Добавить в избранное

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Արմինե Ղազարյան 11.03.2021 23:45:17 Նախ, եթե սույն իրավակարգավորման նպատակը աշխարհազորայինի իրավական կարգավիճակի հստակեցումը լիներ, ապա դրա կողքին պետք է ընդունվեին նաև աշխարհազորայինի սոցիալական երաշխիքների ու մասնավորապես աշխատավարձի հետ կապված կարգավորումները: Մինչդեռ առ այսօր դրանք շարունակում են թերի մնալ: Եվ երկրորդ, հարցի բարոյական կողմը, որն էլ այս հարցում հենց վճռորոշ գործոն է: Մինչ 2020 թվականի պատերազմը մենք անցել ենք ևս երկու պատերազմի միջով, որոնց ժամանակ բնականաբար եղած կլինեն օրինակ՝ դասալքության կամ մարտի դաշտը լքելու հանցակազմը հիշեցնող երևույթներ, սակայն դրանք ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ բնույթ չեն կրել և որևէ կերպ չեն ազդել ու չէին էլ կարողանա ազդել պատերազմի ելքի վրա: Տպավորություն է, թե նախագծի նպատակը ամեն գնով մեր հայրենակիցներին հետ պահելն է անհրաժեշտության դեպքում ընդգրկվել աշխարհազորի համակարգում: Թե՞ տպավորություն չէ: Ընդունվել է ի գիտություն: Հարկ է նկատել, որ «աշխարհազոր»-ի կարգավիճակի հետ կապված հստակեցումներ նախատեսվել են 2020թ.-ի հոկտեմբերի 28-ին ՀՀ ազգային ժողովի կողմից ընդունված «Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-466-Ն օրենքը, որով օրենսդրությամբ առաջին անգամ ամրագրվել է «աշխարհազոր» եզրույթը: Ինչ վերաբերում է աշխարհազորի սոցիալական երաշխիքների ու մասնավորապես աշխատավարձի հետ կապված կարգավորումներին, ապա դրանք կարգավորվում են ինչպես հիշատակված օրենքով, այնպես էլ ՀՀ աշխատանքային օրենսգրքով: