Добавить в избранное

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ՄՐՑՈՒՅԹԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՐԳԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՀԵՏ ԿՆՔՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի ԹԻՎ 992-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ՄՐՑՈՒՅԹԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՐԳԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՀԵՏ ԿՆՔՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի ԹԻՎ 992-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է պետական մասնակցությամբ առողջապահական կազմակերպությունների տնօրենների ընտրության և նշանակման գործընթացում ի հայտ եկած տարաբնույթ խնդիրները օրենսդրորեն կարգավորելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև Որոշման նախագծի ընդունումը բխում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից:

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 7-ի N 992-Ն որոշմամբ սահմանվում են առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերությունների (այսուհետ` նաև կազմակերպություն) գործադիր մարմինների (այսուհետ` տնօրեն) ընտրության (նշանակման) մրցույթի անցկացման օրինակելի պայմանները, կազմակերպության գործադիր մարմնի պաշտոն զբաղեցնող անձի մասնագիտական գործունեության սահմանափակումները, մրցույթի արդյունքների հրապարակումը և բողոքարկումը և այլ գործընթացներ:

Սակայն վերջին տարիների ի հայտ եկած տարաբնույթ խնդիրները, ինչպես նաև ռազմական կամ արտակարգ իրավիճակով պայմանավորված արտակարգ դրություն հայտարարելու ժամանակահատվածում ծագած հարցերը, հանգեցրին կառավարության որոշման լրամշակման անհրաժեշտությանը. մասնավորապես` հստակեցվել է կառավարության և մասնագիտական ստաժի հասկացությունները, որոշ փոփոխություն կատարել կազմակերպության գործադիր մարմնի պաշտոն զբաղեցնող անձի մասնագիտական գործունեության վերաբերյալ: Մասնավորապես բացառության մեջ ավելացվել է մարզային հոգեկան առողջության ոլորտի գործադիր տնօրենի մասնագիտական գործունեության իրավունքի, ինչպես նաև ռազմական կամ արտակարգ իրավիճակով պայմանավորված արտակարգ դրություն հայտարարելու դեպքերում կազմակերպության գործադիր մարմնի պաշտոն զբաղեցնող անձի բժշկական մասնագիտական գործունեության թույտվության վերաբերյալ: ՀՀ առողջապահության նախարարությունը, որպես առողջապահության բնագավառի լիազոր մարմին և ոլորտի քաղաքականությունը մշակող, ինչպես նաև մարզային կազմակերպությունների գործադիր մարմինները կոչված են տեղերում կենսագործելու այդ քաղաքականության մաս կազմող միջոցառումները, ուստի անհրաժեշտություն է առաջացել մարզպետարանի ենթակայության կազմակերպության գործադիր մարմինների մրցութային հանձնաժողովումներում Հայաստանի Հանրապետության բնագավառի պետական մարմնի ներկայացուցիչների պարտադիր ընդգրկումը:

3. Կարգավորման նպատակը և բնույթը.

Նախագծի նպատակը պետական մասնակցությամբ պետությանը uեփականության իրավունքով պատկանող բաժնեմաu ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության առավելի օբյեկտիվ, վերահսկելի ու թափանցիկ ընթացակարգի սահմանում է: Ներկայացված նախագծով սահմանվում է առողջապահական կազմակերպությունների տնօրենների մրցույթների անցկացման նորացված ընթացակարգ, որտեղ գործող ընթացակարգերին ավելացվել են նոր պահանջներ:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները.

Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության կողմից:

5. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ ակնակալվում է առավել որակյալ, բանիմաց կադրերի ընտրություն և նշանակում առողջապահական կազմակերպությունների տնօրենների պաշտոնում, ինչը կբարձրացնի կազմակերպությունների ղեկավարման և ընդհանուր գործունեության արդյունավետությունը:

  • Обсуждалось

    15.03.2021 - 30.03.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Здравоохранение

  • Министерство

    Министерство здравоохранения

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5432

Принт