Добавить в избранное
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
-
7 - За
-
16 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Գրիգոր Բեջանյան 19.03.2021 00:45:07 | Մի քանի առարկություն, նոր նախագծով հստակ չի նշվում, թե որքան է <<մեծամասնության>> թիվը, և եթե նույնիսկ լինի 5-6 ունկնդիր, տվյալ նախագծով խախտվում են իրենց կրթություն ստանալու իրավունքը և տվյալ ունկնդիրները արդեն չեն կարող մասնակցել միայն համապատասխան մասնագիտական պատրաստման ծրագրերին: ՀԳ նիստերի քարտուղարի աշխատավարձը 115000 դրամ է միջին ուսամն տևողությունը 6 ամիս 115000x32x6=22,080,000 դա ԱԺ 3-4 պատգամավորի աշխատավորձ է առանց պարգևավճար, և չեմ կարծում, որ 135 պատգամավորներն էլ աշխատում են մեծ ջանքերով և ներուժով, կրճատումները կատարեք համապատասխան ոլորտներում: | Հարկ է նշել, որ կրթության իրավունքը, ներառյալ Արդարադատության ակադեմիայում` դատավորի, դատախազի կամ քննիչի թեկնածուների ուսումնառության իրավունքը չի ենթադրում նաև կրթաթոշակ ստանալու իրավունք: Հետևաբար՝ կրթաթշակի առկայությունը կամ բացակայությունը որևէ կերպ չի կարող խախտել Արդարադատության ակադեմիայի ունկնդիրների կրթություն ստանալու իրավունքը: Պետությունը ունի պոզիտիվ պարտականություն ապահովելու արդյունավետ ուսումնառությունը, պատրաստելու բանիմաց դատավորներ. դատախազներ, քննիչներ: Պետությունը չունի պարտականություն ապահովելու կրթաթոշակ: Կառավարությունն ինքն է որոշում արդյոք անհրաժեշտ է սահմանել որևէ ոլորտում կրթաթոշակ, թե ոչ: | |
2 | Maria Asatryan 20.03.2021 21:29:47 | Սակայն կան ոմանք, ովքեր իրենց ուսումը չեն համադրում աշխատանքի հետ։Իսկ մյուսները վարձատրվում են իրենց ախատանքի դիմաց։ | Գործնականում մեզ հայտնի չէ, որևէ դեպք, երբ ունկնդիրը չի աշխատում կամ Արդարադատության ակադեմիայում ուսումնառության պատճառով հրաժարվել կամ ազատվել է աշխատանքից: Բացի այդ, հարկ է նշել, որ Պետությունը չունի պարտականություն Արդարադատության ակադեմիայի ունկնդիրներին պարտադիր կերպով ապահովելու կրթաթոշակով: Կառավարությունն ինքն է որոշում արդյոք անհրաժեշտ է սահմանել որևէ ոլորտում կրթաթոշակ, թե ոչ: | |
3 | Vardan Vardanyan 23.03.2021 01:19:47 | Ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ Արդարադատության ակադեմիայի ունկնդրի ստացած կրթաթոշակը և այլ վճարովի աշխտանքից ստացած աշխատավարձը նույն բովանդակությունը և նպատակը չունեն։ Առաջինի դեպքում նպատակը այլ է, երկրորդի դեպքում ամբողջովին այլ և այստեղ, իմ կարծիքով կա նաև հակասահմանադրականոթյան խնդիր, ուստի առաջարկում եմ հստակեցնել նախագծի բուն նպատակը, ենթադրվող օգուտները, նախկին իրավակարգավորումից բխող վնասները։ | Արդարադատության ակադեմիայի ունկնդրի ստացած կրթաթոշակը և այլ վճարովի աշխտանքից ստացած աշխատավարձը նույն բովանդակությունը և նպատակը չունեն։ Ինչից ելնելով էլ «աշխատավարձ» և «կրթաթոշակ» հասկացությունները նախագծով չեն նույնացվել, այլ հիշատակվել են զուտ այն պատճառով, որ «Ադարադատության ակադեմիայի մասին» օրենքի ընդունման ժամանակ կրթաթոշակ սահմանելու հիմանվորումը հիմնականում եղել է այն փաստը, որ ունկնդիրները չեն աշխատելու և անհրաժեշտ է կրթաթոշակ սահմանել, որպեսզի անձինք ունենան նվազագույն միջոցներ իրենց ուսումնառությունն արդյունավետ անցկացնելու համար: Սակայն հետագայում, փորձը ցույց է տալիս, որ բոլոր ունկնդիրները աշխատում են և այլևս` կրթաթոշակը իր նպատակին չի ծառայում: |