ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՌԵՖԵՐԵՆՍ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՌԵՖԵՐԵՆՍ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հուլիսի 28-ի «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2020 թվականի մայիսի 6-ի ՀՕ-268-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 859-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ կետի պահանջով:
Բժշկական ռեֆերենս լաբորատորիայի ճանաչման անհրաժեշտությունն առաջանում է հանրային (բնակչության) առողջության, ինչպես նաև պետական անվտանգության համար սպառնալիք հանդիսացող մարդու հիվանդությունների ախտորոշման լաբորատոր ցուցանիշների մեծության արժեքի որոշման և տրամադրման, այլ լաբորատորիաների կողմից իրականացվող հետազոտությունների միատեսակ արդյունքների ապահովման, որակի կառավարման և տեխնիկական աջակցության տրամադրման, ինչպես նաև արբիտրաժային խնդիրների լուծման համար։
Բժշկական ռեֆերենս լաբորատորիաների նկատմամբ միջազգային և ազգային պահանջները սահմանված են ՀՍՏ ԻՍO 15195։2020 «Լաբորատոր բժշկություն․ Ռեֆերենս չափման ընթացակարգեր իրականացնող տրամաչափարկման լաբորատորիաների իրազեկությանը ներկայացվող պահանջներ» ստանդարտում, որի պահանջներից է էտալոնային և/կամ էտալոնի հետ համեմատելի և հետևելի աշխատանքային ստանդարտ նմուշների, ռեֆերենս նյութերի և հետազոտական ռեֆերենս մեթոդների կիրառումը: Մեկ կամ մի քանի ցուցանիշով բժշկական ռեֆերենս լաբորատորիայի ճանաչումը կապահովի առողջապահության ոլորտում իրականացվող հետազոտությունների նկատմամբ չափումների իրականացման որակի բարձր մակարդակը, չափման արդյունքների հավաստիությունը, ճշգրտությունը և հետևելիությունը, ինչը ունի կարևոր առողջապահական նշանակություն:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
«Առողջապահության ոլորտում ռեֆերենս լաբորատորիաների նշանակման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով կարգավորվում է բժշկական օգնության և սպասարկման կազմակերպությունների կողմից մարդու հիվանդությունների ախտորոշման ոլորտում սահմանված ցուցանիշներով լաբորատոր ծառայություններ մատուցող ռեֆերենս լաբորատորիաների ճանաչման գործընթացը և դրա հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև վերջիններիս ներդաշնակեցումը՝ միջազգային չափանիշներին:
- 3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից:
4.Ակնկալվող արդյունքը
«Առողջապահության ոլորտում ռեֆերենս լաբորատորիաների նշանակման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կսահմանվի լիազոր մարմնի կողմից մարդու հիվանդությունների ախտորոշման ոլորտներում ազգային ռեֆերենս լաբորատորիաների նշանակման կարգը:
-
Обсуждалось
01.03.2021 - 16.03.2021
-
Тип
Pешение
-
Область
Здравоохранение
-
Министерство
Министерство здравоохранения
Просмотры 7754
Принт