ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Առաջարկվող իրավական ակտի ընդունումը բխում է ««Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Հայաստանի Հանրապետության պաշտպանության, մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցումն ապահովող հատուկ համակարգի ներդրման նպատակով մշակվել է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքը, որով սահմանվել են մարտական գործողությունների հետևանքով զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև սահմանվում են հատուցման հիմնադրամի ստեղծման և գործունեության կարգն ու պայմանները:

Նշված օրենքի կիրարկման նպատակով ՀՀ կառավարության 02.02.2017թ. N 86-Ն որոշմամբ հաստատվել են կիրարկման համար անհրաժեշտ ընթացակարգերը: Նշված ընթացակարգերի կիրառման ժամանակ ծագել են որոշակի խնդիրներ դրոշմանիշային վճարների փոխանցման հետ կապված: Բացի այդ, դեռևս կարգավորված չեն դրոշմանիշային վճարների պարտա­վո­րությունների սահմանված չափից ավելի վճարված գումարները վերադարձնելու հետ կապված հարաբերությունները: Նշվածով պայմանավորված` անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարելու ընթացակարգում:

 

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Հայաստանի Հանրապետության պաշտպանության, մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցումն ապահովող հատուկ համակարգի ներդրման և դրա անխափան աշխատանքի համար անհրաժեշտ նախապայմանների ստեղծման աշխատանքների իրականացում:

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Տվյալ որոշման նպատակն է փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ կառավարության 02.02.2017թ. թիվ 86-Ն որոշման մեջ, որը պայմանավորված է դրոշմանիշային վճարների փոխանցման և դրոշմանիշային վճարի պարտա­վորություններից ավել կամ սխալ վճարված գումարների վերադարձման ժամանակ ծագած խնդիրներով:

 

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում փոփոխություններ և լրացումներ կկատարվեն ՀՀ կառավարության 02.02.2017թ. թիվ 86-Ն որոշման մեջ, որը թույլ կտա դրոշմանիշային վճարները ամբողջ ծավալով փոխանցել Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամին և կարգավորել դրոշմանիշային վճարների պարտա­վո­րությունների սահմանված չափից ավելի վճարված գումարները վերադարձնելու հետ կապված հարաբերությունները:

 

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտներ և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական շուկայի վերլուծության և զարգացման բաժնի կողմից:

  • Обсуждалось

    06.07.2017 - 07.08.2017

  • Тип

    Pешение

  • Область

    Финансовая, Экономическая

  • Министерство

    Министерство финансов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 9635

Принт