Добавить в избранное

«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ

«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայացվող նախագծի նպատակն է վերանայել հաշմանդամ երևեխային խնամելու ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառելու կարգը, ներդնել կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ  90 և դրանից բարձր տարիքի կենսաթոշակառուի՝ Հայաստանի Հանրապետությունում լինելը հաստատելու՝ կիրառական առումով արդյունավետ մեխանիզմներ, ինչպես նաև դրամական աջակցություն տրամադրել 90 և դրանից բարձր տարիքի կենսաթոշակառուներին։ 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

«Պետական կենսաթոշակների մասին» օրենքի համաձայն՝ հավելում տրվում է միայն հաշմանդամություն ունեցող անձանց՝

1) առաջին խմբի համար` աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի 40 տոկոսի չափով.

2) երկրորդ խմբի համար` աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի 20 տոկոսի չափով:

          90 և դրանից բարձր կենսաթոշակառուներին, իրենց տարիքով պայմանավորված սոցիալական, առողջապահական  խնդիրները մեղմելու նպատակով, որևէ հավելում չի տրվում։

Օրենքի համաձայն՝ սահմանված աշխատանքային ստաժի առկայության դեպքում աշխատանքային ստաժում հաշվառվում է նաև ծնողներից մեկի` երեխային խնամելու ժամանակահատվածը` տասը տարուց ոչ ավելի։

Նախագծով նախատեսվում է հանել տաս տարվա սահմանափակումը։

Օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված է, որ կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն  կենսաթոշակի վճարումը շարունակելու համար պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ ներկայանալ բանկ (եթե կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարվում է բանկի միջոցով) կամ Ազգային օպերատորին (եթե կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարվում է Ազգային օպերատորի միջոցով)։

Ընդ որում, կենսաթոշակը անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուի՝ Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկի կամ Ազգային օպերատորի կողմից կարող է հաստատվել նաև առանց կենսաթոշակառուի բանկ կամ Ազգային օպերատորին ներկայանալու՝ Կառավարության սահմանած կարգով:

Իրավակիրառ պրակտիկան ցույց է տալիս, որ անհրաժեշտ է էլ ավելի արդյունավետ միջոցներ սահմանել հատկապես խոցելի խմբերի՝ 1-ին կամ 2-րդ խմբի կամ 90 և դրանից բարձր տարիքի կենսաթոշակառուների համար։ 

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է ընդունել ներկայացվող նախագիծը։  

2․․Կարգավորման առարկան

Ներկայացված նախագծով սահմանվում է, որ կենսաթոշակառուի 90 տարեկանը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից Օրենքով սահմանված կարգով հաշվարկված աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակին կարող է տրվել հավելում, որի չափը (այդ թվում՝ ըստ առանձին տարիքային խմբերի համար) սահմանում է Կառավարությունը։

Միաժամանակ առաջարկվում է հանել սահմանված աշխատանքային ստաժի առկայության դեպքում աշխատանքային ստաժում հաշվառվող՝ մինչև 18 տարեկան երեխային խնամելու ժամանակահատվածի տաս տարվա ժամանակահատվածը։

Սա նշանակում է, որ կենսաթոշակի իրավունք տվող ստաժի առկայության դեպքում մինչև 18 տարեկան երեխային խնամելու ժամանակահատվածը աշխատանքային ստաժում կհաշվառվի առանց ժամկետային սահմանափակման՝ ամբողջությամբ, առավելագույնը՝ 18 տարի։

Նախագծով կառավարությանը վերապահվում է սահմանել կարգ՝ կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ  90 և դրանից բարձր տարիքի կենսաթոշակառուի Հայաստանի Հանրապետությունում լինելը կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից հաստատելու համար։ 

3․ Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագիծն ընդունվելու դեպքում 90 և դրանից բարձր կենսաթոշակառուներին Կառավարության սահմանած չափով կարող է տրվել հավելում։

 ՏԵՂԵԿԱՆՔ

«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

 

«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումից հետո Կառավարության համապատասխան որոշմամբ կարող են սահմանվել  հավելման չափեր։

ՏԵՂԵԿԱՆՔ

«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման բացակայության մասին 

«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերը կավելանան։

90 և դրանից բարձր կենսաթոշակառուների թիվը շուրջ 11 հազար մարդ է։

 

 

 

  

  • Обсуждалось

    01.03.2021 - 16.03.2021

  • Тип

    Закон

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 16698

Принт

Предложения

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիություն

04.03.2021

Առաջարկվում է, նաև հավելում սահմանել 45-50 տարուց ավելի աշխատանքային ստաժ ունեցող անձանց համար։

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիություն

04.03.2021

Նախագծի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերում, ինչպես նաև վերջին կետում «90 և դրանից բարձր» բառերը առաջարկում ենք փոխարինել «80 և դրանից բարձր» բառերով։ Համաձայն Նախագծի հիմնավորման 90 և ավելի տարիքի թոշակառուների թիվը մոտ 11000 է։ Միաժամանակ, համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2020թ․ դրությամբ ՀՀ մշտական բնակչության մեջ 80 և ավելի տարիքի անձանց քանակը մոտ 91000 է, իսկ 85 և բարձր տարիքի անձանց թիվը շուրջ 29 000 է։ Ակնհայտ է, որ սույն նախագծով առաջարկվող բարեփոխումը չափազանց փոքրաթիվ թոշակառուների վրա է ազդեցություն ունենալու։ Ուստի առաջարկում ենք իջեցնել տարիքային շեմը մինչև 80 տարեկանը։ Թեպետ դա կավելացնի պետական բյուջեի ծախսերը, բայց շատ կարևոր է, որ նշված տարիքի քաղաքացիները ևս զգան պետության հոգածությունը։

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիություն

04.03.2021

Նախագծի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերում «կենսաթոշակին կարող է տրվել հավելում» արտահայտությունը առաջարկում ենք փոխարինել «կենսաթոշակին տրվում է հավելում» արտահայտությամբ։ «Կարող է տրվել հավելում» արտահայտությունը որևէ պարտավորություն չի սահմանում և իրավական տեսանկյունից իմաստ չունի, քանի որ առանց օրենքի փոփոխության էլ ոչինչ չի խանգարում կառավարությանը ցանկության դեպքում սահմանել լրացուցիչ սոցիալական երաշխիքներ։

Узнать больше