ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 707-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
0 - Против
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 707-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ
ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)
Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի N707-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասնին ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մշակվել է հիմք ընդունելով «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին» ՄԱԿ-ի 1988 թվականի Կոնվենցիայի «Հսկման ենթակա պրեկուրսորների» կազմի փոփոխությունը: Ցանկում ավելացվել են նյութեր (պրեկուրսորներ), որոնք ենթակա են միջազգային հսկողության, սակայն ՀՀ օրենսդրությամբ դրանց վերաբերյալ հսկման մեխանիզմներ սահմանցված չեն: Սույն իրավական ակտով վերոհիշյալ նյութերը պրեկուրսորների կազմում ընդգրկելը հնարավորություն է տալիս հսկողություն սահմանել այդ նյութերի շրջանառության վրա:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Ցանկում ընգրկման համար առաջադրված նյութերը հանդիսանում են պրեկուրսորներ, որոնք օգտագործվում են այլ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ստացման համար: ՀՀ պետական եկամուտների մաքսանենգության դեմ պայքարի վարչությունից ստացված օպերատիվ տվյալներ կան, որ այդ նյութերը չլինելով ընդգրկված հսկման ենթակա նյութերի ցանկում չարաշահվում են և շրջանառվում են ապօրինաբար:
- Կարգավորման նպատակը և բնույթը.
Հավելվածում ընդգրկման ենթակա նյութերը ընդգրկվել են նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 21.08.2003 թվականի «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների կազմը (ցանկը) հաստատելու մասին» թիվ 1129-Ն որոշման հավելվածով հաստատված ցանկերում, ինչը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետությունում կանոնակարգելու այդ նյութերի ապօրինի շրջանառությունը:
- Ակնկալվող արդյունքը.
Վերոհիշյալ նյութերի նկատմամբ հսկողության սահմանումը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետությունում կանխել դրանց ապօրինի շրջանառությունը:
5.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Իրավական ակտի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների և իրավաբանական վարչությունների և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից:
-
Обсуждалось
16.03.2021 - 31.03.2021
-
Тип
Pешение
-
Область
Здравоохранение
-
Министерство
Министерство здравоохранения
Просмотры 6154
Принт