Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 451-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Arman Avetisyan 12.03.2021 15:56:22 1. Naxagtsi mej zekuycy toxeq ekvivalent hodvatsin 2. Ijacreq pahanjvac shemy 2i vorovhetwv hodvats tpely shat erkar processe Ընդունվել է ի գիտություն Նախագծում կատարվել են փոփոխություններ
2 Նարեկ Նալթակյան 15.03.2021 13:13:28 Նախագիծը շատ ուշ է ներկայացվում, նույնիսկ եթե այն ընդունվի պետք է գործի մյուս տարվանից, քանի որ ուսանողները կատարել են ներկա պահին գործող որոշման պահանջները, ոմանք գիտաժողովներիով, ոմանք հեդվածներով և այլն։ Եթե նախագիծը ընդունվի ու գործի այս տարի ապա կնշանակի ուսանողների իրավունքների ոտնահարում, քանի որ մեկ ամիս ժամանակը բավարար չէ հոդվածներ տպելու համար։ Ընդունվել է ի գիտություն Նախագծում կատարվել են փոփոխություններ: Նախատեսվել է նաև գիտաժողովների մասնակցությունը, ինչպես նաև առավել պարզեցվել է գիտական հոդվածների ներկայացման պահանջները:
3 Աղասի Սեյրանյան 15.03.2021 17:53:52 Նախագծում սխալ եմ համարում միջազգային գիտաժողովները արժեզրկելու փաստը, քանի որ դրանք տալիս են գիտական հանրության հետ հաղորդակցվելու հնարավորություն, փորձ և իրենց կարևորությամբ միանշանակ չեն զիջում ԲՈԿ-ում գրանցված ամսագրերում հրապարակած հոդվածներին:Նաև անարդար է այն կետը, որ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես՝ ընդունվելուց հետո,հնարավորություն չտալով վերջին երեք տարվա ընթացքում գիտաժողովներին մասնակցած ,բայց երեքից քիչ տպագրված հոդված ունեցող ուսանողին ստանալ տարկետում գիտությամբ զբաղվելու համար, քանի որ հայտերի ընդունելությունը ավարտվում է մայիսի 1-ին, իսկ այս ընթացքում, բնականաբար, հնարավոր չէ տպագրել գիտական հոդվածներ,ինչպես նաև ներկայիս ծանր հետպատերազմական,տնտեսաքաղաքական իրավիճակում լույս ընծայման խնդիրներ ունեն ամսագրերը, այդ իսկ պատճառով առաջարկում եմ հետաձգել որոշման ընդունումը և կատարել լրամշակումներ: Ընդունվել է ի գիտություն Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ
4 Գագիկ Բադադյան 16.03.2021 11:42:40 Սույն կարգի 8-րդ կետով սահմանված մագիստրատուրայի կրթական ծրագրով սովորելու նպատակով տրամադրված տարկետման համար հիմք հանդիսացած քաղաքացու նշանակալի նվաճումները չեն կարող ներկայացվել նաև ասպիրանտուրայի կրթական ծրագրով սովորելու նպատակով տարկետում ստանալու համար․ Մի շարք ուսանողներ մրցույթին նախապատրաստվել են գործող կարգով /մրցույթը մեկնարկում է ընդամենը 15 օրից՝ ապրիլի 1-ին/ և այս կետի՝ ուժի մեջ մտնելու պարագայում նրանք օբյեկտիվորեն չեն ունենա հնարավորություն և ժամանակ պատրաստվել մրցույթին այս կարգով: Հետևաբար, վերոներկայացյալ կետը լավ կլինի որ չտարածվի ապրիլի 1-ից մինչև մայիսի 1-ը ներկայացվող դիմումների վրա, և թույլ տրվի ներկայացնել նախորդ երեք տարիների բոլոր նվաճումները: Ընդունվել է ի գիտություն Նախագծում կատարվել են փոփոխություններ: Հարկ է նշել, որ նախագծով գործող գարգավորումները առավել հստակեցվել են և գործող կարգի տրամաբանություն նույնպես բխում է, որ մագիստրատուրայի կրթական ծրագրով սովորելու նպատակով տրամադրված տարկետման համար հիմք հանդիսացած քաղաքացու նշանակալի նվաճումները չեն կարող ներկայացվել նաև ասպիրանտուրայի կրթական ծրագրով սովորելու նպատակով տարկետում ստանալու համար: Միաժամանակ նախագծում կատարվել են փոփոխություններ՝ առավել պարզեցնելով և հստակեցնելով ներկայացվող պահանջները:
5 Գագիկ Բադադյան 16.03.2021 11:46:00 Գործող կարգով նախապատրաստված ուսանողը, ով ունի գիտաժողովների մասնակցություն, այս կարգով զրկվում է այդ մասնակցությունը նվաճում համարելու հնարավորությունից, իսկ որոշումը կայացվելու դեպքում մինչ մայիսի 1-ը չի կարող այլ նվաճումներ գրանցել, հետևաբար այդ կերպ տեղի կունենա ուսանողի վիճակի անկառավարելի և ոչ իր մեղքով վատթարացում: Հետևաբար, անհրաժեշտ է գիտաժողովին մասնակցությունը /զեկույցը, հոդվածը/ ևս դասվի հոդվածների շարքին, հատկապես որ գործող կարգով այդ երկու նվաճումը հնարավոր է համադրել, իսկ այս կարգով՝ ոչ: Ընդունվել է ի գիտություն Նախագծում կատարվել է համապատասխան լրացում
6 Գագիկ Բադադյան 24.03.2021 17:23:22 ԲՈԿ-ի ցանկում ընդգրկված ասմագրերում առանց գիտական աստիճան ունեցող համահեղինակի հոդվածների տպագրությունը հասցված է նվազագույնի, հետևաբար, պահանջը՝ ունենալ առնվազն երկու առանց համահեղինակության հոդված, իրատեսական չէ: Այս մասով նախարարությունը պետք է ունենար տեղեկատվություն և մրցույթին 7 օր մնացած նման շրջադարձային փոփոխության չենթարկեր նախագիծը՝ առնվազն պահպանելով նախորդ դրույթը՝ ունենալ առնվազն 3՝ մինչև 5 համահեղինակությամբ հոդվածները: Բացի այդ, ստացվում է, որ այս կարգով թվով 10 սակայն 2 համահեղինակությամբ հոդված ունեցող ուսանողը չի ստանում տարկետում, ինչը անկասկած օբյեկտիվ չէ: Այս կետի մասով տեղի է ունեցել խստացում, լավ կլինի թույլ տալ մասնակցել ինչպես առանց համահեղինակության, այնպես էլ մինչև 5 համահեղինակ հոդվածներով: Ընդունվել է Նախագծով առաջարկվող 8-րդ կետի 2-րդ ենթակետում սահմանվել է, որ նվաճում է համարվում մագիստրատուրայի կրթական ծրագրի համար՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման կոմիտեի ցանկում ընդգրկված ամսագրերում տվյալ մասնագիտության գծով առնվազն 1՝ առանց համահեղինակության կամ առնվազն 2՝ համահեղինակությամբ, իսկ ասպիրանտուրայի կրթական ծրագրի համար առնվազն 2՝ առանց համահեղինակության կամ 1 առանց համահեղինակության և 2 համահեղինակությամբ կամ 4 համահեղինակությամբ հրապարակված գիտական հոդվածներ ունենալու հանգամանքը
7 Վահագն Գիշյան 18.03.2021 18:12:08 451-Ն որոշումը դիտարկում է վերջին երեք տարիների ընթացքում կատարված «գիտական նվաճումները»։ Նախագիծը առաջարկում է վերանայել «գիտական նվաճում» ասվածը, ինչը, մեր տեսանկյունից, արդարացի է բակալավրի ուսանողի նկատմամբ, սակայն մենք կարծում ենք, որ 1 ամիսը բավարար ժամանակ չէ նոր պահանջներին բավարարելու համար։ ԲՈԿ-ի ցանկում ներառված բուն մեր մասնագիտության ուղղվածության (ՏՏ) գիտական ամսագրերը, որոնք ընդունում են բակալավրի ուսանողների կողմից գիտական հոդվածներ, չեն գերազանցում 10-ը։ Նրանցից որոշները հրատարակվում են տարին մեկ անգամ, կամ 2-3 ամիսը մեկ՝ տարին 4 անգամ։ Մենք իրատեսական չենք համարում 1 ամսվա ընթացքում 3 տարվա աշխատանքը կատարելը։ Մենք վերջին 3 տարվա ընթացքում շարժվել ենք եղած 451-Ն որոշման հիման վրա և չէինք կարող կանխագուշակել՝ որոշումը փոփոխության կենթարկվի թե ոչ, կամ եթե ենթարկվի, ինչպես կենթարկվի։ Մենք պնդում ենք, որ մեր իրավունքները խախտվում են։ Մենք վերացական խումբ չենք և կարող ենք անուն-ազգանունով ցուցակագրել, թե ում իրավունքներն են խախտվում այս որոշման փոփոխության նախագծի ընդունմամբ։ Մենք անգամ համաձայն ենք, որպեսզի մագիստրատուրայից հետո ասպիրանտուրայի համար մեզ վերջավոր բնական թվով բազմապատիկ անգամ ավելի խիստ քննեն, բայց ներկայիս կարգը պետք է մնա, քանի որ ժամկետների անհամապատասխանելիություն կա։ Ընդունվել է ի գիտություն Նախագծում կատարվել են փոփոխություններ: Սահմանվել է, որ մագիստրատուրայի կրթական ծրագրի համար պետք է ներկայացվի ՀՀ ԲՈԿ ցանկում ընդգրկված ամսագրերում տվյալ մասնագիտության գծով առնվազն 1՝ առանց համահեղինակության կամ առնվազն 2՝ համահեղինակությամբ գիտական հոդված: Նախատեսվել է նաև գիտաժողովների մասնակցությունը:
8 Armen Sargsyan 18.03.2021 23:32:24 Վերջապես իրականացվեց գործող կարգի պարզեցում: Այլապես ուսանողը ստիպված էր լինում հիմնական դասերի եւ ավարտական քննությունների վրա կենտրոնանալու փոխարեն մտածելու՚ ինչպես հասցնել անտրամաբանական օրենսդրության պայմաններում ստանալ հնարավորություն՚ ուսումը շարունակելու: Ընդունվել է ի գիտություն
9 Armen Sargsyan 18.03.2021 23:32:24 Ավելի նպատակահարմար կլիներ 4 տարվա ՄՈԳ-ի փոխարեն դիտարկել 2 տարվա ՄՈԳ-ը: Այդ պարագայում այն ուաանողներն, ովքեր հիմնական մասնագիտական կրթության ընթացքում կցուցաբերեին բարձր առաջադիմություն, կստանային շարունակելու կրթությունը: Ընդունվել է ի գիտություն Հաշվի է առնվում ուսանողի վերջնական ամփոփիչ ՄՈԳ-ը
10 Armen Sargsyan 18.03.2021 23:32:24 Ցանկալի կլիներ զեկույցներ ունեցող ուսանողներին եւս թույլ տալ մասնակցելու մրցույթին: Ընդունվել է Նախագծում լրացում է կատարվել
11 Մարտին Մնացականյան 21.03.2021 16:41:54 Նախագծի հիմնավորման մեջ նշված է․ "Հարկ է նշել, որ գործող մեթոդաբանության համաձայն, որպես օրինակ, մագիստրոսի կրթական ծրագրի շրջանակներում տարկետման իրավունքի հավակնություն են ձեռք բերում առնվազն 49 միավոր հավաքած քաղաքացիները, որից 40-44 միավոր ստանում են ՄՈԳ-ից, իսկ մնացած միավորները՝ գիտական հոդվածներից կամ զեկույցներից, որի համար հիմնականում անհրաժեշտ է լինում ունենալ պահանջներին բավարարող 2 կամ 3 գիտական հոդված կամ զեկույց:" Փաստացի ստացվում է, որ փոփոխությունից տուժում են այն ուսանողները, որոնց նախկինում անհրաժեշտ էր 1-2 հոդված, ոչ թե 3։ Իսկ դրանք այն ուսանողներն են, որոնց ՄՈԳ-ը բավականին բարձր է։ Հարց՝ արդյոք նպատակը պիտի լինի անել այնպիսի փոփոխություն, որից տուժում է ավելի լավ առաջադիմություն ունեցող ուսանողը։ Առաջարկում եմ՝ առավել բարձր ՄՈԳ ունեցող ուսանողներից (օրինակ՝ 90 և ավելի) ակնկալել 2 հոդված։ Ընդունվել է ի գիտություն Նախագծում կատարվել է փոփոխություն և լրացում
12 Ալբերտ Գևորգյան 23.03.2021 11:09:55 Առաջարկում եմ` վերականգնել լավագույն 50 համալսարաններ կրթաթոշակով ընդունվելու դեպքում տարկետման հնարավորություն (նախորդ օրենքի 9.1 կետ)։ Այդ չափանիշը բավականին օբյեկտիվ և տրամաբանական է` քաղաքացուն հնարավորություն է տրվում ուսում ստանալ այլ երկրի "հաշվին", հետո վերադառնալ և այդ ստացած գիտելիքները օգտագործել Հայաստանում։ Ընդունվել է ի գիտություն Գործող կարգի 9.1-ին կետում փոփոխություններ նախատեսված չեն և այս դրույթը գործելու է ինչպես նախկինում:
13 Դավիթ Մարտիրոսյան 24.03.2021 16:06:07 Մագիստրատուրա ընդունվելիս հնարավոր է, որ քաղաքացին ներկայացրած լիներ հոդված, գիտաժողովի զեկույց, կամ այլ նվաճում, առանց որի էլ նա կբավարարեր տարկետում ստանալու պայմաններին։ Հետևաբար անհրաժեշտ է 8.1-ից հետո գրված 1. կետում հստակ տարբերակել նշանակալի նվաճումների ներկայացնելու հանգամանքը դրանց՝ տարկետման համար հիմք հանդիսանալու փաստից։ Առաջարկում եմ նշված կետում «ներկայացված» բառից հետո ավելացնել «և» շաղկապը, իսկ «ներկայացվել» բառը փոխարինել «հիմք հանդիսանալ» բառերով։ Սա նախ թույլ կտա թե մագիստրատուրա, և թե ասպիրանտուրա դիմող քաղաքացուն անկաշկանդ ներկայացնել վերջին երեք տարիների իր բոլոր նշանակալի նվաճումները։ Մյուս կողմից, ասպիրանտուրա դիմող քաղաքացին կկարողանա արդարացիորեն հղում կատարել իր այն նվաճումների վրա, որոնք թեպետ ներկայացվել էին մագիստրատուրա դիմելիս, սակայն դրանք չէ, որ հիմք էին հանդիսացել իր տարկետման համար։ Չի ընդունվում, քանի որ մագիստրատուրայի համար ներկայացված և կարգով սահմանված պահանջներին բավարարող բոլոր նշանակալի նվաճումները գնահատվել են և հիմք են հանդիսացել տարկետման իրավունքից օգտվելու համար՝ անկախ այն հանգամանքից թե հավակնորդը սացել է նվազագույն պարտադիր, թե հնարավոր առավելագույն միավորները:
14 Gevorg Martirosyan 25.03.2021 00:16:02 Ինչու եք նախագծում ներառել բացառությամբ հայցորդների հասկացությունը, քանի որ ներկայիս գործող օրենքով ուսանողները պաշտպանել են թեկնածուականը և ներկայիս դրությամբ սովորում են որպես հայցորդ: Հաշվի չի առնվել նաև այն փաստը, որ դիմորդները շարժվել են ներկայիս գործող օրենքով շուրջ երկու տարի և նախագծի քննարկումը ավարտվում է տարեկետման համար դիմելուց չորս օր առաջ: Խնդրում եմ Ձեզ ուշադրություն դարձրեք հայցորդին, քանի որ նախագծի ընդունելուց հետո ուսանողների միջև դրվում է տարբերություն: գործող կարգի 8-րդ կետի համաձայն` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից կարող են տարկետում ստանալ մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերով սովորող (կամ դիմորդ հանդիսացող) և կարգով սահմանված նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները: Հարկ է նշել, որ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն` հայցորդը բարձրագույն մասնագիտական կրթություն (մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում) ունեցող և առանց ասպիրանտուրայում սովորելու՝ գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման նպատակով ատենախոսություն պատրաստող անձ կամ գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող և գիտությունների դոկտորի գիտական աստիճանի հայցման նպատակով ատենախոսություն պատրաստող անձ է, որը սահմանված կարգով կցված է հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությանը: Փաստացի նախագծով չի նախատոսվում սահմանել նոր սահմանափակում, այլ ընդամենը հստակեցվում է գործող կարգավորումը, ըստ որի հայցորդը չի կարող դիմել տարկետման իրավունքից օգվելու համար, քանի որ չի հանդիսանում ասպիրանտուրայուն սովորող:
15 Արամ Մանուկյան 25.03.2021 09:02:53 Կարծում եմ՝ այնքան էլ ճիշտ չէ, որ ուսանողների առաջ այս նախագծով մրցույթի մեկնարկից օրեր առաջ դրվում է սահմանափակում՝ կապված հոդվածների առանց համահեղինակ կամ համահեղինակությամբ լինելու մասին, պատճառները երկուսն են՝ 1․ Նախ, գործող կարգով նման սահմանափակում չկա, և դիմորդը կարող է ներկայացնել ինչպես միայն համահեղինակությամբ, այնպես էլ միայն առանց համահեղինակության հոդվածներ, և ըստ այդմ հոդվածները կգնահատվեին ըստ գործակիցների, իսկ ուսանողը այդ կարգով արդեն իսկ նախապատրաստվել է, օրինակ բոլոր հոդվածները տպագրելով իր գիտական ղեկավարի համահեղինակությամբ, ու ընդամենը 6 օրում այդ ուսանողը չի կարող տպագրել այլ հոդվածներ, 2․ Բացի այդ գրեթե բոլոր ամսագրերը /հատկապես բարձր գիտական հեղինակությունը վայելողները/ չեն տպագրում մագիստրատուրայում կամ բակալավրում սովորող ուսանողների հոդվածները առանց գիտական աստիճան ունեցող համահեղինակի /ինքներդ կարող եք համոզվել մոնիթորինգ անելու միջոցով/: Հետևաբար, առաջարկում եմ պահպանել կարգը, սակայն ուսանողների առաջ չդնել հոդվածների համահեղինակության հետ կապված քանակային սահմանափակումներ, պարզապես ձևակերպել «ներկայացնել առնվազն 3 հոդված՝ առանց համահեղինակության կամ առավելագույնը 5 համահեղինակությամբ»: Ընդունվել է Նախագծով առաջարկվող 8-րդ կետի 2-րդ ենթակետում սահմանվել է, որ նվաճում է համարվում մագիստրատուրայի կրթական ծրագրի համար՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման կոմիտեի ցանկում ընդգրկված ամսագրերում տվյալ մասնագիտության գծով առնվազն 1՝ առանց համահեղինակության կամ առնվազն 2՝ համահեղինակությամբ, իսկ ասպիրանտուրայի կրթական ծրագրի համար առնվազն 2՝ առանց համահեղինակության կամ 1 առանց համահեղինակության և 2 համահեղինակությամբ կամ 4 համահեղինակությամբ հրապարակված գիտական հոդվածներ ունենալու հանգամանքը
16 Gevorg Martirosyan 25.03.2021 20:50:48 Առաջարկվում է նախագծից հանել բացառությամբ հայցորդ հասկացությունը, քանի որ ՀՀ կառավարությունը ասպիրանտուրայի տեղերը սահմանելուց սահմանում է կամ մեկ տեղ կամ ընդհանրապես տեղ չի տրամադրում։ Տվյալ մասնագիտությամբ մեկից ավելի դիմորդների դեպքում մրցութային կերպով անցնում է մի հոգի, իսկ մնացած ուսանողները հնարավորություն չեն ունենում դիմելու ասպիրանտուրայի վճարովի սովորելու համար, քանի որ ասպիրանտուրայի վճարովի տեղեր չունի, այսինքն՝ միակ տարբերակը որպես հայցորդ ընդունվելն է։ Խնդրում եմ ձեզ պարզաբանել ասպիրանտուրայի վճարովի կամ անվճար ընդունվելու հայեցակարգը և պարզաբանել ասպիրանտուրա ընդունվելու մրցույթից դուրս մնացած ուսանողների կարգավիճակը կամ այն ուսանողների կարգավիճակը, որոնց մասնագիտությամբ ՀՀ կառավարությունը անվճար տեղեր չի սահմանել։ Չի ընդունվում, քանի որ գործող կարգի 8-րդ կետի համաձայն` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից կարող են տարկետում ստանալ մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերով սովորող (կամ դիմորդ հանդիսացող) և կարգով սահմանված նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները: Հարկ է նշել, որ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն` հայցորդը բարձրագույն մասնագիտական կրթություն (մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում) ունեցող և առանց ասպիրանտուրայում սովորելու՝ գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման նպատակով ատենախոսություն պատրաստող անձ կամ գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող և գիտությունների դոկտորի գիտական աստիճանի հայցման նպատակով ատենախոսություն պատրաստող անձ է, որը սահմանված կարգով կցված է հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությանը: Փաստացի նախագծով չի նախատոսվում սահմանել նոր սահմանափակում, այլ ընդամենը հստակեցվում է գործող կարգավորումը, ըստ որի հայցորդը չի կարող դիմել տարկետման իրավունքից օգվելու համար, քանի որ չի հանդիսանում ասպիրանտուրայուն սովորող: