Добавить в избранное

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ օրենք

     Առաջարկվող «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 8-րդ հոդվածում, ի թիվս այլ մարմինների ղեկավարների, ովքեր իրենց կողմից ղեկավարվող մարմնում ունեն խորհրդականի, մամուլի քարտուղարի, օգնականի և ռեֆերենտի պաշտոններ, կներառվեն նաև Քննչական մարմինների ղեկավարների պաշտոնները, քանի որ ՀՀ կառավարության 04.09.2014թ.-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի կառուցվածքը, անվանացանկն ու հաստիքացուցակը հաստատելու մասին» N 935-Ա և ՀՀ վարչապետի 11.06.2018թ.-ի «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» N 706-Ա որոշումների համաձայն, ներկայումս նշված պաշտոններն առկա են Քննչական Կոմիտեում և փաստացի համալրված են:

Հիշյալ լրացման անհրաժեշտությունը բխում է ՀՀ Ազգային ժողովի կողմից 09.12.2020թ.-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  ՀՕ-494-Ն օրենքի և ՀՀ Վարչապետի կողմից 15.02.2021թ.-ին ընդունված թիվ 128-Ա որոշման պահանջներից, որով կապահովվի  իրավական որոշակիություն:  

 

  • Обсуждалось

    04.03.2021 - 19.03.2021

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция

  • Министерство

    Следственный комитет РА

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5834

Принт