ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1337-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
____ __________________2021 թվականի N __________-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1337-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» N 1337-Ա որոշմամբ հաստատված N 3 հավելվածի 1-ին կետի 6-րդ ենթակետում «ՀՀ ԳԱԱ» բառերը փոխարինել «ՀԱՊՀ» բառերով:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1337-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1337-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման փոփոխությունը պայմանավորված է քաղաքացու դիմումով: Քաղաքացին մինչև 26 տարեկան լրանալը ստացել է տարկետում ուսումը ասպիրանտուրայում շարունակելու համար, սակայն ՀԱՊՀ ասպիրանտուրայում առկա ուսուցմամբ «Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությամբ տեղեր չհատկացվելու պատճառով նա ընդունվել է ՀՀ ԳԱ միջազգային գիտակրթական կենտրոն: Սասուն Բախշյանը որպես ատենախոսության թեմա ընտրել է «Մետալուրգիական արդյունաբերության կայուն զարգացման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում», սակայն ՀՀ ԳԱ միջազգային գիտակրթական կենտրոնի առաջարկվող ատենախոսական թեմաները չեն վերաբերվում իր արդեն ձևավորված և կատարված գիտական աշխատանքների հետ, այդ իսկ պատճառով էլ նա ընդունվել է ՀԱՊՀ-ում հեռակա բաժին՝ որպեսզի կարողանա իր գիտական հետազոտությունները արդյունավետ շարունակել կատարված գիտական աշխատանքների ուղղությամբ:
- Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը
Սասուն Բախշյան ընդունվել է ՀՀ ԳԱԱ ասպիրանտուրա և այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1337-Ա որոշման հավելված 3-ի 1-ին կետի 6-րդ ենթակետով Ս. Բախշյանին մինչև ուսումնառության ավարտը, սակայն ոչ ավելի, քան 26 տարին լրանալու օրը, տրվել է տարկետում:
Հաշվի առնելով քաղաքացու ընտրված ատենախոսության թեման նա շարունակելով ասպիրանտուրան ՀԱՊՀ-ի հեռակա բաժնում հնարավորություն կունենա իր գիտական հետազոտությունները արդյունավետ շարունակել կատարված գիտական աշխատանքների ուղղությամբ:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1337-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ հնրավորություն կընձեռնվի քաղաքացի Սասուն Բախշյանի ասպիրանտուրան շարունակելու ՀԱՊՀ-ի հեռակա բաժնում:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1337-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
-
Обсуждалось
13.03.2021 - 29.03.2021
-
Тип
Pешение
-
Область
Образование и наука
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
Просмотры 5568
Принт