Добавить в избранное

«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Էներգետիկայի մասին» 2001 թվականի մարտի 7-ին ընդունված              №ՀՕ-148-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 21-րդ հոդվածի 1-ին պարբերությունում «Սակագների» բառից առաջ լրացնել «1.» թիվը և կետադրական նշանը։

Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Հայաստանի Հանրապետությունում վերականգնվող էներգետիկայի զարգացումը խթանելու, պետություն-մասնավոր գործընկերության գործարքները խրախուսելու և սպառողների սակագների վրա հնարավոր բացասական ազդեցություններն էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրերին համահունչ մեղմելու նպատակով լիցենզավորված անձանց համար կարող են կիրառվել հաստատուն սակագներ կամ սակագնային կարգավորման այլ ձևեր ու մեխանիզմներ:»։

Հոդված 3. Օրենքի 26-րդ՝

  1. հոդվածի 2-րդ մասից հանել«ինչպես նաև արտադրության լիցենզիա ունեցող անձի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան փորձաքննություն անցած կայանի կառուցման նախագիծը` դրական փորձագիտական եզրակացություններով, հանձնաժողով ներկայացնելու ժամկետը երկրորդ անգամ երկարաձգվելու» բառերը․
  2. հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով․

«3․ Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում հանձնաժողովի կողմից երաշխիքային գումարը (լրիվ կամ մասնակի) պետական բյուջե փոխացելու վերաբերյալ որոշման ընդունման պարագայում, եթե լիցենզավորված անձի կողմից նախկինում հանձնաժողով երաշխիք չի ներկայացվել, ներկայացված երաշխիքի գործողության ժամկետը լրացել է և (կամ) դրանով ամրագրված (դրա շրջանակում առկա) գումարի չափը չի բավարարում նույն որոշման պահանջի ամբողջական ապահովման համար, սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված գումարի՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու պարտավորությունն ամբողջությամբ կամ չբավարարող մասով կրում է լիցենզավորված անձը:»։

Հոդված 4. Օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասում «ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերը փոխարինել «իսկ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործարքների դեպքում նաև, եթե դրանք Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերը:

Հոդված  5. Օրենքի 30.1 հոդվածի՝

  1. 1-ին մասից հանել «ինչպես նաև» բառերը և «կասեցվելու դեպքում» բառերից հետո լրացնել «ինչպես նաև հանձնաժողովի հաստատած կարգին համապատասխան երաշխիք չներկայացնելու դեպքում» բառերը․
  2. 2-րդ մասի «գ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«գ) արտադրության լիցենզիայով ամրագրված կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածում հանձնաժողովը կասեցրել է արտադրության լիցենզիան և մինչև կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածի ավարտը լիցենզիայի կասեցումը չի վերացվել․»,

  1. 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» կետով.

«ե) արտադրության լիցենզիա ստանալու, այդ թվում արտադրության (վերակառուցման) ժամանակահատված ամրագրելու համար անհրաժշտ իրավունքը օրենսդրությամբ սահմանված կարգով դադարելու դեպքում` (այդ թվում իրավունքը հավաստող փաստաթղթի գործունեության ժամկետը չերկարաձգվելու դեպքում) պետական իրավասու մարմնի կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած ակտի կամ համապատասխան պայմանագրի գործողության դադարեցման հիմքով:»։

Հոդված 6. Սույն օրենքն  ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

  • Обсуждалось

    15.03.2021 - 31.03.2021

  • Тип

    Закон

  • Область

    Энергетика (системы электричество, теплоснабжение, газоснабжения)

  • Министерство

    Комиссия по регулированию общественных услуг РА

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5698

Принт

Связанные документы / ссылки