ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 1129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
« » 2021 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 1129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների կազմը (ցանկը) հաստատելու մասին» N 1129-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`
- N4 ցուցակից հանել «Մեթիլ սպիրտ» բառերը:
- N4 ցուցակում «N-ֆենէթիլ-4-պիպերիդոն (NPP)» բառերից հետո լրացնել`
«2 բրոմո-1- (մեթիլֆենիլ) պրոպան -1-ոն ՝ 3% ևավելի
1-դիմեթիլամինո-2-քլորպրոպան ՝ 15% և ավելի
1-ֆենիլ-2-նիտրոպրոպեն՝ 15% և ավելի
Բենզալդեհիդ՝ 15% և ավելի
Նիտրոէթան՝ 40% և ավելի
2-բրոմո-1-ֆենիլպենտան-1-ոն
2-բրոմո-1-ֆենիլպրոպան -1-ոն
2-յոդ-1- (մեթիլֆենիլ) պրոպան-1-ոն
1-ֆենիլպենտան-1-ոնը
1-(2-ֆլուորֆենիլ)-2-նիտրոպրոպեն
1-(4-մեթիլֆենիլ) պրոպան 1-ոն
4-անիլինո-N-ֆենետիլպիպերիդին (ANPP) (N-ֆենիլ-1-(2-ֆենիլեթիլ) պիպերիդին-4-ամին) – CASS համար` 21409-26-7
3.4-MDP-2-P մեթիլ գլիցիդատ (PMK գլիցիդատ) (2-օքսիրանեկարբոքսիլային թթու, 3-(1.3-բենզոդիոքսոլ-5-իլ)-2-մեթիլ, մեթիլ էսթեր) - CASS համար` 13605-48-6
3.4-MDP-2-P մեթիլ գլիցիդատային թթու՝ ներառյալ իր աղերը (2-օքսիրանեկարբոքսիլային թթու, 3-(1.3-բենզոդիոքսոլ-5-իլ)-2-մեթիլ - CASS համար` 2167189-50-4
N-ֆենետիլ-4-պիպերիդոն (NPP) (1(2-ֆենիլետիլ)-պիպերիդին-4-1) CASS համար` 39742-60-4
Ալֆա-Ֆենիլացետոացետամիդ (APAA)
Բենզենացետամիդ a-ացետիլ - CASS համար` 4433-77-6
Ալֆա-Ֆենիլացետոացետոնիտիլ (APAAN) (3-օքսո-2-ֆենիլբուտանենիտիլ)- CASS համար` 4468-48-8
Մեթիլ ալֆա-ֆենիլացետոացետատ (MAPA) (մեթիլ 3-օքսո-2-ֆենիլբուտանոատ) – CASS համարը՝ 16648-44-5» բառերով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Обсуждалось
16.03.2021 - 31.03.2021
-
Тип
Pешение
-
Область
Здравоохранение
-
Министерство
Министерство здравоохранения
Просмотры 6908
Принт