ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 70-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 70-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Աբովյան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի N 70-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին ավագանու որոշման նախագիծը կազմվել է հիմք ընդունելով Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի բնակարանային կոմունալ տնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի պետի զեկուցագիրը (մուտք՝ 2020 թվականի մարտի 11-ի N Ք-660 ):
2021 թվականի համար Աբովյան համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը և արտոնությունները սահմանելու մասին որոշման նախագիծը մշակվել է «Տեղական ինքնակառավարման մասին» 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի հիման վրա:
Հաշվի առնելով համայնքի սեփականություն հանդիսացող լուսավորության հենասյուների օգտագործմամբ մալուխային կոմունիկացիաների անցկացման համար տնտեսվարող սուբյեկտների պահանջակը և նպատակ ունենալով խթանել համայնքի տնտեսության մեջ հեռահաղորդակցության ոլորտի զարգացումը Աբովյան համայնքի ավագանու որոշմամբ համայնքի վարչական տարածքում փողոցային լուսավորության հենասյուների օգտագործման տրամադրման ծառայության վճար է սահմանված ամսական 500 դրամ՝ յուրաքանչյուր հենասյան համար:
Սակայն գործնականում ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ հենասյուները գերծանրաբեռնված են և նշված գումարով հնարավոր չէ պահպանել և վերանորոգել դրանք, ուստի առաջարկվում է Աբովյան համայնքի վարչական տարածքում փողոցային լուսավորության հենասյուների օգտագործման տրամադրման ծառայության վճարը սահմանել ամսական 500 (հինգ հարյուր) դրամ` յուրաքանչյուր հենասյան մեկ լարանցման համար:
Համայնքի կողմից մատուցվող ծառայությունների համար վճար սահմանելով բյուջեն համալրվում է լրացուցիչ եկամուտներով, որը հնարավորություն է տալիս տեղական ինքնակառավարման մարմիններին բացի պարտադիր լիազորություններից, իրականացնել նաև կամավոր լիազորություններ:
Աբովյան համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը սահմանելու մասին ավագանու որոշման նախագիծը կրում է նորմատիվ բնույթ, քանի որ պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ համայնքի վարչական տարածքում անորոշ թվով անձանց համար և ուղղված է կարգավորելու համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների սահմանման և գանձման հետ կապված հարաբերությունները։
Աբովյան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի N 70-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին ավագանու որոշման նախագծի առնչությամբ Աբովյան համայնքի բյուջեի ծախսային մասում փոփոխություններ չեն սպասվում, իսկ եկամուտներն ավելանում են 1 232 000 (մեկ միլիոն երկու հարյուր երեսուներկու հազար) դրամով / համայնքում առկա է 1232 հատ հենասյուն/:
-
Обсуждалось
22.03.2021 - 07.04.2021
-
Тип
Pешение
-
Область
Финансовая
-
Министерство
Котайкская область Муниципалитет Абовяна
Просмотры 5270
Принт