Добавить в избранное

Проект принят

«Ռեկուլտիվացիոն ֆոնդի արդյունավետ կառավարման հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ 

«Ռեկուլտիվացիոն ֆոնդի արդյունավետ կառավարման հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման ընդունման անհրաժեշտության մասին

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի հետ կապված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով:

Ընդերքօգտագործողների կողմից սահմանված չափով կատարվող հատկացումների հաշվին ստեղծվում է շրջակա միջավայրի պահպանության դրամագլուխ (ռեկուլտիվացիոն ֆոնդ), որի օգտագործման հատկացումների չափերի հաշվարկման կարգը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի N1079-Ն որոշմամբ:

2016 թվականի հոկտեմբերի 18-ին ընդունվել է <<Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> ՀՕ-161-Ն օրենքը, որով սահմանվել են ընդերքօգտագործման թափոնների կառավարման և վերամշակման հետ կապված նոր ընթացակարգեր: Օրենքով սահմանվում է, որ ընդերքօգտագործողներն օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության շրջանակներում կարող են իրականացնել նաև ընդերքօգտագործման թափոնների վերամշակում: Ընդերքօգտագործման թափոնների վերամշակման արդյունքում հնարավոր են արտադրական լցակույտերով զբաղեցրած տարածքների մակերեսների և, հետևաբար, ռեկուլտիվացիայի ենթակա տարածքների փոփոխություններ: Դա իր հերթին կհանգեցնի ընդերքօգտագործողի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի N1079-Ն որոշման դրույթների համապատասխան կատարվող հատկացումների փոփոխությանը: Մինչև 2016 թվականի հոկտեմբերի 18-ին ընդունված <<Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> ՀՕ-161-Ն օրենքի ուժի մեջ մտնելը օգտակար հանածոների արդյունահանման թույլտվություն ստացած ընդերքօգտագործողների համար թափոնների վերամշակման, թափոններով զբաղեցրած տարածքների փոփոխության դեպքում կառաջանան կարգավորում պահանջող իրավահարաբերություններ: Հետևաբար,  անհրաժեշտ է կարգավորել վերոնշյալ իրավահարաբերությունները՝ նախատեսելով ընդերքօգ­տագոր­­ծողների կողմից ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլան­ների իրագործման ավարտին շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին հատկացված գումարների վերահաշվարկման մեխանիզմ:

Վերջին տարիներին ռեկուլտիվացիոն ֆոնդի գումարների համալրման դրական փոփոխություններ են արձանագրվել, սակայն անհրաժեշտություն է առաջացել այն կառավարել արդյունավետ՝ սկսած նախագծման փուլից մինչև հանքի փակման և ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման ավարտը:

Ռեկուլտիվացիոն աշխատանքների հետ կապված հիմնական իրավական ակտերն ամբողջությամբ չեն ապահովում այն ֆինանսական և արդյունավետ կառավարման միջոցները, որոնք կերաշխավորեն այդ աշխատանքների ամբողջական իրականացումը:

Ըստ համաշխարհային բանկի փորձագետների կարծիքի՝ Հայաստանում հանքերի փակման և ընդերքօգտագործման արդյունքում խախտված հողերի վերականգման աշխատանքների կարգավորումները համապատասխանում են միջազգային ստանդարտներին: Սակայն այդ աշխատանքների իրականացման ժամանակ այնուամենայնիվ առաջանում են մի քանի խնդիրներ, որոնք հիմնականում կապված են ֆինանսական երաշխիքների և ընդերքօգտագործողների պարտավորությունների կատարման հետ:

<<Ռեկուլտիվացիոն ֆոնդի արդյունավետ կառավարման հայեցակարգին հավանություն տալու մասին>> ՀՀ կառավարության արձանագրային որոշման ընդունումը պայմանավորված է  ՀՀ կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի N122-Ն որոշմամբ հաստատված N1 հավելվածի` ՀՀ կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 77-րդ կետով սահմանված միջոցառման կատարման ապահովմամբ:

Իրավական ակտի անհրաժեշտությունը հիմնավորվում է այն հանգամանքով, որ հայեցակարգով առաջադրված գաղափարների կիրառման միջոցով հնարավոր կլինի լուծել ընդերքօգտագործման արդյունքում խախտված հողերի վերականգման աշխատանքների ֆինանսավորման և իրագործման խնդիրները, համապատասխան պայմաններ ստեղծել նաև նախկինում դադարեցված, լքված, տիրազուրկ հանքավայրերի տարածքների խախտված հողերի վերականգման համար՝ նպաստելով ֆինանսավորման միջոցների աղբյուրների առաջացմանը:

ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 19-ի <<Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին>> N 646-Ա որոշման 4.4 ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ բաժնի 6-րդ կետի 2)-րդ և 3)-րդ ենթակետերով նախատեսվում է ընդերքօգտագործողների կողմից շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին հատկացված գումարների հասցեական օգտագործման և խախտված հողերի վերականգնման նպատակով՝ մինչև 2017 թվականի ավարտն ընդունել ռեկուլտիվացիոն ֆոնդի կառավարման հայեցակարգը և 2018-2020 թվականների ընթացքում ներդնել հայեցակարգի դրույթների կիրարկումն ապահովող մեխանիզմներ:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Ռեկուլտիվացիոն ֆոնդի արդյունավետ կառավարման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման ընդունման նպատակն է ռեկուլտիվացիոն ֆոնդի արդյունավետ կառավարման միջոցով լիազոր մարմնի արտաբյուջետային հաշվում հավաքագրված գումարների հաշվին ապահովել ընդերքօգտագործման արդյունքում խախտված հողատարածքների վերականգնման իրականացումը:

Առաջարկվում է օրենսդրական դաշտում կատարել փոփոխություններ, որպեսզի ապահովվի շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին ընդերքօգտագործողների կողմից կատարվող գումարների հավաքագրումը և վճարված գումարները բավարար լինեն իրականացնելու ընդերքօգտագործման արդյունքում ռեկուլտիվացիայի ենթակա խախտված հողատարածքների վերականգման աշխատանքների իրականացման համար:

Անհրաժեշտ է ՝

     - հստակեցնել շրջակա միջավայրի պահպանության դրամագխին կատարվող դրամական հատկացումների մեխանիզմը՝ մտցնելով շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի վերջնական հատկացման գաղափարը,

      - պարզեցնել ընդերքօգտագործողին դրամագլխից հատկացումներ կատարելու համար լիազոր մարմնի կողմից որոշում կայացնելու գործընթացը,

      - կարգավորել ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման և հրաժարման հավաստագրերի տրամադրման գործընթացների իրավահարաբերությունները, արգելելով վերը նշված գործընթացների իրականացումն առանց ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի մասնակցության,

      - նախատեսել մեխանիզմ՝ շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի գումարների մի մասն օգտագործելու ընդերքօգտագործման թափոնների վերամշակման համար,

       - սահմանել և ներդնել ռեկուլտիվացիոն ֆոնդի արդյունավետ կառավարման և օգտագործման համապատասխան մեխանիզմներ՝ խթանելու ընդերքօգտագործման թույլտվությունների ժամկետների ավարտից հետո խախտված հողատարածքներում նոր բիզնես-ծրագրերի իրականացումը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

<<Ռեկուլտիվացիոն ֆոնդի արդյունավետ կառավարման հայեցակարգին հավանություն տալու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության վարչության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

         Հայեցակարգի դրույթները պետք է հիմք հանդիսանան ընդերքօգտագործման արդյունքում խախտված հողերի վերականգման աշխատանքների ֆինանսավորման և իրագործման խնդիրների լուծմանն ուղղված իրավահարաբերությունների՝ օրենսդրորեն կարգավորմանը, որի կիրառությունը կբերի բնագավառում առկա, ինչես նաև սույն հայեցակարգում ներառված խնդիրների կանոնակարգմանը:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Ռեկուլտիվացիոն ֆոնդի արդյունավետ կառավարման հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին,

այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության կամ բացակայության մասին

 

      «Ռեկուլտիվացիոն ֆոնդի արդյունավետ կառավարման հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման ընդունման կապակցությամբ նախատեսվում է մշակել          

      - «Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի գումարների արդյունավետ կառավարման և օգտագործման համապատասխան մեխանիզմների սահմանման և ներդրման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ,

      -  Ընդերքօգտագործման արդյունքում խախտված հողերի կենսաբանական վերականգնման իրականացման ուղեցույց:

«Ռեկուլտիվացիոն ֆոնդի արդյունավետ կառավարման հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ անհրաժեշտ է կատարել փոփոխություններ և լրացումներ հետևյալ իրավական ակտերում.

- «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենք,

- «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի N 1079-Ն որոշման մեջ  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշում:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Ռեկուլտիվացիոն ֆոնդի արդյունավետ կառավարման հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումների կամ նվազեցումների մասին

 

«Ռեկուլտիվացիոն ֆոնդի արդյունավետ կառավարման հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Ռեկուլտիվացիոն ֆոնդի արդյունավետ կառավարման հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծի մշակմանը և քննարկմանը հասարակության մասնակցության մասին

«Ռեկուլտիվացիոն ֆոնդի արդյունավետ կառավարման հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագիծը հասանելի կլինի www.e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

 

 

 

 

  • Обсуждалось

    13.07.2017 - 03.08.2017

  • Тип

    Протокольное решение

  • Область

    Охрана природы, Энергетика и природные ресурсы

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 10361

Принт