Проект не принят
«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 17-ի N161Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագիծ
-
0 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 17-ի N161Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ
1. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 17.05.2017թ. N161Ն որոշմամբ հաստատված՝ ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի ցանցային կանոններով սահմանված են Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշներով սահմանված որակի էլեկտրամատակարարման ապահովման համար որակավորված արտադրողների, բացառությամբ երաշխավորված արտադրողների, հաղորդողի, բաշխողի կամ որակավորված սպառողի կողմից մատուցվող՝ հաճախականության և փոխհոսքերի կարգավորման, հաշվեկշռման, լարման կարգավորման, լրիվ կամ մասնակի մարման դեպքում էլեկտրաէներգետիկական համակարգի վերականգնման համակարգային ծառայությունները և դրանց մատուցման սկզբունքները և առանձնահատկությունները։ Միևնույն ժամանակ, նույն կանոններով սահմանված է, որ գործող իրավակարգավորումները պետք է գործեն մինչև 2021 թվականի փետրվարի 1-ը իրականացվող սակագնային կարգավորումներում, իսկ դրանից հետո կգործեն նոր կարգավորումներ։ Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 2021 թվականի հունվարի 14-ի №48Լ որոշմամբ հաստատված` ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի (մինչև 2040 թվականը) իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցի 4․2 կետով 2022 թվականի փետրվար ամսից նախատեսվում է ամբողջական անցում կատարել էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի նոր մոդելին, և 2022 թվականի փետրվարի 1-ից ուժի մեջ են մտնելու ՀՀ էլեկտրաէներգետիկական շուկայի հաղորդման ցանցային նոր կանոնները, որոնք գտնվում են ներկայումս լրամշակման և քննարկման փուլում, ուստի նշված համակարգային ծառայությունների համար առանձին վճարներ սահմանելու տնտեսական և տեխնիկական նպատակահարմարությունը կարող է որոշվել միայն քննարկումների ավարտից հետո։
Հաշվի առնելով նշվածը՝ անհրաժեշտություն է առաջացել վերանայել հանձնաժողովի 17.05.2017թ. N161Ն որոշման այն դրույթը, որով ամրագրված է 2021թ փետրվարի 1-ից հետո համակարգային ծառայությունների մատուցման համար սակագների հաշվարկներում առանձնացված վճարներ սահմանելը։
2. Կարգավորման նպատակը և բնույթը
Որոշման նախագծի նպատակը ՀՀ էլեկտրաէներգետիկական շուկայում առաջացող հարաբերությունները կանոնակարգող իրավական ակտերի և էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացմամբ առաջացող գործընթացների համապատասխանեցումն է։ Այդ նպատակով որոշման նախագծով նախատեսվում է էլեկտրաէներգետիկական համակարգի զարգացման ներկա փուլում համակարգային ծառայությունների մատուցման պայմանները թողնել անփոփոխ՝ դրանց մատուցման վճարները ներառելով հզորության վճարներում։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։
4. Ակնկալվող արդյունքը
Որոշման նախագծի ընդունմամբ կհստակեցվեն ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգին համակարգային ծառայությունների մատուցման պայմանները՝ մինչև ՀՀ էլեկտրաէներգետիկական շուկայի հաղորդման ցանցային նոր կանոնների ուժի մեջ մտնելը՝ 2022 թվականի փետրվարի 1-ը։
-
Обсуждалось
24.02.2021 - 12.03.2021
-
Тип
Pешение
-
Область
Энергетика и природные ресурсы, Энергетика (системы электричество, теплоснабжение, газоснабжения)
-
Министерство
Комиссия по регулированию общественных услуг РА
Просмотры 4936
Принт