ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿՐՎԱԾ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՐՎՈՂ ԵԶԱԿԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
N - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿՐՎԱԾ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՐՎՈՂ ԵԶԱԿԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել Հայաստանի Հանրապետություն ներկրված կամ Հայաստանի Հանրապետությունում շրջանառության մեջ դրվող եզակի տրանսպորտային միջոցների համապատասխանության գնահատման կանոնները՝ համաձայն հավելվածի:
- Հաստատել, որ միայն Հայաստանի Հանրապետության տարածքում եզակի տրանսպորտային միջոցները շրջանառության մեջ են դրվում սույն որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխան՝ մինչև 2022 թվականի հունվարի 1-ը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված
ՀՀ կառավարության 2021 թվականի
-ի N -Ն որոշման
Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿՐՎԱԾ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՐՎՈՂ ԵԶԱԿԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
- Սույն կանոնները տարածվում են Հայաստանի Հանրապետություն ներկրված կամ Հայաստանի Հանրապետությունում շրջանառության մեջ դրվող եզակի տրանսպորտային միջոցների նկատմամբ։
- Սույն որոշմամբ սահմանված եզակի տրանսպորտային միջոց հասկացությունը մեկնաբանվում է «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» ՄՄ ՏԿ 018/2011 Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի և ԳՕՍՏ 33670-2015 միջպետական ստանդարտին համապատասխան։
- Սույն կանոններին համապատասխան ներկրված կամ եզակի արտադրված տրանսպորտային միջոցների համապատասխանության գնահատման ժամանակ տրամադրվող տրանսպորտային միջոցի կառուցվածքի անվտանգության մասին վկայականի համապատասխան դաշտում լրացվում է տրամադրման համար անհրաժեշտ արտակարգ օպերատիվ ծառայությունների կանչի սարքավորումով (համակարգով) համալրված լինելու բացակայության մասին տեղեկատվություն կամ սույն որոշման վավերապայմանները։
-
Обсуждалось
12.03.2021 - 05.04.2021
-
Тип
Pешение
-
Область
Экономика
-
Министерство
Министерство экономики
Просмотры 5704
Принт