«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը
-
0 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
______ 2021 թվականի N ___ - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
- ՀՀ կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի «Կենդանիների, կենդանական ծագում ունեցող մթերքի, հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների, սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների ներմուծման, արտահանման, հանրապետության տարածքում փոխադրման համար անասնաբուժական ուղեկցող փաստաթղթեր, անվտանգության սերտիֆիկատներ և համապատասխանության տեղեկանք տալու կարգը, անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի, անվտանգության սերտիֆիկատների և համապատասխանության տեղեկանքի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 4-ի N 1241-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1499-Ն որոշման N1 hավելվածի 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«19.Անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերը, անվտանգության սերտիֆիկատները և համապատասխանության տեղեկանքը, ինչպես նաև դրանց համար ներկայացվող հայտերը, ենթահայտերը, դիմումները և դրանց ուղեկցող փաստաթղթերը կարող են լրացվել, ներբեռնվել և տպվել էլեկտրոնային եղանակով swis.trade.gov.am համացանցային կայքէջում հասանելի «Միասնական հայտ» համակարգում միջոցով՝ նախապես համակարգում գրանցվելու և մուտքի ծածկագիր ստանալու պայմանով»:
- ՀՀ կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի «Բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների ներմուծման թույլտվության և ներմուծման, արտահանման, վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրերի տրամադրման կարգը և ձևերը սահմանելու մասին» N 1093-Ն որոշման N1 հավելվածի 21-րդ կետում «ծառայության սահմանային հսկիչ կետ է ներկայացվում հայտ» բառերը փոխարինել «տեսչական մարմնի հսկիչ կետ է ներկայացվում հայտ առձեռն կամ էլեկտրոնային եղանակով swis.trade.gov.am համացանցային կայքէջում հասանելի «Միասնական հայտ» համակարգի միջոցով` նախապես համակարգում գրանցվելու և մուտքի ծածկագիր ստանալու պայմանով» բառերով:
- ՀՀ կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի «Սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման, ինչպես նաև անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների (արտադրանքի) արտահանման կարգը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի N 1228-ն և 2005 թվականի նոյեմբերի 9-ի N 1901-ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1442-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները՝
1)Լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ կետով.
«1.1 Սույն կարգով նախատեսված հայտը, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն տրվող համապատասխան ուղեկցող փաստաթղթերը, օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատը կարող են լրացվել, ներկայացվել, ներբեռնվել և տպվել նաև էլեկտրոնային եղանակով swis.trade.gov.am համացանցային կայքէջում հասանելի «Միասնական հայտ» համակարգի միջոցով նախապես համակարգում գրանցվելու և մուտքի ծածկագիր ստանալու պայմանով:»:
2)Լրացնել հետևյալ բովանդակությամբ 27.1 կետով.
«27.1 Սույն կարգի 27-րդ կետում նշված հայտը կարող է լրացվել էլեկտրոնային եղանակով swis.trade.gov.am համացանցային կայքէջում հասանելի «Միասնական հայտ» համակարգի միջոցով նախապես համակարգում գրանցվելու և մուտքի ծածկագիր ստանալու պայմանով՝ դրան կից ներբեռնելով սույն կարգի 27-րդ կետով սահմանված փաստաթղթերը:»:
- ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի «Ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրման և փորձաքննության անցկացման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի N 895 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 24-ի N 1246 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1772-Ն որոշման հավելվածի 11-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ապրանքների ծագման երկրի հավաստագիր ստանալու համար Հայաստանի Հանրապետության իրավաբանական, ֆիզիկական անձինք և անհատ ձեռնարկատերերը թղթային դիմում կամ swis.trade.gov.am համացանցային կայքէջում հասանելի «Միասնական հայտ» համակարգում ենթահայտ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատ:
- ՀՀ կառավարության 2015 թվականի մայիսի 21-ի «Համապատասխանության հայտարարագրի գրանցման կարգը սահմանելու մասին» N 552-Ն որոշման N1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1)6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Լիազոր մարմիններում համապատասխանության հայտարարագրի գրանցման համար հայտատուն կամ ուղղակիորեն լիազոր մարմին է ներկայացնում համապատասխանության հայտարարագիրը և դրան կից՝ սույն կարգի 9-րդ կետով նախատեսված փաստաթղթերը, կամ դրանք ուղարկում է փոստային պատվիրված առաքմամբ` ներդիր փաստաթղթերի ցուցակով և ստացման մասին ծանուցմամբ կամ swis.trade.gov.am համացանցային կայքէջում հասանելի «Միասնական հայտ» համակարգում (այսուհետ՝ «Միասնական հայտ» համակարգ) ենթահայտ լրացնելու միջոցով:
2)11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Սույն կարգի 10-րդ կետի համաձայն հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներով լիազոր մարմինները հայտարարագրի` գրանցման դիմելու օրվանից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում տվյալ համապատասխանության հայտարարագիրը գրանցում են կամ պատճառաբանված որոշմամբ մերժում են հայտը:»
3)12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12.Համապատասխանության հայտարարագրի գրանցման մերժման մասին ծանուցումը գրավոր ուղարկվում է հայտատուին` փոստային պատվիրված առաքմամբ` ստանալու մասին ծանուցմամբ, կամ հայտատուին առձեռն հանձնելու միջոցով։ Եթե հայտարարագիրը հայտատուի կողմից տրամադրվել է «Միասնական հայտ» համակարգի միջոցով, գրանցման մերժման մասին ծանուցումը հայտատուին տրամադրվում է «Միասնական հայտ» համակարգի միջոցով։»։
4)23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«23.Հայտատուն համապատասխանության հայտարարագրի գործողության դադարեցման վերաբերյալ որոշում ընդունելու դեպքում գրավոր կամ փոստային պատվիրված առաքմամբ` ներդիր փաստաթղթերի ցուցակով և հանձնելու մասին ծանուցմամբ ուղղակիորեն լիազոր մարմիններ է ներկայացնում իր կողմից համապատասխանության հայտարարագրի գործողության դադարեցման վերաբերյալ ծանուցում: Հայտատուն ծանուցումը կարող է լիազոր մարմիններին ներկայացնել նաև «Միասնական հայտ» համակարգի միջոցով։»։
- ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի «Բուսաբանական հավաքածուներ և առանձին նմուշներ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու կարգի մասին» N 1173-Ն որոշման N1 հավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը՝
1)3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Հայտը կարող է լրացվել և ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով swis.trade.gov.am համացանցային կայքէջում հասանելի «Միասնական հայտ» համակարգում (այսուհետ՝ «Միասնական հայտ» համակարգ) ենթահայտ լրացնելու միջոցով։
2)5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայտն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը հայտատուին տալիս է համապատասխան թույլտվություն, իսկ մերժման դեպքում՝ գրավոր տեղեկացնում պատճառների մասին: Համապատասխան թույլտվությունը կամ դրա տրամադրման մերժման մասին տեղեկատվությունը կարող է տրամադրվել նաև էլեկտրոնային եղանակով «Միասնական հայտ» համակարգի միջոցով։»
- ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի «Վայրի կենդանիներ և կենդանաբանական հավաքածուներ ու առանձին նմուշներ հայաստանի հանրապետության տարածքից արտահանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու կարգի մասին» N 1174-Ն որոշման N1 հավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը․
1)3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով՝
«Հայտը կարող է լրացվել և ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով swis.trade.gov.am համացանցային կայքէջում հասանելի «Միասնական հայտ» համակարգում (այսուհետ՝ «Միասնական հայտ» համակարգ) ենթահայտ լրացնելու միջոցով։.»
2)5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայտը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը հայտատուին տալիս է համապատասխան թույլտվություն, իսկ մերժման դեպքում՝ գրավոր տեղեկացնում է մերժման պատճառների մասին: Համապատասխան թույլտվությունը կամ դրա տրամադրման մերժման մասին տեղեկատվությունը կարող է տրամադրվել նաև էլեկտրոնային եղանակով «Միասնական հայտ» համակարգի միջոցով։»
- ՀՀ կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի «Թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, չմշակված թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից ջարդոնի և թափոնների, թանկարժեք մետաղներից հանքանյութերի և խտանյութերի ու թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների` Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանումը և Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծումը կանոնակարգելու մասին» N 83-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները՝
1) 5-րդ կետի 1-ին ենթակետում լրացնել նոր նախադասություն հետևյալ բովանդակությամբ՝
«Հայտը կարող է լրացվել և ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով՝ ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան համակարգի swis.trade.gov.am համացանցային կայքէջում հասանելի «Միասնական հայտ» համակարգում ենթահայտ լրացնելու միջոցով։»,
2) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«7. Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը հայտատուի հայեցողությամբ լիազոր մարմին կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով` secretariat@mineconomy.am հասցեին ներկայացնելու կամ swis.trade.gov.am համացանցային կայքէջում հասանելի «Միասնական հայտ» համակարգում ենթահայտ լրացնելու միջոցով, ինչպես նաև փոստով կամ առձեռն։»,
3) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«8. Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը լիազոր մարմնում մուտքագրվելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիան առձեռն տրվում կամ ուղեկցող գրությամբ (փոստով) ուղարկվում է հայտատուին կամ էլեկտրոնային տրամադրվում է «Միասնական հայտ» համակարգում:»:
- ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 5-ի «Թանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղների ջարդոնի և թափոնի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման և Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծման ժամանակ պետական վերահսկողության ակտ տրամադրելու մասին» N 1331-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1)Որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածում՝
ա.5-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) դիմում կամ swis.trade.gov.am համացանցային կայքէջում հասանելի «Միասնական հայտ» համակարգում (այսուհետ՝ «Միասնական հայտ» համակարգ) ենթահայտ, որտեղ նշվում է հայտատուի անվանումը, պետական գրանցման կամ հաշվառման համարը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն.»,
բ.6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Թանկարժեք քարերի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման և Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծման ժամանակ պետական վերահսկողության ակտն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը հայտատուի հայեցողությամբ լիազոր մարմին են ներկայացվում էլեկտրոնային եղանակով` secretariat@mineconmy.am հասցեին ներկայացնելու կամ swis.trade.gov.am համացանցային կայքէջում հասանելի «Միասնական հայտ» համակարգում ենթահայտ լրացնելու միջոցով, ինչպես նաև փոստով կամ առձեռն:»:,
գ.7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը լիազոր մարմնում մուտքագրվելուց և դրանք ամբողջական լինելու դեպքում, 4 աշխատանքային օրվա ընթացքում, թանկարժեք քարերի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման և Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծման ժամանակ պետական վերահսկողության ակտն առձեռն տրվում կամ ուղեկցող գրությամբ (փոստով) ուղարկվում է հայտատուին կամ էլեկտրոնային տրամադրվում է «Միասնական հայտ» համակարգում։»,
2)Որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված N 3 հավելվածում՝
ա.5-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 1) Դիմում կամ swis.trade.gov.am համացանցային կայքէջում հասանելի «Միասնական հայտ» համակարգում (այսուհետ՝ «Միասնական հայտ» համակարգ) ենթահայտ, որտեղ նշվում է հայտատուի անվանումը, պետական գրանցման կամ հաշվառման համարը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն.»,
բ.6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ
«6. Թանկարժեք մետաղների՝ Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման և Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծման ժամանակ պետական վերահսկողության ակտն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը հայտատուի հայեցողությամբ լիազոր մարմին են ներկայացվում էլեկտրոնային եղանակով` secretariat@mineconmy.am հասցեին ներկայացնելու կամ swis.trade.gov.am համացանցային կայքէջում հասանելի «Միասնական հայտ» համակարգում ենթահայտ լրացնելու միջոցով, ինչպես նաև փոստով կամ առձեռն։»,
գ.7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը լիազոր մարմնում մուտքագրվելուց և դրանք ամբողջական լինելու դեպքում, 2 աշխատանքային օրվա ընթացքում, թանկարժեք մետաղների՝ Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման և Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծման ժամանակ պետական վերահսկողության ակտն առձեռն տրվում կամ ուղեկցող գրությամբ (փոստով) ուղարկվում է հայտատուին կամ էլեկտրոնային տրամադրվում է «Միասնական հայտ» համակարգում»։
- ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար արգելված և սահմանափակումների ենթակա ապրանքների ցանկերը հաստատելու, լիազոր մարմիններ սահմանելու և ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման շրջանակային կարգը հաստատելու մասին» N 1524-Ն որոշման 5-րդ կետով հաստատված N 4 հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1)Լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-րդ կետով.
«7.1 Լիցենզիա կամ թույլտվություն, եզրակացություն ստանալու համար հայտատուն հայտը կարող է ներկայացնել նաև էլեկտրոնային եղանակով swis.trade.gov.am համացանցային կայքէջում հասանելի «Միասնական հայտ» համակարգում (այսուհետ՝ «Միասնական հայտ» համակարգ) ենթահայտ լրացնելու միջոցով, և լիազոր մարմինը լիցենզիա կամ թույլտվություն, եզրակացություն կարող է տրամադրել «Միասնական հայտ» համակարգի միջոցով»։
2)12-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) լիցենզիա ստանալու մասին հայտ կամ «Միասնական հայտ» համակարգում ենթահայտ, որը ներառում է ապրանքի առանձին տեսակը կամ տեսակների ցանկը, որի համար հայցվում է լիցենզիան, իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, գործունեություն իրականացնելու վայրը, պետական գրանցման համարը, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, հաշվառման համարը, գործունեության իրականացման վայրը, իսկ ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը (այսուհետ՝ հայտ).
3)12-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) հայտի էլեկտրոնային օրինակը («Միասնական հայտ» համակարգի միջոցով տրված ենթահայտի դեպքում հայտի էլեկտրոնային օրինակը չի պահանջվում).»,
4)12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթակետով.
«6) տվյալ ապրանքատեսակի անդրսահմանային փոխադրման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթղթեր:»:
5)13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13․ Լիցենզիան տրամադրվում կամ լիցենզիայի տրամադրումը մերժվում է լիազոր մարմնի կողմից, հայտատուի կողմից պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացնելու օրվանից՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում (լիցենզիան առձեռն տրվում կամ ուղեկցող գրությամբ (փոստով) ուղարկվում է հայտատուին կամ էլեկտրոնային տրամադրվում է «Միասնական հայտ» համակարգում):»,
6)14-րդ կետի 1-ին ենթակետում «ներկայացված փաստաթղթերը» բառերից առաջ լրացնել «չեն ներկայացվել պահանջվող բոլոր փաստաթղթերը կամ տվյալները,» բառերը:
7)15-րդ կետում «13-րդ» բառը փոխարինել «14-րդ» բառով»:
8)16-րդ կետում «տրամադրվում է հայտատուին» բառերից հետո լրացնել «կամ ուղարկվում է փոստով կամ տրամադրվում է «Միասնական հայտ» էլեկտրոնային համակարգով» բառերով, իսկ «Նախքան» բառը փոխարինել «Լիցենզիան թղթային տարբերակով տրամադրելու դեպքում, նախքան» բառերով:
9)24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«24․Թույլտվությունները և եզրակացությունները տրամադրվում կամ մերժվում են հայտը, իսկ «Միասնական հայտ» էլեկտրոնային համակարգով հայտ ներկայացնելու դեպքում՝ համացանցային կայքէջում ենթահայտը և պահանջվող բոլոր փաստաթղթերը կամ տվյալները ներկայացնելու օրվանից՝ մինչև երեք աշխատանքային օրվա ընթացքում»:
10)25-րդ կետը 1-ին պարբերության մեջ «գրավոր» բառից հետո լրացնել «Միասնական հայտ» համակարգում լրացված» բառերը:
11)25-րդ կետի 1-ին ենթակետից հանել «գրավոր» բառը:
12)27-րդ կետում «Նախքան» բառը փոխարինել «Թույլտվությունը կամ եզրակացությունը թղթային տարբերակով տրամադրելու դեպքում, նախքան» բառերով:
- ՀՀ կառավարության 2004 թվականի հունիսի 25-ի «Հայաստանի Հանրապետությունից փայտանյութի և դրանից պատրաստված որոշ ապրանքների արտահանման կարգը սահմանելու մասին» N 908-Ն որոշման հավելվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4. Եզրակացությունը տրամադրվում է ստորև նշված բոլոր փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացնելու օրվան հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում կամ մերժվում է սույն կարգի 7-րդ կետում նշված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում`
1) դիմում կամ swis.trade.gov.am համացանցային կայքէջում հասանելի «Միասնական հայտ» համակարգում ենթահայտ,
2) ապրանքի ձեռքբերումը հավաստող փաստաթղթեր:»:
12.ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության տարածք դեղեր, դեղանյութեր, դեղաբուսական հումք և հետազոտվող դեղագործական արտադրանք ներմուծելու և Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու, ներմուծման կամ արտահանման նպատակով փորձաքննության իրականացման կարգերը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 20-ի N 581 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 202-Ն որոշման մեջ կատարել փոփոխությունները և լրացումը՝
1)Որոշման N1 հավելվածի 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«19.Հայտատուն Հայաստանի Հանրապետություն դեղագործական արտադրանք ներմուծելու նպատակով լիազոր մարմին է ներկայացնում էլեկտրոնային հայտ (այսուհետ՝ հայտ)՝ սույն կարգի N 1 ձևի հայտի տվյալների ամբողջությամբ՝ «ՀՀ Արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» (այսուհետ՝ «Մեկ պատուհան») կամ swis.trade.gov.am համացանցային կայքէջում հասանելի «Միասնական հայտ» (այսուհետ՝ «Միասնական հայտ» համակարգ) համակարգի միջոցով՝ կցելով անհրաժեշտ փաստաթղթերի գունավոր տեսաներածված պատճենները (ՊԻԴԻԷՖ (PDF) ձևաչափով ֆայլերի տեսքով)»։
2)Որոշման տեքստում «Մեկ պատուհան» բառերից հետո լրացնել «կամ «Միասնական հայտ» բառերը։
- ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 18-ի «Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի իրականացման լիցենզավորման կարգերը և այդ գործունեությունների իրականացման լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» N 281-Ն որոշման N 3 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.2-րդ կետով.
«9.2 Հայտատուն սույն կարգի 9-րդ կետով սահմանված հայտը և դրան կից փաստաթղթերը կարող է ներկայացնել, ստանալ լիցենզիա կամ ծանուցվել լիցենզիա տրամադրելու մերժման մասին նաև swis.trade.gov.am համացանցային կայքէջում հասանելի «Միասնական հայտ» համակարգի միջոցով»։
- ՀՀ կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի «Ռազմական նշանակության արտադրանքի ցանկը, ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման, արտահանման, ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման, այդ արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորման կարգերը և անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը հաստատելու մասին» N 1308-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1)Որոշման N2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-րդ կետով.
«6.1 Հայտատուն սույն կարգի 6-րդ կետով սահմանված հայտը և դրան կից փաստաթղթերը կարող է ներկայացնել, ստանալ լիցենզիա կամ ծանուցվել լիցենզիա տրամադրելու մերժման մասին նաև swis.trade.gov.am համացանցային կայքէջում հասանելի «Միասնական հայտ» համակարգի (այսուհետ՝ «Միասնական հայտ» համակարգ) միջոցով»։
2)Որոշման N3 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-րդ կետով.
«6.1. Հայտատուն սույն կարգի 6-րդ կետով սահմանված հայտը և դրան կից փաստաթղթերը կարող է ներկայացնել, ստանալ լիցենզիա կամ ծանուցվել լիցենզիա տրամադրելու մերժման մասին նաև «Միասնական հայտ» համակարգի միջոցով»։
3)Որոշման N4 Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-րդ կետով.
«6.1 Հայտատուն սույն կարգի 6-րդ կետով սահմանված հայտը և դրան կից փաստաթղթերը կարող է ներկայացնել, ստանալ լիցենզիա կամ ծանուցվել լիցենզիա տրամադրելու մերժման մասին նաև «Միասնական հայտ» համակարգի միջոցով»։
4)Որոշման N2, N3 և N4 հավելվածներից հանել «կառավարությանն առընթեր» բառերը:
- ՀՀ կառավարության 2005 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետություն միջուկային նյութերի ներմուծման կամ Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման լիցենզավորման կարգը, լիցենզիայի և հայտի ձևերը հաստատելու մասին» N 346-Ն որոշման Հավելված N1-ի մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
1)7-րդ կետի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7.Միջուկային նյութեր ներմուծելու կամ արտահանելու նպատակով հայտատուն լիցենզիա ստանալու համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմին` Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե (այսուհետ` լիազորված մարմին) է ներկայացնում հայտ, որը կարող է ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով swis.trade.gov.am համացանցային կայքէջում հասանելի «Միասնական հայտ» համակարգում (այսուհետ՝ «Միասնական հայտ» համակարգ) ենթահայտի տեսքով, և որում նշվում են՝»։
2)10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Լիցենզիան կարող է տրվել նաև «Միասնական հայտ» համակարգի միջոցով։»:
- ՀՀ կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետություն ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման կամ Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման լիցենզավորման կարգը, լիցենզիայի և հայտի ձևերը հաստատելու մասին» N 1790-Ն որոշման N1 հավելվածի 8-րդ կետի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8.Ռադիոակտիվ նյութեր կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքեր ներմուծող կամ արտահանող անձը լիցենզիա ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմին՝ Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե է ներկայացնում հայտ, որը կարող է ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով swis.trade.gov.am համացանցային կայքէջում հասանելի «Միասնական հայտ» համակարգում ենթահայտի տեսքով, և որում նշվում են`»:
17. ՀՀ կառավարության 2005 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետություն ռադիոակտիվ թափոնների ներմուծման կամ Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 375-Ն որոշման հավելված 1-ի մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները՝
1)6-րդ կետի «հայտ,» բառից հետո լրացնել «որը կարող է ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով swis.trade.gov.am համացանցային կայքէջում հասանելի «Միասնական հայտ» համակարգում (այսուհետ՝ «Միասնական հայտ» համակարգ) ենթահայտի տեսքով, և » բառերը.
2)8.1-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8.1 Լիցենզիա ստանալու մասին հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերի թերի լինելու դեպքում լիցենզավորող մարմինը դրանք հայտնաբերելու պահից 1 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է հայտատուին 1 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները:»
3)10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ռադիոակտիվ թափոնների ներմուծման կամ արտահանման լիցենզիան տրվում է սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո` 2 աշխատանքային օրվա ընթացքում, լիցենզիան կարող է տրվել նաև «Միասնական հայտ համակարգի միջոցով։»:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Обсуждалось
01.03.2021 - 16.03.2021
-
Тип
Pешение
-
Область
Юстиция, Государственные доходы
-
Министерство
Комитет государственных доходов
Просмотры 4876
Принт