ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔ
-
0 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
Ընթացիկ իրավիճակը և առկա խնդիրները
«Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» օրենքն ընդունվել է 2005 թվականին և վերջինիս իմաստով կարգավորման պարտադիր վճար վճարողներ են համարվում հանրային ծառայությունների ոլորտում կարգավորվող գործունեություն իրականացնող և ծառայություն մատուցող անձինք, որոնց համար ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) սահմանում է կարգավորվող սակագներ: Ընդ որում, նշված մոտեցման ամրագրումը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ օրենքի մշակման ժամանակ Հանձնաժողովի կողմից հանրային ծառայությունների ոլորտում կարգավորվող գործունեություն իրականացնող անձանց համար հիմնականում սահմանվում էին սակագներ։ Այդ ժամանակ բացառություն էր կազմում հեռահաղորդակցության բնագավառը, որը նոր էր անցել Հանձնաժողովի կարգավորման դաշտ և այդ ժամանակ ամրակցված կապի ծառայությունների սակագները նույնպես ենթակա էին ամբողջությամբ կարգավորման։ Միայն բջջային կապի շուկայում էր ծառայությունների գները ձևավորվող մրցակցության պայմաններում։
Այնուհետև, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում կատարված լրացումներով հանրային ծառայությունները կարգավորող ոլորտում ներառվել են փոստային կապի բնագավառը՝ ունիվերսալ ծառայությունների սակագների մասով, տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման բնագավառը` միայն սակագների մասով, երկաթուղային տրանսպորտի բնագավառը` ենթակառուցվածքի օգտագործման վճարների հաստատման մասով։
Անցած տարիների ընթացքում հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտներում տեղի են ունեցել զգալի զարգացումներ, որի արդյունքում ստեղծվել է և նախատեսվում է այնպիսի իրավիճակ, երբ կարգավորվող ոչ բոլոր անձանց համար է Հանձնաժողովը սահանում (սահմանելու) սակագներ և, արդյունքում վերջիններս դուրս են մնում կարգավորման պարտադիր վճար վճարողների ցանկից՝ չնայած նշված անձանց մասով Հանձնաժողովն իրականացնում է համապատասխան գործառույթներ։ Մասնավորապես, հեռահաղորդակցության ամրակցված կապի շուկայում մրցակցության զարգացմամբ պայմանավորված զգալիորեն կրճատվել են «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի կողմից մատուցվող և սակագնային կարգավորման ենթակա ամրակցված կապի ծառայությունների ցանկը, որի արդյունքում կրճատվել է նաև վերջինիս կողմից վճարվող կարգավորման պարտադիր վճարի մեծությունը։
Ներկայումս փոփոխություններ են կատարվել «Էներգետիկայի մասին» օրենքում, որի շրջանակներում առաջիկա տարիներին նախատեսվում է նաև էլեկտրաէներգետիկական շուկայում մրցակցության ներդրում, որի արդյունքում ի հայտ կգան նոր կարգավորվող ընկերություններ, որոնց համար Հանձնաժողովը սակագներ չի սահմանի։
Միևնույն ժամանակ, կարգավորման պարտադիր վճարներ վճարողների կողմից վճարված կարգավորման պարտադիր վճարների տարեկան մեծությունը և դրույքաչափերը գործող օրենքով հաշվարկվում և սահմանվում են Հանձնաժողովի յուրաքանչյուր տարվա պահպանման ծախսերի նախահաշվի հիման վրա, որը հաստատվում է բյուջետային գործընթացի համար սահմանված կարգով և ժամկետներում: Արդյունքում, երբ հաշվարկային տարվա ընթացքում ի հայտ է գալիս կապիտալ ծախսեր կատարելու անհրաժեշտություն կամ կարգավորվող բնագավառներում կարգավորման գործառույթների իրագործման կամ կատարելագործման նպատակով լրացուցիչ ֆինանսավորում պահանջող աշխատանքներ կատարելու անհրաժեշտություն, Հանձնաժողովը կաշկանդված է նախորդ տարում արդեն իսկ հաստատված կարգավորման պարտադիր վճարները ընթացիկ տարում վերանայելու և վճարողների համար նոր դրույքաչափեր սահմանելու օրենքով գործող սահմանափակումներով։
Առաջարկվող լուծումները
Ելնելով վերոգրյալից՝ առաջարկվում է լրամշակել «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» օրենքը՝ այն դարձնելով համահունչ ներկայիս և առաջիկայում նախատեսվող հանրային ծառայությունների ոլորտներում կարգավորման քաղաքականությանը:
Մասնավորապես, լրամշակված օրենքի նախագծով հստակեցվում են կարգավորման պարտադիր վճար վճարողներ համարվելու չափանիշները և նրանց շրջանակը, բարելավում է Հանձնաժողովի գործունեության ֆինանսավորման մեխանիզմը, հնարավորություն է ստեղծվում հաշվետու տարվա ընթացքում կարիքն առաջանալու դեպքերում համապատասխան փոփոխություններ կատարել կարգավորման պարտադիր վճար վճարողների ցանկում և պարտադիր վճարների դրույքաչափերում։
Նախագծերի փաթեթի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ կարգավորման պարտադիր վճար վճարողների ցանկը կձևավորվի ներկայիս հանրային ծառայությունների ոլորտներում կարգավորման քաղաքականությանը համահունչ և կբարելավվի հանրային ծառայությունները կարգավորող մարմնի ֆինանսավորման մեխանիզմները։
-
Обсуждалось
15.03.2021 - 31.03.2021
-
Тип
Закон
-
Область
Энергетика (системы электричество, теплоснабжение, газоснабжения), Водное хозяйство, Телекоммуникация(электронная коммуникация), Почтовая связь
-
Министерство
Комиссия по регулированию общественных услуг РА
Просмотры 6994
Принт