարության
«______» ___________ 2021թ.
N______ -Ն որոշման
ԿԱՐԳ
ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑԻՈՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 69-րդ հոդվածով սահմանված շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին (այսուհետ`Դրամագլուխ) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդերքօգտագործողների կողմից կատարվող հատկացումների՝ նախատեսված ռեկուլտիվացիոն աշխատանքների նախահաշվային արժեքների (այսուհետ՝ աշխատանքների արժեք) հաշվարկման և վերահաշվարկման հետ կապված հարաբերությունները:
- Սույն կարգը չի տարածվում ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների ռեկուլտիվացիոն աշխատանքների հաշվարկման և վերահաշվարկման վրա:
- Սույն կարգում կիրառվող հասկացությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության 2012 թվականի օգոստոսի 23-ի N1079-Ն և 2017 թվականի դեկտեմբերի 14-ի N1643-Ն որոշումներով սահմանված հասկացությունների բովանդակություններին:
- Ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների ռեկուլտիվացիոն աշխատանքները ներառվում են նաև ընդերքօգտագործման թափոնների կառավարման և վերամշակման պլաններով նախատեսված միջոցառումներում, իսկ այդ աշխատանքների արժեքը ներառվում է թափոնների կառավարման և վերամշակման պլանների միջոցառումների իրականացման ֆինանսական երաշխիքների գումարի մեջ:
II ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ
5. աշխատանքների արժեքը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
Ա = ∑Ծ + Շ + Հ + Ծն + Ծմ
որտեղ՝
∑Ծ – ռեկուլտիվացիոն աշխատանքների բոլոր միջոցառումների ծախսերի հանրագումարն է
Շ - ռեկուլտիվացիոն աշխատանքների կատարման համար նախատեսված շահույթն է
Հ - ռեկուլտիվացիոն աշխատանքների կատարման համար նախատեսված հարկերն են
Ծն - ռեկուլտիվացիոն աշխատանքների նախագծման ծախսերը
Ծմ - ռեկուլտիվացիոն աշխատանքների մեղմացման միջոցառումների ծախերը:
6. Աշխատանքների արժեքի մեջ մտնող բոլոր միջոցառումների ծախսերի հանրագումարը, ելնելով շինարարական և այլ նորմաներից, հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
∑Ծ = ՈՒԾ+ԱԾ+ Ած
որտեղ՝
ՈՒԾ - ուղղակի ծախսերն են
ԱԾ - անուղղակի ծախսերն են
Ած - այլ ծախսերն են
7. Ուղղակի ծախսերին է վերաբերվում հողերի ռեկուլտիվացման տեխնիկական և կենսաբանական փուլերում անմիջապես ռեկուլտիվացիոն աշխատանքների կատարման համար ծախսերը`
ՈւԾ = ՈւԾտ + ՈւԾկ
որտեղ՝
ՈւԾտ. - ռեկուլտիվացիոն աշխատանքների տեխնիկական փուլի իրականացման բոլոր միջոցառումների ուղղակի ծախսերն են, որտեղ ներառվում են ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 14-ի N1643-Ն որոշմամբ նախատեսված ռեկուլտիվացման տեխնիկական փուլում իրականացվող բոլոր միջոցառումների ծախսերը, կախված խախտված տարածքների բնույթից և նրանց դասակարգումից ըստ ռեկուլտիվացման ուղղությունների՝ գյուղատնտեսական, անտառապատման, ջրային, առողջարարական և հանգստի, բնապահպանական և շինարարական:
ՈւԾկ. - ռեկուլտիվացիոն աշխատանքների կենսաբանական փուլի իրականացման բոլոր միջոցառումների ուղղակի ծախսերն են, որտեղ ներառվում են ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 14-ի N1643-Ն որոշմամբ ռեկուլտիվացման կենսաբանական փուլում նախատեսված բոլոր միջոցառումների իրականացման ծախսերը, կախված խախտված տարածքների բնույթից և նրանց դասակարգումից ըստ ռեկուլտիվացման ուղղությունների՝ գյուղատնտեսական, անտառապատման, ջրային, առողջարարական և հանգստի, բնապահպանական և շինարարական:
ՈւԾտ = Աշտ +Նտ + Մտ
ՈւԾկ = Աշկ + Նկ. + Մկ
ՈւԾ = Աշտ +Նտ + Մտ+ Աշկ +Նկ + Մկ
որտեղ՝
Աշտ. – հողերի ռեկուլտիվացման տեխնիկական փուլի աշխատանքների հիմնական բանվորների աշխատավարձն է
Աշկ - հողերի ռեկուլտիվացման կենսաբանական փուլի աշխատանքների հիմնական բանվորների աշխատավարձն է
Նտ - նյութերի, կառուցվածքների և պատրաստվածքների արժեքն է հողերի ռեկուլտիվացման տեխնիկական փուլի համար
Նկ - նյութերի, կառուցվածքների և պատրաստվածքների արժեքն է հողերի ռեկուլտիվացման կենսաբանական փուլի համար
Մտ - մեքենաների, մեխանիզմների շահագործման ծախսերն են հողերի ռեկուլտիվացման տեխնիկական փուլի համար
Մկ - մեքենաների, մեխանիզմների, շահագործման ծախսերն են հողերի ռեկուլտիվացման կենսաբանական փուլի համար:
8. Անուղղակի ծախսերին են վերաբերում տեխնիկական և կենսաբանական փուլերի ռեկուլտիվացիոն աշխատանքների կազմակերպման հետ կապված ծախսերը (կառավարման ապարատի և գծային աշխատակազմի (աշխատանքի ղեկավար, վարպետ, տեղամասերի պետեր և այլն) պահպանումը, ցածրարժեք գույքի մաշվածությունը, շենքերի և կառուցվածքների (ժամանակավոր և մշտական) ամորտիզացիան, վարձավճարը, պահպանման ծախսերը (ընթացիկ և կապիտալ վերանորոգման, ջրի, էլեկտրաէներգիայի, ջեռուցման, կապի և այլն), օժանդակ (հիմնական կազմի մեջ չմտած) բանվորների աշխատավարձը, սոցապահովագրության հատկացումները և այլ ծախսեր, որոնք հաշվի չեն առնված ուղղակի ծախսերի մեջ):
9. Այլ ծախսերին են դասվում այն ծախսերը, որոնք հաշվի են առնում աշխատանքների արժեքի վրա ազդող յուրահատուկ (ռեկուլտիվացիոն աշխատանքների կատարման վայրը, այդ աշխատանքների կազմակերպման հետ կապված ծախսերը, կլիմայական պայմանները, ռեկուլտիվացիոն աշխատանքներն իրականացնող կազմակերպության յուրահատկությունները) պայմանները:
IV. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ
10. Աշխատանքների արժեքի հաշվարկման համար, համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության 2001 թվականի հոկտեմբերի 1-ի <<Նորմատիվատեխնիկական ակտերի կանոնակարգման մասին>> N 82 հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության տարածքում գործող հանրապետական և միջպետական շինարարական նորմերի ցանկում ներառված նորմերի, կատարվում է ծախսերի ընտրանք՝ աշխատաժամանակի, մեքենաների և մեխանիզմների տեսակների և ժամանակի (հաշվի առնելով աշխատանքի պայմանների ազդեցությունը), նյութերի, պատրաստվածքների և կառուցվածքների պահանջարկը՝ բնեղեն արտահայտությամբ հողերի ռեկուլտիվացման տեխնիկական և կենսաբանական փուլերի բոլոր միջոցառումների համար:
11. Աշխատանքների արժեքի հաշվարկները իրականացվում են` ընդգրկելով հողերի ռեկուլտիվացման տեխնիկական և կենսաբանական փուլերի աշխատանքների բոլոր միջոցառումների հետևյալ ծախսատեսակները՝
1) աշխատավարձը
2) նյութերի արժեքը
3) մեքենաների և մեխանիզմների շահագործման արժեքը
4) շահույթը
5) ավելացված արժեքի հարկը
6) այլ ծախսեր
7) անուղղակի ծախսեր
8) նախագծման ծախսերը
12. հիմնական բանվորների աշխատավարձը.
Աշ = Աշտ + Աշկ
Աշտ = Տտ. x Դտ
Աշկ = Տկ. x Դկ
որտեղ՝
Տտ. – հողերի ռեկուլտիվացման տեխնիկական փուլի բոլոր միջոցառումների համար աշխատատարությունն է մարդ/ժամերով (որոշվում է ելնելով կատարված բոլոր աշխատանքների ծավալի միավոր աշխատաժամի նորմայից)
Դտ. – հողերի ռեկուլտիվացման տեխնիկական փուլի կատարման համար աշխատավարձի 1 ժամվա դրույքն է (որոշվում է ռեկուլտիվացիոն աշխատանքների տեխնիկական փուլի կատարման միջին ամսեկան աշխատավարձը բաժանելով 173,1, իսկ միջին ամսական աշխատավարձի չափը հաշվարկվում է՝ վերջին երեք տարիների կտրվածքով շահագործող կազմակերպություններում/կամ պայմանագրով աշխատող շինարարական կազմակերպություններում ձևավորված դրույքաչափերից և ընտրվում է այդ տարիների առավելագույն միջին ամսեկան աշխատավարձը, բայց ոչ ցածր քան նվազագույն աշխատավարձի հնգապատիկը)
Տկ. – հողերի ռեկուլտիվացման կենսաբանական փուլի միջոցառումների համար աշխատատարությունն է մարդ/ժամերով (որոշվում է ելնելով կատարված բոլոր աշխատանքների ծավալի միավոր աշխատաժամի նորմայից)
Դկ. – հողերի ռեկուլտիվացման կենսաբանական փուլի կատարման համար աշխատավարձի 1 ժամվա դրույթն է (որոշվում է ռեկուլտիվացիոն աշխատանքների կենսաբանական փուլի կատարման միջին ամսեկան աշխատավարձը բաժանելով 173,1, իսկ միջին ամսեկան աշխատավարձի չափը հաշվարկվում է՝ վերջին երեք տարինների կտրվածքով շահագործող կազմակերպություններում/կամ պայմանագրով աշխատող շինարարական կազմակերպություններում ձևավորված դրույքաչափերից և ընտրվում է այդ տարիների առավելագույն միջին ամսեկան աշխատավարձը, բայց ոչ ցածր քան նվազագույն աշխատավարձի հնգապատիկը):
12. Նյութերի արժեքը.
Ն = Նտ +Նկ
Նտ. –աշխատանքների տեխնիկական փուլի բոլոր նյութերի արժեքն է
Նկ. –աշխատանքների կենսաբանական փուլի բոլոր նյութերի արժեքն է
Նտ =(Ն1տ. x Ա1տ. + Ն2տ. x Ա2տ. …+ Նnտ. x Աnտ.) x Գ1տ. x Գ2տ. x Գ3տ.
Նկ = (Ն1կ. x Ա1կ. + Ն2կ. x Ա2կ. …+ Նnկ. x Աnկ.) x Գ1կ. x Գ2կ. x Գ3կ.
որտեղ՝
Ն1տ.,Ն2տ.,…,Նnտ.– ռեկուլտիվացիոն աշխատանքների տեխնիկական փուլի նյութերի, պատրաստվածքների և կառուցվածքների ծախսերն են ըստ նորմերի
Ա1տ.,Ա2տ.,…,Աnտ. – ռեկուլտիվացիոն աշխատանքների տեխնիկական փուլի նյութերի, պատրաստվածքների և կառուցվածքների գներն են, ընդունվում են համաձայն հավաստող փաստաթղթերի (հաշիվների)
Գ1տ. – այլ նյութերի չափը հաշվի առնող գործակիցն է ռեկուլտիվացիոն աշխատանքների տեխնիկական փուլի համար
Գ2տ. – տրանսպորտային ծախսերը հաշվի առնող գործակիցն է ռեկուլտիվացիոն աշխատանքների տեխնիկական փուլի համար
Գ3տ. – պահեստավորման – փաթեթավորման ծախսերը հաշվի առնող գործակիցն է ռեկուլտիվացիոն աշխատանքների տեխնիկական փուլի համար
Գ1տ.,Գ2տ.,Գ3տ. – հաշվարկվում են՝ ելնելով վերջին երեք տարիների կտրվածքով շահագործող կամակերպությունում/կամ պայմանագրով աշխատող շինարարական կազմակերպություններում ձևավորված համապատասխան ծախսերի միջին մակարդակից
Ն1կ.,Ն2կ.,…,Նnկ. – ռեկուլտիվացիոն աշխատանքների կենսաբանական փուլի նյութերի, պատրաստվածքների և կառուցվածքների, ծառատնկիների, սերմացուների ծախսերն են ըստ նորմերի
Ա1կ.,Ա2կ.,…,Աnկ. – ռեկուլտիվացիոն աշխատանքների կենսաբանական փուլի նյութերի, պատրաստվածքների և կառուցվածքների, ծառատնկիների, սերմացուների գներն են, ընդունվում են համաձայն հավաստող փաստաթղթերի (հաշիվների)
Գ1կ. – այլ նյութերի չափը հաշվի առնող գործակիցն է ռեկուլտիվացիոն աշխատանքների կենսաբանական փուլի համար
Գ2կ. – տրանսպորտային ծախսերը հաշվի առնող գործակիցն է ռեկուլտիվացիոն աշխատանքների կենսաբանական փուլի համար
Գ3կ. – պահեստավորման-փաթեթավորման ծախսերը հաշվի առնող գործակիցն է ռեկուլտիվացիոն աշխատանքների կենսաբանական փուլի համար
Գ1կ., Գ2կ., Գ3կ. – հաշվարկվում են՝ ելնելով վերջին երեք տարիների կտրվածքով շահագործող կամակերպությունում/կամ պայմանագրով աշխատող շինարարական կազմակերպություններում ձևավորված համապատասխան ծախսերի միջին մակարդակից
13. Մեքենաների և մեխանիզմների շահագործման արժեքը.
Մ = Մտ + Մկ
Մտ. = Ժ1տ. x Ա1տ. + Ժ2տ. x Ա2տ. …+ Ժnտ. x Աnտ
Մկ. = Ժ1կ. x Ա1կ. + Ժ2կ. x Ա2կ. …+ Ժnկ. x Աnկ
որտեղ՝
Մտ. –աշխատանքների տեխնիկական փուլի մեքենաների և մեխանիզմների շահագործման արժեքն է
Մկ. –աշխատանքների կենսաբանական փուլի մեքենաների և մեխանիզմների շահագործման արժեքն է
Ժ1տ.,Ժ2տ.,…,Ժnտ. – ռեկուլտիվացիոն աշխատանքների տեխնիկական փուլի մեքենաների և մեխանիզմների աշխատանքի ժամանակն է
Ա1տ.,Ա2տ.,…,Աnտ. – 1 մեքենա/ժամի արժեքն է ռեկուլտիվացիոն աշխատանքների տեխնիկական փուլի համար (շահագործող կամակերպության հետ պայմանագրով կամ շինարարական կազմակերպությունների պլանահաշվարկային գներով)
Ժ1կ.,Ժ2կ.,…,Ժnկ. – ռեկուլտիվացիոն աշխատանքների կենսաբանական փուլի մեքենաների և մեխանիզմների աշխատանքի ժամանակն է
Ա1կ.,Ա2կ.,…,Աnկ. – 1 մեքենա/ժամի արժեքն է ռեկուլտիվացիոն աշխատանքների կենսաբանական փուլի համար (շահագործող կամակերպության հետ պայմանագրով կամ շինարարական կազմակերպությունների պլանահաշվարկային գներով):
14. Անուղղակի ծախսերը հաշվարկվում են ռեկուլտիվացիոն աշխատանքների տեխնիկական և կենսաբանական փուլերի ուղղակի ծախսերի ընդհանուր արժեքի 5,3 տոկոսի չափով
(ՈւԾտ. + ՈւԾկ. )x 5,3
ԱԾ = -------------------------------------
100
15. Շահույթը հաշվարկվում է բոլոր ծախսերի հանրագումարի 10 %-ի չափով՝
(ՈւԾ + ԱԾ ) x 10
Շ = --------------------------------
100
16. Այլ ծախսերը հաշվարկվում են՝
Ած = Ժ + Ձ + Լ
որտեղ՝
Ած – այլ ծախսերն են
Ժ – շինարարության համար կառուցվող ժամանակավոր շենքերի և կառուցվածքների կառուցման ծախսերն են, ընդունվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության 2001 թվականի օգոստոսի 21-ի <<Շինարարության համար կառուցվող ժամանակավոր շենքերի և կառուցվածքների նախահաշվային նորմերի հաստատելու մասին>> N69 հրամանով հաստատված նախահաշվային նորմերով
Ձ – ձմեռային պայմաններում կատարվող աշխատանքների համար լրացուցիչ ծախսերն են, ընդունվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության 2001 թվականի օգոստոսի 21-ի <<Շինարարական աշխատանքների վրա կլիմայական պայմանների ազդեցությունը հաշվի առնող նախահաշվային նորմերի հաստատելու մասին>> N68 հրամանով հաստատված նախահաշվային նորմերով
Լ – Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված այլ արտոնություններ և լրացուցիչ ծախսեր:
17. Ռեկուլտիվացիոն աշխատանքների նախագծման ծախսերը հաշվարկվում են՝
Ծն. = Գն. x ∑Ծ
որտեղ՝
Գն. – նախագծման աշխատանքների ծախսերը հաշվի առնող գործակիցն է, ընդունվում է Գն. = 0,1-0,2 հաշվի առնելով նախագծային ինստիտուտների վերջին երեք տարիների պայմանագրերը և միջազգային փորձը (մեծությունը կախված է ռեկուլտիվացիոն աշխատանքների վայրից, պայմաններից, նախագծման բարդությունից, նախատեսվող դաշտային ուսումնասիրություններից և այլն):
18. Ռեկուլտիվացիոն աշխատանքների մեղմացման միջոցառումների ծախերը:
Ծմ = Գմ. x ∑Ծ
Գմ. – մեղմացման միջոցառումների ծախսերը հաշվի առնող գործակիցն է, ընդունվում է Գմ = 0,15-0,2 կախված է ռեկուլտիվացիոն աշխատանքների վայրից, շրջակա միջավայրի վիճակից, մեղմացման միջոցառումների ծավալից և այլն:
19. Խախտված տարածքների միավոր մակերեսի վերականգնման աշխատանքների արժեքըհաշվարկվում է`
Ա
ա = ---------
Մխ
որտեղ՝
Մխ – խախտված (վերականգնման ենթակա) տարածքների ընդհանուր մակերեսն է:
20. Սույն կարգի համաձայն աշխատանքների արժեքը կարող է հաշվարկվել ընդերքօգտագործողի կողմից ինքնուրույն՝ երկրաբանական ուսումնասիրության ծրագրի կամ արդյունահանման նախագծի կազմման ժամանակ, կամ ընդերքօգտագործողի միջոցների հաշվին, պայմանագրային հիմունքներով ընդերքօգտագործողի կողմից ընտրված նախագծային ինստիտուտի կողմից:
21.Ընդերքօգտագործողի (նախագծային ինստիտուտի) կողմից կատարված Աշխատանքների հաշվարկը և ծախսերի ամփոփումը ներկայացված են Ձև 1 և Ձև 2-ում:
22. Սույն կարգի համաձայն Աշխատանքների արժեքների հաշվարկումը, հանդիսանալով օգտակար հանածոների հանքավայրի տարածքների վերականգնման (ռեկուլտիվացիա) ծրագրի բաղկացուցիչ մաս, քննարկվում, շրջակա միջավայրի ազդեցության գնահատման և փորձաքննություն է անցնում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության ծրագրի, օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի, հանքի փակման ծրագրի, ընդերքօգտագործման թափոնների կառավարման և վերամշակման պլանների փաստաթղթերի փաթեթների հետ միասին՝ որպես նրանց անքակտելի մաս:
23. Կատարված Աշխատանքների արժեքների հաշվարկները ներկայացված են Ձև 3 և Ձև 4-ում։
V. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ
24. Սույն կարգի համաձայն հաշվարկված աշխատանքների արժեքը վերահաշվարկվում է ռեկուլտիվացիոն աշխատանքների կատարման ժամանակացույցի, մեքենաների մեխանիզմների, նյութերի, պատրաստվածքների, կառուցվածքների, սերմացուների, ծառատնկիների, ծառայությունների, աշխատավարձի չափերի և գների փոփոխության դեպքում:
25. Օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության ընդերքի տեղամասի ռեկուլտիվացիոն աշխատանքների վերահաշվարկումն իրականացվում է երկրաբանական ուսումնասիրության ժամկետի երկարաձգման, ընդերքի տեղամասի ընդլայնման, երկրաբանական ուսումնասիրության իրավունքից հրաժարման և ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի ավարտման դեպքերում:
26. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքի օբյեկտ համարվող տեղամասում աշխատանքների արժեքի վերահաշվարկումն իրականացվում է ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգման, ընդերքի տեղամասի ընդլայնման, ընդերքի տեղամասից կամ նրա մի մասից հրաժարման, հանքի փակման ծրագրի ներկայացման, ընդերքօգտագործման թափոնների կառավարման և վերամշակման փոփոխված պլանների լիազոր մարմնի հետ համաձայնեցման դեպքերում:
27. Աշխատանքների արժեքի վերահաշվարկումը կատարվում է վերահաշվարկման պահին կատարված և ընդերքօգտագործման հետ կապված շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից ընդունված ռեկուլտիվացիոն աշխատանքների կատարողականների արժեքային հանրագումարին գումարելով վերահաշվարկման պահին ուսումնասիրության ծրագրով, արդյունահանման նախագծով, հանքի փակման ծրագրով, ընդերքօգտագործման թափոնների կառավարման և վերամշակման պլաններով նախատեսված ռեկուլտիվացիոն աշխատանքների բնեղեն տեսքով չկատարված (մնացորդային) ծավալների կտրվածքով նոր գների հիման վրա հաշվարկված աշխատանքների արժեքի գումարը:
28. Վերահաշվարկման աշխատանքների արժեքը քննարկվում և համաձայնեցվում է ընդերքօգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի հետ սույն կարգի 25-րդ և 26-րդ կետերով սահմանված դեպքերում:
Ձև 1
Ընդերքօգտագործող ________________________________________
Ռեկուլտիվացիոն աշխատանքների անվանումը և իրականացման
վայրը ______________________________________________________
Օբյեկտի անվանումը _________________________________________
Հ Ա Շ Վ Ա Ր Կ
ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑԻՈՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ
«______» ___________ 20 թ.
ՀՀ |
Հիմնավորում |
Աշխատանքների և ծախսերի անվանումը |
Չափման |
Ծավալը |
Արժեքը /հազ. դրամ/ |
|
Միավորի |
Ընդհանուր |
|||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ընդամենը |
|
|
Ընդերքօգտագործողի
(Նախագծային ինստիտուտի)
պատասխանատու ներկայացուցիչ _______________________________________________
(Ա.Ա.Հ., պաշտոն, ստորագրություն)
Ձև 2
Ընդերքօգտագործող ________________________________________
Ռեկուլտիվացիոն աշխատանքների անվանումը և իրականացման
վայրը ______________________________________________________
Օբյեկտի անվանումը _________________________________________
ԾԱԽՍԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ
«______» ___________ 20 թ.
Հ/Հ |
Ծախսատեսակների անվանումը |
Արժեքը /հազ. դրամ/ |
1 |
2 |
3 |
|
|
|
|
|
|
|
|
|
Ընդերքօգտագործողի
(Նախագծային ինստիտուտի)
պատասխանատու ներկայացուցիչ _______________________________________________
(Ա.Ա.Հ., պաշտոն, ստորագրություն)
Ձև 3
Ընդերքօգտագործող ________________________________________
Աշխատանք կատարողը _____________________________________
Պայմանագրի թիվը ____________ ___ 20 թ.
Ռեկուլտիվացիոն աշխատանքների անվանումը և իրականացման
վայրը ______________________________________________________
Օբյեկտի անվանումը _________________________________________
Հ Ա Շ Վ Ա Ր Կ
ԿԱՏԱՐՎԱԾ ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑԻՈՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
«______» ___________ 2020թ.
Հ/հ |
Աշխատանքների և |
Աշխատանքների և ծախսերի արժեքը |
Կատարված է |
|||
Աշխատանքների |
Հաշվետու |
|||||
% |
կատարված աշխատանքների |
% |
կատարված աշխատանքների |
|||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ընդամենը |
|
|
|
|
|
Կ.Տ. ____________________________________________________ հաշվարկ կատարող
(Ընդերքօգտագործողի աշխատակցի Ա.Ա.Հ., պաշտոն, ստորագրություն)
Կ.Տ. _____________________________________________________ հաշվարկ ընդունող
(Լիազոր մարմնի աշխատակցի Ա.Ա.Հ., պաշտոն, ստորագրություն)
Ձև 4
Ընդերքօգտագործող ________________________________________
Աշխատանք կատարողը _____________________________________
Պայմանագրի թիվը ____________ ___ 20 թ.
Ռեկուլտիվացիոն աշխատանքների անվանումը և իրականացման
վայրը ______________________________________________________
Օբյեկտի անվանումը _________________________________________
Հ Ա Շ Վ Ա Ր Կ
ԿԱՏԱՐՎԱԾ ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑԻՈՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
«______» ___________ 2020թ.
Հ/Հ |
Աշխատանք-ների |
Հիմնա-վորում |
Չափի միավոր |
Միավորի արժեքը |
Կատարված է |
|||
Հաշվետու |
Աշխատանքների |
|||||||
քանակը |
կատ. աշխ. |
քանակը |
կատ. աշխ. արժեքը |
|||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
Ընդամենը |
Կ.Տ. ____________________________________________________ հաշվարկ կատարող
(Ընդերքօգտագործողի աշխատակցի Ա.Ա.Հ., պաշտոն, ստորագրություն)
Կ.Տ. _____________________________________________________ հաշվարկ ընդունող
(Լիազոր մարմնի աշխատակցի Ա.Ա.Հ., պաշտոն, ստորագրություն)
-
Обсуждалось
24.03.2021 - 08.04.2021
-
Тип
Pешение
-
Область
Охрана природы
-
Министерство
Министерство окружающей среды
Просмотры 5118
Принт