«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 24-ի N1565-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
3 - За
-
1 - Против
ՀՀ կառավարության 24.09.2020թ. N1565-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանվել է, որ «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագրի 5-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն է: Միաժամանակ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի օգոստոսի 8-ի թիվ 72 որոշման 2-րդ կետի 2-րդ պարբերության համաձայն՝ ՀՀ կառավարության 28.12.2020թ. N2195-Լ որոշմամբ սահմանվել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր: Խնդիրն այն է, որ լիազոր մարմնի և ազգային օպերատորի միջև բացակայում է պայմանագրային հարաբերությունների կարգավորման, այդ թվում՝ կողմերի իրավունքների և պարտականությունների, ինչպես նաև պայմանագրով սահմանված պարտականությունները չկատարելու համար պատասխանատվություն նախատեսելու մասին իրավական դրույթներ, ուստի անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության 24.09.2020թ. N1565-Ն որոշման մեջ կատարել համապատասխան լրացում:
-
Обсуждалось
17.03.2021 - 01.04.2021
-
Тип
Pешение
-
Область
Государственные доходы, Экономика, Финансовая, Экономическая
-
Министерство
Комитет государственных доходов
Просмотры 5853
Принт