Добавить в избранное

Проект принят

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 9-ի N240-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 240-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

          Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է բնապահպանական թողքի հաշվարկման նոր մեթոդաբանության և ջրավազանային կառավարման պլանի մոդելի   փոփոխությամբ, որոնք հաստատվել են համապատասխանաբար  ՀՀ կառավարության 2018 թվականի հունվարի 25-ի N 57-Ն և  ՀՀ կառավարության 2017թ. հոկտեմբերի 26-ի N 45-Ն արձանագրային որոշումների ընդունմամբ:  Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է նաև Ախուրյանի գետավազանում ջրային ռեսուրսների արդյունավետ բաշխման, ջրօգտագործողների միջև էներգետիկ ու ոռոգման նպատակներով ջրօգտագործման գործընթացի հավասարակշմամբ: 

           

 

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Ջրավազանային կառավարման պլանը ջրավազանային կառավարման համապարփակ փաստաթուղթ է, որը նկարագրում է ջրավազանում իրականացվելիք կառավարման և պահպանության այն գործողությունները, որոնք անհրաժեշտ են ՀՀ ջրային օրենսգրքի նպատակների իրականացման համար: ՀՀ ջրային օրենսգրքի նպատակներից մեկն է  օգտագործելի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման միջոցով քաղաքացիների և տնտեսության պահանջների բավարարման, շրջակա միջավայրի էկոլոգիական կայունության ապահովումը:

Ջրավազանային կառավարման պլանները մշակում և իրականացնում է ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը` ի դեմս Շրջակա միջավայրի նախարարության:

Ջրային ռեսուրսների ոչ ճիշտ բախշման արդյունքում, Ախուրյանի գետավազանում գործող մի շարք փհէկերում առաջացել են խնդիրներ` կապված ջրօգտագործման ռեժիմների հետ:

          Ախուրյանի գետավազանում գործող փհէկերի ջրառի վերլուծությունը ցույց է տալիս, որ փհէկերի միջև ջուրը ոչ հավասարաչափ է բաշխված, ինչի արդյունքում առկա է շահերի բախում:

          ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցված քրեական գործի շրջանակներում Ախուրյանի գետավազանում գործող փհէկերի խնդիրները բարձրացվել է նաև ՀՀ գլխավոր դատախազության կողմից ` փաստելով, որ Ախուրյան գետավազանում գործող մի շարք փհէկերի կողմից շուրջտարյա ռեժիմով ջրօգտագործումը բացասական ազդեցություն է ունենում փհէկերի և այլ ջրօգտագործողների վրա: Շուրջտարյա ռեժիմով ջուրն օգտագործելու պայմանում և դրանով պայմանավորված Ախուրյան գետավազանում բավարար ջրաքանակի բացակայության պատճառով այլ փհէկեր չեն կարողացել շահագործվել` կրելով էական վնասներ:

          Ելնելով այն հանգամանքից, որ փհէկերի խնդիրների լուծումը կապված է Շրջակա միջավայրի նախարարության անմիջական լիազորությունների հետ ՀՀ գլխավոր դատախազությունը առաջարկել է գործադրել նախարարության լիազորությունների մեջ մտնող գործիքակազմերը հայտնաբերված խնդիրների հետևանքները վերացնելու համար:

          ՀՀ ջրային օրենսգրքի 109-րդ հոդվածի համաձայն` ջրային հարաբերություններում ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության վերաբերյալ վեճերը լուծում են օրենքով սահմանված և կառավարության կողմից լիազորված ջրային հարաբերությունները կարգավորող լիազորված մարմինները՝ օրենսդրությամբ, ՀՀ ջրային օրենսգրքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով: Նույն օրենսգրքի 17-րդ հոդվածի և «Ջրի ազգային ծրագրի մասին» Օրենքի 23-րդ հոդվածի ջրավազանային կառավարման պլանը հանդիսանում է այն համապարփակ փաստաթուղթ, որի  միջոցով հավասարակշռվում են ջրօգտագործողների, ներառյալ՝ համայնքների, էներգետիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի փոխկապակցված հարաբերությունները` ապահովելով ջրօգտագործողներին բավարար քանակի և պահանջվող որակի ջրի մատակարարումը:

            Ելնելով վերոգրյալից Ախուրյանի ջրավազանային կառավարման պլանը լրացվել է նոր կետով, որի ընդունման և կիրառման արդյունքում հնարավոր է կարգավորել  Ախուրյան գետավազանում գործող մի շարք փհէկերի միջև առաջացած ջրօգտագործման ռեժիմի խնդիրները, որոնք բարձացվել են նաև ՀՀ գլխավոր դատախազության կողմից:

           Ախուրյանի ջրավազանային տարածքի կառավարման պլանում վերանայվել են N1 հավելվածի Աղյուսակ N2-ում սահմանված բնապահպանական թողքի արժեքները:  Համաձայն նոր մեթոդաբանության բնապահպանական թողքը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա համար ի տարբերություն նախկին որոշման (ՀՀ կառավարության 2011թ. հունիսի 30-ի N 927-Ն որոշում), որի դեպքում ամբողջ տարվա համար որոշվում էր մեկ արժեք:

          Ախուրյանի ջրավազանային կառավարման պլանը լրացվել է ՀՀ կառավարության 2005թ. հունվարի 20-ի «Ջրաէկոհամակարգերի սանիտարական պահպանման, հոսքի ձևավորման, ստորերկրյա ջրերի պահպանման, ջրապահպան, էկոտոնի և անօտարելի գոտիների տարածքների սահմանման չափորոշիչների մասին» N 64-Ն որոշմամբ հաստատված պահպանման տարածքներով և նիտրատների նկատմամբ խոցելի տարածքներով, որոնք հանդիսանում են ջրավազանային կառավարման մոդելային նոր պլանի հիմնական մասերից մեկը:

           

 

 

 

Կարգավորման նպատակը և բնույթը

     

      Իրավական ակտի ընդունման և կիրառման արդյունքում հնարավոր է կարգավորել Ախուրյան գետում գործող փհէկերի ջրօգտագործման խնդիրները, որոնք բարձրացվել են նաև ՀՀ գլխավոր դատախազության կողմից:

      Իրավական ակտի ընդունմամբ կկարգավորվի նաև  Ախուրյանի ջրավազանային տարածքի կառավարման բովանդակության համապատասխանությունը ՀՀ կառավարության 2017թ. հոկտեմբերի 26-ի N 45-Ն արձանագրային որոշումանը և կճշգրտվեն բնապահպանական թողքի արժեքները համաձայն ՀՀ կառավարության 2018 թվականի հունվարի 25-ի N 57-Ն որոշմամբ ընդունված նոր մեթոդաբանության:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Իրավական ակտի նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

 

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

         

      Իրավական ակտի ընդուման արդյունքում` համաձայն ՀՀ ջրային օրենսգրքի 33-րդ հոդվածի կվերանայվեն Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքում տրված ջրօգտագործման թույլտվություններում ամրագրված բնապահպանական թողքի արժեքները: Կկարգավորվի Ախուրյան գետում գործող որոշ փհէկերի ջրօգտագործման ռեժիմի  և բավարար քանակությամբ ջրի ապահովման խնդիրները:   

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 240-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 9-ի N240-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 240-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 9-ի N240-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի նախատեսվում:

 

 

 

  • Обсуждалось

    19.03.2021 - 05.04.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Охрана природы

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7362

Принт

Предложения

《Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա》 ՀԿ

31.03.2021

Ուսումնասիրելով էկոլոգիական թողքի արժեքները, վստահաբար կարող ենք ասել, որ էկոլոգիական թողքի արժեքները հաշվարկվել են ոչ պրոֆեսիոնալ և մասնագիտական կարողություններ ունեցող անձանց կողմից, ինչպես նաև գործ ունենք ջրային ռեսուրսների կառավարման ոլորտը կարգավորող իրավական ակտերը Չտիրապետող անձանց հետ: Մասնավորապես, առաջարկվող նախագծի Աղյուսակ N3-ի 8-րդ կետում ներկայացված է Գիժգետը Թավշուտի ջրամբարից մինչև գետաբերան հատվածի համար12 ամիսներին տարբեր բնապահպանական թողքի արժեքները: Համաձայն ՀՀ կառավարության 2018 թվականի հունվարի 25-ի N 57-Ն որոշման հավելվածի 1-ին կետի 4-րդ մասի վերջին նախադասությամբ սահմանված է, որ ՛՛20 մլն խոր. մ և ավելի ծավալ ունեցող ջրամբարների դեպքում բնապահպանական թողքը որոշելիս որպես հիմք ընդունվում է բազմամյա ձմեռային ժամանակաշրջանում առավել նվազագույն ելքեր ունեցող 10 իրար հաջորդող օրերի միջին ելքը՛՛: Ինչպես գիտենք Թավշուտի ջրմաբարի ընդհանուր ծավալը շուրջ 6 մլն խմ է, ուստի Թավշուտի ջրամբարից հետո բնպահպանական թողքի արժեքը 12 ամիսների համար պետք է լինի միարժեք, այն է՝ բազմամյա ձմեռային ժամանակաշրջանում առավել նվազագույն ելքեր ունեցող 10 իրար հաջորդող օրերի միջին ելքը: Հաշվի առնելով ներկայացված բոլոր փաստական հանգամանքները, առաջարկվում է ամբողջովին վերանայել սույն նախագիծը:

《Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա》 ՀԿ

30.03.2021

Սույն նախագծի 1-ին մասի 3-րդ կետում բնապահպանական թողքերի համար նշված է բավականաչափ մեծ սխալանքի տոկոս՝ ±15-25%: Բերված այս սխալանքի տոկոսով գետերում անհրաժեշտ բնապահպանական թողք չի կարող հաշվարկվել և չպահպանելով հիդրոկենսաբանական, հիդրոմորֆոլոգիական և հիդրոքիմիական ցուցանիշների համար անհրաժեշտ ջրաքանակ, ապա այդ գետահատվածներում կխախտվի էկոլոգիական հավասարակշռությունը, ուստի ՛՛±15-25% սկալանքը՛՛ վերանայման կամ հստակ գիտական հիմնավորման անհրաժեշտություն ունի:

《Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա》 ՀԿ

30.03.2021

Սույն նախագծի 1-ին մասի 3-րդ կետում օգտագործված է ՛՛ջրային մարմին՛՛ տերմինը, ինչը ՀՀ-ում գործող որևէ օրենսդրական, ենթաօրենսդրական կամ իրավական ակտով սահմանված չէ, ուստի տերմինը խմբագրման կարիք ունի:

Узнать больше