Добавить в избранное

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

 

 ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1911-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանում առողջության առաջնային պահպանման օղակում գործունեություն ծավալող պետական ոչ առևտրային կազմակերպությունների միաձուլման իրավական գործընթացների հստակեցման անհրաժեշտությամբ, ինչպես նաև ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում բժշկական կազմակերպությունների վերակազմակերպման (միացում) նպատակահարմարությամբ։

Համաձայն ՀՀ կառավարության 07.05.2020թ. թիվ 702-Ն որոշման, նախատեսվել է միաձուլման եղանակով վերակազմակերպել «Շինուհայրի առողջության առաջնային պահպանման կենտրոն» և «Տաթևի առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները։ Միաձուլման արդյունքում նախատեսված է ստեղծել նոր պետական ոչ առևտրային կազմակերպություն՝ Տաթևի առողջության առաջնային պահպանման կենտրոնը։ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով միաձուլման գործընթացն ավարտելու և նոր ստեղծված կազմակերպությունը գրանցելու, ինչպես նաև հիմնադրի և պետական կառավարման լիազոր մարմնի իրավասությունները հստակեցնելու համար անհարժեշտություն է առաջացել կատարել համապատասխան լրացում կազմակերպությունների միաձուլումը նախատեսող դրույթում։

ՀՀ Շիրակի մարզում գործող «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը գործում է 40 մահճակալ հզորությամբ, տեղակայված է 2401քմ․ տարածքով երկհարկանի շենքում, որը վերանորոգվել է պարբերաբար, այդ թվում նաև 2020թ․-ին, նաև հագեցվել է սարքավորումներով։ 2018-2019թթ․-ին, նաև նախորդ տարիներին հիվանդանոցը գործել է շուրջ 32-35 տոկոս ծանրաբեռնվածությամբ, 2020թ․-ին՝ կապված կորոնավիրուսային համավարակի տարածմամբ, մահճակալների զբաղվածության ցուցանիշը աճել է, չհասնելով սակայն առավելագույնին։ Հիվանդանոցը մատուցում է նեղ պրոֆիլի ինֆեկցիոն ծառայություններ և չունի ռեանիմացիոն բաժանմունք։

2 Առաջարկվող կարգավորումների բնույթը:

Սույն նախագծով առաջարկվում է ՀՀ օրենքով սահմանված կարգով նախատեսել անհրաժեշտ իրավական կարգավորումները ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանի «Շինուհայրի առողջության առաջնային պահպանման կենտրոն» և «Տաթևի առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների միաձուլման գործընթացն ավարտելու նպատակով, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով թույլատրված հիմնադրի մի շարք լիազորություններ վերապահել լիազոր պետական մարմնին։

Միաժամանակ, հաշվի առնելով Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի գործունեության ցուցանիշները, ելնելով ծախսարդյունավետության սկզբունքից, նաև նպատակ ունենալով ապահովել մատուցվող բժշկական ծառայությունների անընդհատությունն ու լիարժեքությունը, նախատեսվում է հիվանդանոցը միացնել Գյումրու բժշկական կենտրոնին: Միացման արդյունքում Գյումրու ԲԿ ինֆեկցիոն բաժանմունքը կշարունակի գործել նախկին Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի շենքում:

Նշված վերակազմակերպումը կխնայի բժշկական կազմակերպության վարչական ռեսուրսները և հիվանդներին թույլ կտա օգտվել բժշկական կենտրոնում առկա, բուժման համար հաճախ անհրաժեշտ այլ պրոֆիլի ծառայություններից։

3 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Իրավական ակտի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Առողջապահական ԾԻԳ» պետական հիմնարկի համապատասխան մասնագետների կողմից:

4 Ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1911-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը ՀՀ Սյունիքի և Շիրակի մարզերում գործող բժշկական հաստատությունների գործունեության համար կստեղծի հնարավորինս նպաստավոր պայմաններ։

  • Обсуждалось

    18.03.2021 - 02.04.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Здравоохранение

  • Министерство

    Министерство здравоохранения

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6555

Принт