ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ»
ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» 2011 թվականի նոյեմբերի 30-ի օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածը լրացնել նոր 7.1 մասով հետևյալ բովանդակությամբ.
«7.1 Առողջական վիճակի բերումով ժամանակավորապես անգիտակից վիճակում գտնվող կամ կենտրոնական նյարդային համակարգի խանգարման հիվանդություններով պայմանավորված ժամանակավորապես շարժվելու ունակությունը կորցրած անձանց անձնագիր տրամադրվում է առաջին հերթի ժառանգի /հայր, մայր, ամուսին, զավակ/ դիմումի կամ բժշկական հաստատության ղեկավարի գրության հիման վրա: Սույն մասով նախատեսված դեպքում դիմումին կցվում են ազգակցական կապը հաստատող փաստաթղթերը և անձի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական հաստատության կողմից տրված փաստաթուղթը` անգիտակից վիճակի կամ անձի կողմից ինքնուրույն գործողություն կատարելու անհնարինության կամ հիվանդության հետևանքով առաջացած սահմանափակումների վերաբերյալ համապատասխան նշումով:»
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը «ծննդյան վայրը» բառերից հետո լրացնել «(պետությունը կամ անձի ցանկությամբ մարզը, շրջանը, քաղաքը, ավանը կամ գյուղը՝ ծննդյան վկայականում համապատասխան նշումների առկայության դեպքում)» բառերով:
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Անձնագիրը փոխանակելու դիմում ներկայացնելիս քաղաքացին պարտավոր է ներկայացնել փոխանակվող անձնագիրը: Նոր անձնագիրը տրամադրվում է հին անձնագիրը վերցնելուց հետո: Քաղաքացու ցանկությամբ հին անձնագիրը վերադարձվում է դակելուց հետո, բացառությամբ սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված դեպքերի: Քաղաքացուն չվերադարձված կամ անձնագրային ծառայությունում գտնվող՝ օգտագործման համար ոչ պիտանի, անվավեր, սխալ տրված, խոտանված կամ օրենքով սահմանված այլ դեպքերում և կարգով անձնագրային ծառայություն վերադարձված անձնագրերի ոչնչացման կարգը սահմանում է ոստիկանության ոլորտում լիազոր պետական կառավարման մարմնի ղեկավարը»:
Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածի 9-րդ մասի 6-րդ կետում և 10-րդ մասի 3-րդ կետում «զինվորական կցագրման վկայական» բառերը փոխարինել «նախազորակոչային տարիքի քաղաքացու զինվորական հաշվառման գրքույկ», իսկ «զինվորական գրքույկ» բառերը «զորակոչային տարիքի քաղաքացու զինվորական հաշվառման գրքույկ» բառերով:
Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում «1-2-րդ» բառերը փոխարինել «2-րդ» բառով:
Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասում «6-րդ մասի» բառերը փոխարինել «6-րդ և 7.1-րդ մասերի,» բառերով, իսկ «15-րդ մասի» բառերից հետո լրացնել «6-րդ,» բառով:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ն Ա Խ Ա Գ Ի Ծ
Հայաստանի Հանրապետության Օրենքը
«Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումՆԵՐ կատարելու մասին
Հոդված 1. «Նույնականացման քարտերի մասին» 2011 թվականի նոյեմբերի 30-ի օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածը լրացնել նոր 4.1 մասով հետևյալ բովանդակությամբ.
«4.1 Առողջական վիճակի բերումով ժամանակավորապես անգիտակից վիճակում գտնվող կամ կենտրոնական նյարդային համակարգի խանգարման հիվանդություններով պայմանավորված ժամանակավորապես շարժվելու ունակությունը կորցրած անձանց նույնականացման քարտ տրամադրվում է առաջին հերթի ժառանգի /հայր, մայր, ամուսին, զավակ/ դիմումի կամ բժշկական հաստատության ղեկավարի գրության հիման վրա: Սույն մասով նախատեսված դեպքում դիմումին կցվում են ազգակցական կապը հաստատող փաստաթղթերը և անձի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական հաստատության կողմից տրված փաստաթուղթը` անգիտակից վիճակի կամ անձի կողմից ինքնուրույն գործողություն կատարելու անհնարինության կամ հիվանդության հետևանքով առաջացած սահմանափակումների վերաբերյալ համապատասխան նշումով:»
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը «ծննդյան վայրը» բառերից հետո լրացնել «(պետությունը կամ անձի ցանկությամբ մարզը, շրջանը, քաղաքը, ավանը կամ գյուղը՝ ծննդյան վկայականում համապատասխան նշումների առկայության դեպքում)» բառերով:
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ կետում «զինվորական կցագրման վկայական» բառերը փոխարինել «նախազորակոչային տարիքի քաղաքացու զինվորական հաշվառման գրքույկ», իսկ «զինվորական գրքույկ» բառերը «զորակոչային տարիքի քաղաքացու զինվորական հաշվառման գրքույկ» բառերով:
Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածի 13-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Նույնականացման քարտը փոխանակելու դիմում ներկայացնելիս քաղաքացին պարտավոր է ներկայացնել փոխանակվող նույնականացման քարտը: Նոր նույնականացման քարտը տրամադրվում է հին նույնականացման քարտը վերցնելուց հետո: Քաղաքացու ցանկությամբ հին նույնականացման քարտը վերադարձվում է դակելուց հետո, բացառությամբ սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված դեպքերի: Քաղաքացուն չվերադարձված կամ անձնագրային ծառայությունում գտնվող՝ օգտագործման համար ոչ պիտանի, անվավեր, սխալ տրված, խոտանված կամ օրենքով սահմանված այլ դեպքերում և կարգով անձնագրային ծառայություն վերադարձված անձնագրերի ոչնչացման կարգը սահմանում է ոստիկանության ոլորտում լիազոր պետական կառավարման մարմնի ղեկավարը»:
Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում «1-2-րդ» բառերը փոխարինել «2-րդ» բառով, իսկ 3-րդ նախադասությունը հանել:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: