Վաչե Սարգսյան
17.03.2021
գիտեք մի առաջարկ ունեմ ,ուղակի սահմանեք հստակ մի բան երիտասարդներին առանց կանխավճար հիպոտեկ բնակարանով երբ ապահով լինեն հաստատ երախաների մասին կմտածեն,ես ունեմ մեկ երեխա ու չեմ կարում բնակարան գնեմ կանխավճարի պատճառով
57 - За
3 - Против
Տեղեկանք-հիմնավորում
«Բազմազավակ ընտանիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ
Անհրաժեշտությունը.
Ներկայացվող օրենքի նախագծի նպատակը բազմազավակ ընտանիքներին պետական աջակցության տրամադրումն է, որը բխում է` ՀՀ Սահմանադրության 83 և 86-րդ հոդվածներից, ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշման (ՀՀ կառավարության 2019-2023թթ․ գործունեության ծրագրի) N 1 հավելվածի 18-րդ կետից։
Ընթացիկ իրավիճակը.
Բազմազավակ ընտանիքների պետական աջակցության համակարգային միջոցառումների իրականացումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության ներկա ժողովրդագրական կացությամբ, որը, նախ և առաջ, կապված է ծնելիության ցածր մակարդակի հետ: Այն չի ապահովում անգամ բնակչության պարզ վերարտադրություն, որի համար անհրաժեշտ է 2.1 երեխա: Սակայն, միայն պարզ վերարտադրության հաղթահարմամբ (մեկ ընտանիքում 2-3 երեխա) հնարավոր չէ ապահովել ընդլայնված վերարտադրություն և հասնել ծնելիության մակարդակի էական բարձրացմա։
Այսինքն, ժողովրդագրական կայունության հաստատման և պահպանման համար հարկավոր է ոչ միայն ապահովել պարզ, այլև ընդլայնված վերարտադրությունը, կտրուկ ավելացնել առնվազն 4 և ավելի երեխա ունեցող ընտանիքների թիվը՝ վերջիններիս տալով որոշակի երաշխիքներ:
2012-2019թթ. ընտանիքներում ծնված չորրորդ երեխաների թիվն աճել և կազմել է 8233 երեխա, ի տարբերություն 2004-2011թթ՝ 6560-ի։ 2009թ․ ընդհանուր երեխաների կարգաթվում չորրորդ երեխաները կազմել են ընդհանուրի 1,9 տոկոսը, 2019թ․-ին՝ 3,5-ը, սակայն 2019թ․-ի ցուցանիշը բավականին զիջում է 1990 թ․-ին՝ 5,8 տոկոս։ 2009 թ․-ից հետո 4-րդ և հաջորդ երեխաների թվի աճը հիմնականում պայմանավորված է նաև այն հանգամանով, որ 2009թ․ 3-րդ և հաջորդ երեխաների միանվագ դրամական նպաստը դարձավ 430 հազար, իսկ 2014թ․-ից 3-րդ և 4-րդ երեխաների համար 1 մլն, իսկ 5-րդ և հաջորդների համար՝ 1,5 մլն դրամ։
5-րդ և հաջորդ երեխաների ծնունդը առավել խնդրահարույց է, քանի որ շատ քիչ ընտանիքներ են գնում այդ քայլին։ 2019թ․-ին 5-րդ և հաջորդ երեխաների թիվը կազմել է ընդհանուրի 1 տոկոսը, թեև 1990 թ․-ին այն կազմել էր 3.2 տոկոսը։ 2019 թ․ տվյալներով 3-րդ և հաջորդ երեխաների ծնունդը կազմել է ընդհանուրի 24,9 տոկոսը, թեև վերջին տասնամյակում իրականացված հետազոտությունները փաստում են, որ վերարտադրողական տարիքում գտնվող ընտանիքների կանայք և տղամարդիկ առավելապես հակված են երեք և ավելի երեխա ունենալուն՝ համապատասխանաբար 42․8 և 38․6 տոկոս դեպքերում։
Միաժամանակ, հարկ է նշել, որ մոտակա տասնամյակում վերարտադրողական ակտիվ շրջան է մուտք գործում 1990-ական թթ․ երկրորդ կեսին ծնված սերունդը, որոնք 40 տոկոսով ավելի քիչ են, քան 1980-ական թթ․ ծնվածները։ Սա նշանակում է վերարտադրողական պոտենցիալի նշանակալի նվազում, որը կարող է միայն փոխհատուցվել ընտանիքներում 4-րդ և հաջորդ երեխաների ծնունդով։
Այս առումով կարիք կա բարձրացնել 4-րդ և հաջորդ երեխաների ծնունդը խթանող ժողովրդագրական քաղաքականության հասցեականությունը, քանի որ ներկայումս գործող բազմազավակ ընտանիքների աջակցման սակավաթիվ ծրագրերը, չհանդիսանալով բազմազավակության խրախուսման միջոց, ընդամենը լուծում են արդեն իսկ դժվարին կացության մեջ հայտնված այդ ընտանիքների որոշակի խնդիրները:
«Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենքի նախագծի նպատակն է` կարգավորել բազմազավակ ընտանիքների աջակցության տրամադրման հետ կապված հարաբերությունները, սահմանել բազմազավակ ընտանիք հասկացությունը, բավարարել բազմազավակ ընտանիքների հիմնական պահանջմունքները, նպաստել բազմազավակ ընտանիքների ինքնապահովմանն ու ծագած հիմնախնդիրներն ինքնուրույն լուծելու ունակությունների զարգացմանը, կանխարգելել նրանց սոցիալական մեկուսացումը և բարելավել ժողովրդագրական իրավիճակը:
2․ Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչություն։
3․ Ակնկալվող արդյունքը.
«Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենքնի նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է` բազմազավակության և ընդլայնված վերարտադրության խրախուսումը` բազմազավակ ընտանիքների սոցիալական կարգավիճակի և երաշխիքների հստակեցմամբ, բազմազավակ ընտանիքներին տրվող պետական աջակցության արդյունավետության բարձրացումը, բազմազավակության գրավչության մեծացումը, բազմազավակ ընտանիքի` որպես պետության և հասարակության հենասյունի, դերի բարձրացումն ու ամրապնդումը:
Տեղեկանք
«Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենքնի նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին
«Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենքնի նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանում փոփոխություններ և լրացումներ կատարել «Պետական նպաստների մասին», «Կրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում և «ՀՀ Աշխատանքային օրենսգրքում»:
Տեղեկանք
«Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին
«Բազմազավակ ընտանիքների մասին», ՀՀ օրենքնի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում տեղի կունենա ծախսերի էական ավելացում:
Տեղեկանք
ՀՀ-ում բազմազավակ ընտանիքների թվաքանակի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետությունում ապրող ընտանիքների, այդ թվում` բազմազավակ, թվաքանակի վերաբերյալ ամբողջական տեղեկություն պարունակում են միայն մարդահամարի տվյալները: Այս առումով հարկ է նշել, որ այդպիսի վերջին տեղեկատվոթյունը առկա է 2011թ․ մարդահամարի տվյալներով, իսկ հերթական մարդահամարը նախատեսված է 2021թ․-ին։
Համաձայն 2019թ․ տնային տնտեսությունների (այսուհետ տ/տ) հետազոտության արդյունքների (www.armstat.am/file/article/poverty_2020_a_2..pdf)` տ/տ-ի անդամների միջին թվաքանակը կազմել է 3.6 մարդ՝ 3.4 քաղաքային և 4.0 գյուղական բնակավայրերում, իսկ առկա բնակչության հաշվարկով՝ համապատասխանաբար, 3.4, 3.2 և 3.7 մարդ։ 2019թ․-ին 3 և հաջորդ ծնունդների թվաքանակի նվազմամբ պայմանավորված, տ/տ-ի ավելի քան կեսը կազմել են մինչև 3 երեխա ունեցող տ/տ-ները՝ 2010թ․՝ 38,2% և 2017թ․ 49%-ի համեմատ (աղյուսակ 1)։
Աղյուսակ 1․ ՀՀ Տնային տնտեսությունների բաշխումն ըստ դրանց կազմի (ըստ մշտական բնակչության) 2010-2019թթ․-ին
Տ/Տ-ի կազմը |
2010 |
2012 |
2014 |
2016 |
2017 |
2018 |
2019 |
1 անդամից |
10.0% |
10.9% |
12.9% |
13.8% |
14.8% |
14.3% |
15.7% |
2 անդամից |
14․0% |
16․1% |
17․1% |
17․4% |
19․1% |
19․5% |
18․9% |
3 անդամից |
14․2% |
15․0% |
14․1% |
15․7% |
15․1% |
16․7% |
15․6% |
4 անդամից |
21․0% |
20․6% |
19․8% |
19․7% |
18․9% |
18․9% |
18․6% |
5 անդամից |
18․0% |
16․5% |
15․7% |
15․2% |
14․8% |
15․2% |
14․3% |
6 և ավելի անդամներից |
22․8% |
20․9% |
20․4% |
18․2% |
17․3% |
15․4% |
16․9% |
Ընդամենը |
100.0% |
100.0% |
100.0% |
100.0% |
100.0% |
100.0% |
100.0% |
2010-2019թթ․ 5 և ավելի անդամներից բաղկացած տ/տ-ի թիվը նվազել է 3,7%-ով, իսկ 6 և ավելի անդամներից բաղկացածը՝ 6․1%-ով, այսինքն, տնային տ/տ-ը գերադասում են ավելի քիչ երեխաներ ունենալ։
Բազմանդամ (6 և ավելի անդամ ունեցող) տ/տ-ները գերակշռել են գյուղական բնակավայրերում՝ 24,8%, քաղաքայինի՝ 12,6%-ի համեմատ, իսկ քաղաքային բնակավայրերում գերակշռել են են մինչև 4 անդամներից բաղկացած տ/տ-ները և կազմել են 73,4%, գյուղականի՝ 60,4%-համեմատ։
2019 թ․ նախորդ տարվա համեմատ նվազել են 1 (0.1 տոկոսային կետով) և 2 (0,6 տոկոսային կետով) երեխա ունեցող տ/տ-ների մասնաբաժինը, իսկ 3 (0,2 տոկոսային կետով) և 4 (0․2 տոկոսային կետով) երեխաներ ունեցող տ/տ-ների մասնաբաժինն աճել է։
2019թ․-ին, ըստ տ/տ-ի հետազոտության արդյունքների, տնային տնտեսությունների կազմում՝ յուրաքանչյուր 10-ից 6-ում չեն եղել մինչև 16 տարեկան երեխաներ, քաղաքային բնակավայրերում այդպիսի տնային տնտեսությունների մասնաբաժինը կազմել է՝ 63․1%, գյուղականի՝ 58,6%-ի համեմատ։ 4 և ավելի երեխա ունեցող ընտանիքների թվի վերաբերյալ տվյալներ է պարունակում նաև ընտանիքների անապահովության համակարգը, որում 2021թ. հունվարի 1-ի դրությամբ փաստագրված է եղել 5895 ընտանիք, որոնցից ընտանեկան նպաստ է ստացել 5792-ը (աղյուսակ 2):
Աղյուսակ 2. Ընտանիքների անապահովության համակարգում հաշվառված (փաստագրված) և նպաստ ստացող բազմազավակ (0-18 տարեկան 4 երեխա ունեցող) ընտանիքների և նրանցում երեխաների թվաքանակը 2021թ. հունվարի 1-ի դրությամբ.
Ընտանիքների անապահովության համակարգում հաշվառված (փաստագրված) բազմազավակ ընտանիքների և այդ ընտանիքներում երեխաների թվաքանակը |
Ընտանիքների անապահովության համակարգում հաշվառված (փաստագրված) ու նպաստ ստացող բազմազավակ ընտանիքների և այդ ընտանիքներում երեխաների թվաքանակը |
||
ընտանիքների թվաքանակը |
երեխաների թվաքանակը |
ընտանիքների թվաքանակը |
երեխաների թվաքանակը |
5895 |
26230 |
5792 |
25789 |
Հաշվի առնելով, որ մարդահամարի տվյալները համեմատաբար հին են, իսկ ընտանիքների անապահովության համակարգում ներառված տվյալները` ավելի թարմ, վստահաբար կարելի է ենթադրել, որ 4 և ավելի երեխա ունեցող ընտանիքների թիվը ներկայումս տատանվում է 7200-7300-ի սահմաններում, հատկապես, որ 2012-2019թթ. ընտանիքներում ծնված 4-րդ և հաջորդ երեխաների միջին տարեկան թիվը, որոշակի աճի պայմաններում, տատանվել է 1000-1050-ի միջակայքում: Միաժամանակ, այդ ընթացքում բազմաթիվ ընտանիքներ «լքել են» սույն նախագծով ներկայացված թիրախային գոտին (երեխաները դարձել են չափահաս): Այսինքն, կարելի է փաստել, որ հանրապետությունում բնակվող բազմազավակ ընտանիքների գերակշիռ մասը հաշվառված է ընտանիքների անապահովության համակարգում՝ աղքատ է:
Բազմազավակ ընտանիքների կարիքները փաստվել են ընտրանքային հետազոտությունների արդյունքում: Այսպես, 2015թ. անցկացված և 2016թ. երկրորդ կեսին ամփոփված Տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության (ՏՏԿԱՀ) տվյալներով (անցկացվել է 5184 Տ/Տ-ներում) աղքատ է ՀՀ բնակչության 29,8%ը կամ շուրջ 900 հազար մարդ: Աղքատ բնակչության մեջ իրենց ծանրակշիռ տեղն են գրավում երեխաները և երեխա ունեցող ընտանիքները:
Այսպես, 0-17 տարեկանը ներառյալ երեխաների տեսակարար կշիռը աղքատ բնակչության մեջ կազմում է 26.9%, իսկ ընդհանուր բնակչության մեջ` 23.8%:
Բազմազավակ ընտանիքների հիմնական կարիքները ուսումնասիրվել և գույքագրվել են նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից 2014թ. իրականացված «ՀՀ բազմազավակ ընտանիքների հիմնական կարիքների գնահատում, սոցիալական խնդիրների վերհանում» հետազոտության (Հետազոտություն) շրջանակներում, որի ընտրանքում ներառված են եղել աղյուսակ 2-ում նշված 7394 ընտանիքներից 611-ը և որոնք բնակվել են հանրապետության 34 քաղաքային և 182 գյուղական համայնքներում:
Հետազոտությամբ պարզվել էր, որ`
Ըստ էության, հետազոտական գործիքով ձեռքբերված տվյալները գալիս են լրացնելու վիճակագրությամբ փաստված տվյալները:
Տեղեկանք
Բազմազավակ ընտանիքների աջակցության միջազգային փորձի մասին
Ելնելով բնակչության վերարտադրության մակարդակից և ժողովրդագրական մարտահրավերների առանձնահատկություններից` աշխարհի տարբեր երկրներ սահմանել են երեխաների ցանկալի թվի նվազագույն շեմ, այն բավարարող ընտանիքներին տրամադրելով սոցիալական տարբեր երաշխիքներ: Ընդ որում, նշված պրակտիկան կիրառվում է ինչպես նախկին ԽՍՀՄ երկրներում, այնպես էլ այլ պետություններում: Սույն տեղեկանքում բերված են սոցիալ-տնտեսական զարգացման տարբեր մակարդակ և մշակութային արժեքներ ունեցող պետություններում իրականացվող այն միջոցառումները, որոնք ուղղված են բազմազավակ ընտանիքներին` առանց վերջիններիս ապահովվածությունն ու կենսամակարդակը հաշվի առնելու: Այդ միջոցառումները, մեծ հաշվով, կարելի է բաժանել 2 տեսակի`
Ռուսաստանի Դաշնություն (ՌԴ)
ՌԴ-ում բազմազավակ է համարվում 3 և ավելի` մինչև 18 տարեկան երեխա ունեցող ընտանիքը. ընդ որում, ելնելով ՌԴ առանձնահատկություններից, դաշնային սուբյեկտներին վերապահված է բազմազավակ ընտանիքի երեխաների թվաքանակի սահմանում` ելնելով իրենց յուրահատուկ պայմաններից:
ՌԴ-ում դաշնային մակարդակով բազմազավակ ընտանիքներին վերապահված են սոցիալական հետևյալ երաշխիքները.
Ուկրաինա
Ուկրաինայում բազմազավակ են համարվում 3 և ավելի` մինչև 18 տարեկան երեխա ունեցող ընտանիքները, որոնց վերապահված են սոցիալական հետևյալ երաշխիքները.
Ղազախստան
Ղազախստանում բազմազավակ է համարվում 4 և ավելի` մինչև 18 տարեկան երեխա ունեցող ընտանիքները, որոնց համար սահմանված են հետևյալ երաշխիքները.
Լատվիա
Լատվիայում բազմազավակ են համարվում 3 և ավելի երեխա ունեցող ընտանիքները, որոնց վերապահված են հետևյալ երաշխիքները.
Բազմազավակ ընտանիքների արտոնությունները ԱՄՆ-ում և Արևմտյան Եվրոպայում
Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրներում և ԱՄՆ-ում բազմազավակ է համարվում 3 և ավելի երեխա ունեցող ընտանիքը: Այդ երկրների զգալի մասում բազմազավակ ընտանիքներին տրվող երաշխիքները և սոցիալական աջակցությունը տրամադրվում է՝ ըստ յուրաքանչյուր հաջորդ երեխայի:
ԱՄՆ-ում, որպես այդպիսին, բազմազավակ ընտանիքների աջակցության միջոցառումներն իրականացվում են ըստ նահանգների, իսկ ֆինանսական աջակցության նվազագույն չափը սկսում է 200 դոլարից: Աջակցության հիմնական ձևերն են`
Ավստրիայում, որտեղ բազմազավակ է համարվում 3 և ավելի երեխա ունեցող ընտանիքը, որդեգրվել է ընտանիքների աջակցության հետևյալ տարբերակը. աջակցություն ըստ ընտանիքում երեխաների հերթական կարգաթվի:
Այսպես, մինչև 10 տարեկան երեխա ունեցող ընտանիքները ստանում են հետևյալ դրամական խրախուսավճարները`
1-ին երեխան- 130.9 եվրո,
2-րդ երեխան-143.7 եվրո,
3-րդ երեխան – 165.9 եվրո,
4-րդ երեխան – 180.9 եվրո:
Դրամական խրախուսավճարներն աճում են ավելի բարձր տարիքի երեխաների դեպքում` 11-18 տարեկան երեխաների համար, ըստ հետևյալի`
1-ին երեխան- 152.7 եվրո,
2-րդ երեխան-165.5 եվրո,
3-րդ երեխան – 187.7 եվրո,
4-րդ երեխան 202.7 եվրո:
Обсуждалось
02.03.2021 - 17.03.2021
Тип
Закон
Область
Социальное обеспечение
Министерство
Министерство труда и социальных вопросов
Просмотры 29498
Принт17.03.2021
գիտեք մի առաջարկ ունեմ ,ուղակի սահմանեք հստակ մի բան երիտասարդներին առանց կանխավճար հիպոտեկ բնակարանով երբ ապահով լինեն հաստատ երախաների մասին կմտածեն,ես ունեմ մեկ երեխա ու չեմ կարում բնակարան գնեմ կանխավճարի պատճառով
16.03.2021
Իմ առաջարկները ամփոփել եմ նյութի տեսքով, մտահոգությունները վերաբերում են ոչ միայն այս նախագծին, այլ առհասարակ պետության քաղաքականությանը, այստեղ անելիք ունի նաեւ ԿԳՄՍՆ եւ առողջապահության նախարարությունը։ https://armdaily.am/?p=129017&l=am
15.03.2021
Առաջարկում եմ կրթական աջակցության շրջանակներում ներառել նաև բազմազավակ ընտանիքների երեխաների (5-12-րդ դասարաններ) դասագրքերի վճարի ամբողջական փոխհատուցումը: