Добавить в избранное
«Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
-
82 - За
-
0 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Արսեն Հարությունյան 22.02.2021 16:49:48 | Իրավական երկրում օրենքները կոչված են օբյեկտիվորեն կարգավորելու որոշակի իրավահարաբերություններ։ Տվյալ օրենքի հիմքում ընկած է քաղաքացիների և գործունեություն ծավալող սուբյեկտների միջև համակեցության կանոնների պահպանումը, այլ ոչ թե մի շարք բիզնես ոլորտների ոչնչացումը։ Ուստի օրենքի փոփոխությունն անհրաժեշտ է, որպեսզի տնտեսվարողները կարողանան շարունակել գործել՝ միաժամանակ չխանգարել որևիցե մեկին։ Սակայն ցանկում ներառված բազմաթիվ օբյեկտներ, որոնցից պարտադրվում է պահպանել 100մ հեռավորություն ( այգիներ, պուրակներ, ուսումնական հաստատություններ, սպորտային համալիրներ, տեղական ինքնակառավարման մարմինների շենքեր, հասարակական սննդի օբյեկտներ...) ոչ մի կերպ չեն առնչվում գիշերային ժամերին աշխատող սուբյեկտի կողմից համակեցության որևէ կանոնի խախտման մասնավորապես երաժշտության աղմուկի կամ հաճախորդների բարձր խոսելու։ Իրականում այս երկու խնդիրներն են որ հարուցում են շրջապատում ապրող մարդկանց դժգոհությունը, ու որոնք հնարավոր է վերացնել՝ երաժշտության աղմուկը ձայնամեկուսացումով իսկ անկարգ հաճախորդներին սաստել ոստիկանության միջոցով։ Արդեն գործող սուբյեկտները ոչնչով մեղավոր չեն որ ժամանակին ստացել են թույլտվություն իսկ այսօր կորցնում են միլիոնավոր դոլլարների հասնող ներդրումներն ու տարիների չարչարանքը։ Ծայրագույն դեպքում պետությունը պետք է տրամադրի նոր տարածքներ ու ֆինանսական միջոցներ նորերը կառուցելու համար | ||
2 | Մկրչյան Լուսինե 22.02.2021 17:52:47 | Օրենքում կան անհիմն սահմսնափակումներ, որոնկ խիստ կվնասեն բիզնես ոլորտներին, ուստի պետք է վերանայվեն | ||
3 | Armen Hovhannisyan 02.03.2021 01:07:25 | Իմաստ չունի տեղափոխելու, վերջի-վերջո քաղաքա, սահմանափակումներ դրեք ու վերջ | ||
4 | Grigor Arakelyan and Partners Legal Group 02.03.2021 18:47:09 | Քննարկվող օրենքի ընդունումը հրատապ անհրաժեշտություն է, որը պայմանավորված է սահմանափակման ենթակա ծառայություն մատուցող տնտեսվարողների` ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով երաշխավորված մի շարք իրավունքների պաշտպանության անհրաժեշտությամբ, առավել ևս ներկայումս, երբ տնտեսվարողների գործունեությունը 2020 թվականի մարտ ամսից մինչ օրս եղել է մեծ հաշվով սահմանափակված` կապված ՀՀ-ում հաստատված արտակարգ, ապա նաև` ռազմական դրություններով: Սույն օրենքի հրատապ կարգով չընդունելը կարող է հանգեցնել նշված ոլորտում տարիներ շարունակ գործունեություն ծավալած հարյուրավոր տնտեսվարողների գործունեության իսպառ դադարեցմանը կամ նրանց հարկադիր սնանկացմանը, վերջիններիս կողմից տարիներ շարունակ ստեղծած աշխատատեղերի վերացմանը, ՀՀ պետական և համայնքային բյուջեներ վճարվող հսկայական չափի հարկերի և տուրքերի նվազմանը, ինչպես նաև տնտեսվարողների կողմից տարիներ շարունակ կատարված ներդրումների և սեփականության կորստին: | ||
5 | Grigor Arakelyan and Partners Legal Group 02.03.2021 18:47:09 | Խնդրո առարկա ոլորտը կարգավորող ողջ օրենսդրությունն ունի փաթեթային կարգով վերանայման և փոփոխման կարիք, ուստի քննարկվող օրենքի ընդունումը հնարավորություն և ժամանակ կտա իրավասու պետական մարմիններին և տնտեսվարողներին` գտնելու բոլոր կողմերին ձեռնտու լուծման տարբերակներ և դրանց տալ օրենսդրական կարգավորումներ: Ներկայումս գործող օրենսդրական կարգավորումներով առաջացել են բազմաթիվ խնդիրներ: Այսպես. «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» 2018 թվականի սեպտեմբերի 11-ի ՀՕ-378-Ն օրենքի 2-րդ հոդվածով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքը (այսուհետ` Օրենք) լրացվել է նոր բովանդակությամբ` 4.2-րդ գլխով, որում ներառվել են 15.2-րդ և 15.3-րդ նոր հոդվածները: Օրենքում լրացվող 15.2-րդ հոդվածով, ի թիվս այլնի, սահմանվել են «սահմանափակման ենթակա ծառայություն», «սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտ», «հեստապարային ակումբ» և «հեստապար» հասկացությունները: Ըստ այդմ` հեստապարային ակումբը ներառվել է սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների շարքում: Սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների շարքում են ներառվել նաև կարաոկեն, դիսկոտեկը, բաղնիքը, շոգեբաղնիքը, սաունան, իսկ հետագա օրենսդրական փոփոխությունների արդյունքում նաև` մերսման սրահը (բացառությամբ բուժական մերսման սրահների): Օրենքում լրացվող 15.3-րդ հոդվածը շարադրվել է հետևյալ բովանդակությամբ. «1. Սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտները բազմաբնակարան շենքի բնակելի և (կամ) ոչ բնակելի տարածքում, ինչպես նաև կրթական և պատմամշակութային հաստատությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի, բժշկական հաստատությունների տարածքներում տեղակայելն արգելվում է: 2. Սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների գործունեության թույլտվությունը տրամադրում է համայնքի ղեկավարը, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը: 3. Սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայմանը (հեռավորությանը) ներկայացվող պահանջները սահմանում է համայնքի ավագանին:»: «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին կից ներկայացվել և ընդունվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը: Վերոնշյալ իրավական ակտերի ուսումնասիրության արդյունքում պետք է փաստել, որ մինչ վերոնշյալ օրենքների ընդունումը «սահմանափակման ենթակա ծառայություններից» որևէ մեկը մատուցելու համար առկա չեն եղել օբյեկտի տեղակայմանը ներկայացվող պահանջներ և գործունեության տեսակով զբաղվելու համար համապատասխան թույլտվության առկայության պահանջ: Հարկ է նկատել նաև, որ վերոնշյալ բոլոր օրենքների եզրափակիչ հատվածներում բացակայում են անցումային դրույթները, որոնց միջոցով հնարավոր կլիներ ապահովել մինչ այդ օրենքների ընդունումը համապատասխան ոլորտներում գործունեություն ծավալող սուբյեկտների համար հստակ և որոշակի կարգավորումների միջոցով անցումի իրականացումը` նույն գործունեությամբ համապատասխան թույլտվության առկայությամբ զբաղվելու հնարավորության ապահովման համար: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի` նորմատիվ իրավական ակտի կառուցվածքին վերաբերող 13-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Նորմատիվ իրավական ակտն ունենում է անցումային դրույթներ, եթե` 1) նորմատիվ իրավական ակտը լրիվ գործողության մեջ դնելու համար պահանջվում են ժամկետներ կամ որոշակի պայմաններ, կամ 2) որոշակի ժամկետների (սահմանափակ ժամանակահատվածի) կամ նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված պայմանների համար անհրաժեշտ է սահմանել իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերից տարբերվող այլ նորմեր, կամ 3) նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերի ուժի մեջ մտնելուց հետո անհրաժեշտ է սահմանել ըստ որոշակի անձանց շրջանակի կամ տարածքի` ակտի հիմնական մասով սահմանված նորմերի գործողության համար այլ նորմեր:»: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` | ||
6 | Grigor Arakelyan and Partners Legal Group 02.03.2021 18:55:28 | «Նորմատիվ իրավական ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը պարտավոր է նախատեսել նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու ավելի ուշ ողջամիտ ժամկետ, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված նորմատիվ իրավական ակտերի, եթե ակտով սահմանվում են այնպիսի իրավակարգավորումներ, որոնց համար անհրաժեշտ է հիմնավոր ժամանակահատված, որը հնարավորություն կտա հասցեատիրոջը իր վարքագիծը համապատասխանեցնելու սահմանված պահանջներին, կամ սահմանված իրավակարգավորումները վատթարացնում են անձի իրավական վիճակը»: | ||
7 | Grigor Arakelyan and Partners Legal Group 02.03.2021 18:55:28 | «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» 2018 թվականի սեպտեմբերի 11-ի ՀՕ-378-Ն օրենքի և դրան կից ընդունված օրենքների կարգավորումներում առկա են նաև իրավական որոշակիության խնդիրներ: Այսպես` «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով Օրենքում լրացվող 15.2-րդ հոդվածում նախատեսված հասկացությունները սահմանվելիս հղում են կատարում միմյանց, մասնավորապես` սահմանափակման ենթակա ծառայությունը սահմանվում է որպես որոշ ծառայությունների համալիր, որոնք մատուցվում են նույն օրենքով սահմանված սահմանափակման ենթակա ծառայությունների օբյեկտներում, «սահմանափակման ենթակա ծառայությունների օբյեկտներ» հասկացությունը սահմանելիս հոդվածում թվարկվում են միայն համապատասխան օբյեկտների անվանումները (կարաոկե, դիսկոտեկ, հեստապարային ակումբ և այլն), իսկ կոնկրետ օբյեկտները սահմանելիս հղում է կատարվում «սահմանափակման ենթակա ծառայությունների օբյեկտ» հասկացությանը և նկարագրվում «սպառողների ժամանցի և հանգստի անցկացման պահանջների բավարարմանն ուղղված» որոշակի ծառայության տեսակ: Այսպիսով` սահմանափակման ենթակա ծառայությունը այն ծառայությունն է, որը մատուցվում է համապատասխան «օբյեկտում», «օբյեկտը» ունի որոշակի անվանում, իսկ այդ անվանումը կրող հասկացությունը սահմանվում է հղում կատարելով «օբյեկտին» և «ծառայությանը»: Նշված տրամաբանությամբ նախատեսվող կարգավորումների արդյունքում` «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 4.2-րդ գլխում բացակայում է «օբյեկտի» հստակ սահմանումը: Մասնավորապես, օրինակ` Օրենքի հանրային սննդի ծառայությանը վերաբերող 3-րդ գլխի 10-րդ հոդվածում առկա է «հանրային սննդի օբյեկտներ» հասկացության հետևյալ սահմանումը` հանրային սննդի ծառայության իրականացման համար կառուցված կամ այդ նպատակին հարմարեցված ու սարքավորված շենք, շինություն կամ այլ վայր: Քննարկվող հասկացության հստակ սահմանումից է բխում նաև Օրենքի 4.2-րդ գլխում ներառված մյուս կարգավորումների հստակությունը և որոշակիությունը: Եթե օբյեկտը սահմանվում է որպես որոշակի անուն կրող օբյեկտ, որում մատուցվում է այդ ծառայությունը, ապա որոշակի խնդիր է առաջանում դրա տեղակայման կարգավորման իրավական մեկնաբանման հարցում` «Սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտները բազմաբնակարան շենքի բնակելի և (կամ) ոչ բնակելի տարածքում, ինչպես նաև կրթական և պատմամշակութային հաստատությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի, բժշկական հաստատությունների տարածքներում տեղակայելն արգելվում է»: Մասնավորապես` հասկանալի չէ, թե որ գործողությունը կարող է համարվել սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի տեղակայում` որոշակի անուն կրող «օբյեկտում» համապատասխան ծառայության մատուցման սկի՞զբը կոնկրետ տարածքում, թե՞ սահմանափակման ենթակա ծառայության իրականացման համար կառուցված կամ այդ նպատակին հարմարեցված ու սարքավորված շենք, շինություն կամ այլ վայր տեղակայելը կոնկրետ տարածքում: Միաժամանակ հարկ է նկատել, որ «տեղակայում» եզրույթը հայերենում ունի հետևյալ իմաստները` տեղադրություն` դիրքը տեղանքում և ամրակցում` մեխանիզմի, սարքի, սարքավորանքի, կայանքի, հարմարանքի և այլն տեղադրում այդ նպատակով հատկացված կամ նախագծման ժամանակ նախատեսված դիրքում: Արդյունքում` առաջանում է իրավական որոշակիացման կարիք ունեցող ևս մեկ խնդիր, մասնավորապես` արգելվում է համապատասխան «օբյեկտների» տեղադրությունը, գտնվելը համապատասխան տարածքում, թե տեղադրումը կամ ամրակցումը: Նշված ձևակերպումների հստակեցման անհրաժեշտությունը բխում է նաև այն խնդրի հստակեցման անհրաժեշտությունից, թե որ խումբ «օբյեկտներն» են համարվում արդեն իսկ տեղակայված, մինչ քննարկվող սահմանափակումների նախատեսումը: Վերոնշյալ դիտարկումները հիմք ընդունելով` հարկավոր է փաստել, որ նշված կարգավորումներն ունեն վերանայման կարիք: «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքով Օրենքում լրացվող 15.3-րդ հոդվածում նախատեսված են հետևյալ կարգավորումները` սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտները բազմաբնակարան շենքի բնակելի և (կամ) ոչ բնակելի տարածքում, ինչպես նաև կրթական և պատմամշակութային հաստատությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի, բժշկական հաստատությունների տարածքներում տեղակայելն արգելվում է, սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայմանը (հեռավորությանը) ներկայացվող պահանջները սահմանում է համայնքի ավագանին: Նույնաբնույթ կարգավորումներ նախատեսված են նաև «Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում: Սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտներին ներկայացվող պահանջներին վերաբերելի կարգավորումները պետք է բավարար չափով որոշակի նախատեսված լինեն Օրենքի սահմանափակման ենթակա ծառայություններին վերաբերելի գլխում: Գործունեության այն տեսակներով, որոնք ներառվում են սահմանափակման ենթակա ծառայությունների մեջ, զբաղվողների համար` իրենց տնտեսական գործունեության իրավունքի սահմանափակմանը` դրա հիմքերին և ծավալին, վերաբերելի կարգավորումները պետք է հստակ լինեն: Ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքը կամ իրավունքի սահմանափակումը կարող է նախատեսված լինել կամ Սահմանադրությամբ, կամ օրենքով, կամ միջազգային պայմանագրով, այլ նորմատիվ իրավական ակերով չեն կարող ամրագրվել կամ սահմանվել իրավունքներ կամ իրավունքի սահմանափակումներ: Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով, Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր, լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին: Այսպիսով` ընդունված իրավանորմերով նախատեսվել է Ֆիզիկական և իրավաբանական անձանց տնտեսական գործունեության իրավունքի սահմանափակման դեպք` սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտները բազմաբնակարան շենքի բնակելի և (կամ) ոչ բնակելի տարածքում, ինչպես նաև կրթական և պատմամշակութային հաստատությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի, բժշկական հաստատությունների տարածքներում տեղակայելն արգելվում է, որը իր մեջ պետք է ներառի սահմանափակման հիմքը և ծավալը: Ինչպես նաև, սույն կարգավորման իրականացման նպատակով Օրենքը տեղական ինքնակառավարման մարմիններին լիազորել է ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ: Քննարկվող կարգավորումներում հիմնական իրավունքի սահմանափակման հիմքին և ծավալին վերաբերելի կարգավորման հատվածում օրենսդրությամբ նախատեսվել է որոշակի խումբ օբյեկտները որոշակի խումբ տարածքներում տեղակայելու արգելք: «Տեղակայել» եզրույթը կիրառվել է առանց լրացուցիչ մեկնաբանաման` փակագծերում հավելյալ բացատրության` «հեռավորություն»: Սույն կարգավորումից բխում է, որ արգելքը վերաբերում է միայն որոշակի տարածքներում, որոնց շրջանակը և սահմանները ենթադրյալ հստակեցված են (օրենքը պետք է օժտված լինի իրավունքի գերակայությունից բխող այնպիսի որակական հատկանիշներով, ինչպիսիք են հասանելիությունը և կանխատեսելիությունը, օրենքը պետք է ձևակերպվի այնպես, որ մասնավոր անձինք օժտված լինեն հանրային իշխանության կամայական միջամտությունների դեմ արդյունավետ պաշտպանության հնարավորությամբ), օբյեկտներ տեղակայելուն: Հաջորդիվ` ենթադրյալ սույն սահմանափակման կարգավորման իրականացումն ապահովելու նպատակով նախատեսվել է, որ սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայմանը (հեռավորությանը) ներկայացվող պահանջները սահմանում է համայնքի ավագանին: Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով կարող են նախատեսվել` օրենքով նախատեսված կոնկրետ սահմանափակման հիմքերից և ծավալից բխող, այդ կարգավորման իրականացումն ապահովելու նպատակով որոշակի պահանջներ, որոնք հիմնական իրավունքի նոր կամ հավելյալ սահմանափակում չեն ենթադրում: Քննարկվող իրավիճակում առկա է լիազորող նորմի իրավական որոշակիության խնդիր, մասնավորապես` դրանում կիրառվում է հիմնական իրավունքի սահմանափակման հիմքին և ծավալին վերաբերելի կարգավորման մեջ կիրառված եզրույթից տարբերվող եզրույթ` «տեղակայմանը (հեռավորությանը)», բացի այդ լիազորող նորմ բավարար հստակությամբ չի նախատեսում, թե ինչ բնույթի պահանջների մասին է խոսքը: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի համաձայն` • Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ, • Նորմատիվ իրավական ակտում միևնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միևնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ, • Եթե նորմատիվ իրավական ակտում օգտագործվում են նոր կամ բազմիմաստ կամ այնպիսի հասկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, կամ այլ նորմատիվ ակտով տրված է այդ հասկացությունների կամ տերմինների այլ սահմանում, ապա տվյալ ակտով տրվում են այդ ակտի էությունից բխող դրանց սահմանումները: Սահմանումները պետք է լինեն այնպիսին, որ ապահովեն դրանց միատեսակ ու միանշանակ ընկալումն ու կիրառումը: Օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի և չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության, բացի դրանից, իրավական որոշակիության սկզբունքը ենթադրում է նաև, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում՝ իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ: Հիմք ընդունելով վերոգրյալը` պետք է փաստել, որ «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքով Օրենքում լրացված 15.3-րդ հոդվածում առկա վերոնշյալ կարգավորումներն ունեն որոշակիացման նպատակով խմբագրման կարիք: | ||
8 | Grigor Arakelyan and Partners Legal Group 02.03.2021 18:58:06 | Գործող իրավակարգավորումների վերանայման անհրաժեշտությունը բխում է նաև Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Երևան համայնքի վարչական տարածքում գտնվող սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայմանը /հեռավորությանը/ ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N 188-Ն որոշմամբ սահմանված կարգավորումից. «Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով և «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 15.3-րդ հոդվածի 3-րդ մասով. Երևան քաղաքի ավագանին որոշում է. 1. «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 15.2-րդ հոդվածով սահմանված սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտները Երևան համայնքի վարչական տարածքում կարող են գտնվել ուսումնական, կրթական, մշակութային, առողջապահական, մարզական և սոցիալական կազմակերպություններից, հիմնարկներից, հաստատություններից, բազմաբնակարան շենքերից, անհատական բնակելի տներից, հանրային սննդի օբյեկտներից, հյուրանոցներից, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների վարչական շենքերից, զբոսայգիներից, այգիներից, պուրակներից, հանգստի կամ ժամանցի համար նախատեսված այլ վայրերից նվազագույնը 100 մետր հեռավորության վրա: 2. Անհատական բնակելի տների և (կամ) հանրային սննդի օբյեկտների և (կամ) հյուրանոցների և Երևան համայնքի վարչական տարածքում գտնվող «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 15.2-րդ հոդվածով սահմանված սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների միջև սույն որոշման 1-ին կետով սահմանված հեռավորությունը կարող է չպահպանվել անհատական բնակելի տան, հանրային սննդի օբյեկտի, հյուրանոցի սեփականատերերի գրավոր համաձայնության առկայության դեպքում: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հոկտեմբերի 1-ից:», ինչպես նաև Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2019 թվականի նոյեմբերի 12-ի «Ջրվեժ համայնքի վարչական տարածքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայմանը /հեռավորությանը/ ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N 67-Ն որոշմամբ սահմանված կարգավորումից. «Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 41.2)-րդ կետով, «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 15.3-րդ հոդվածով, համայնքի ավագանին որոշում է. 1. Համայնքի վարչական տարածքում արգելել սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայումը բազմաբնակարան շենքի բնակելի և (կամ) ոչ բնակելի տարածքում, ինչպես նաև կրթական և պատմամշակութային հաստատությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի, բժշկական հաստատությունների տարածքներում: 2. Սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտները կարող են գտնվել ուսումնական, կրթական, մշակութային, առողջապահական, մարզական և սոցիալական կազմակերպություններից, հիմնարկներից, հաստատություններից, բազմաբնակարան շենքերից, անհատական բնակելի տներից, հանրային սննդի օբյեկտներից, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների վարչական շենքերից, զբոսայգիներից, այգիներից, պուրակներից, հանգստի կամ ժամանցի համար նախատեսված այլ վայրերից նվազագույնը 100 մետր հեռավորության վրա: 3. Անհատական բնակելի տների և համայնքի վարչական տարածքում գտնվող սահմանափակման ենթակա ծaառայության օբյեկտների միջև սույն որոշման 2-րդ կետով սահմանված հեռավորությունը կարող է չպահպանվել անհատական բնակելի տների սեփականատերերի գրավոր համաձայնության առկայության դեպքում: 4. Սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերն ուժի մեջ են մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:» Հարկ է նշել, որ նշված համայնքների ավագանիների կողմից սահմանված վերոնշյալ պահանջները համապարփակության և որոշակիության տեսակետից չեն կարգավորում այն խնդիրները, որոնց կարգավորման նպատակով էլ կատարվել են օրենսդրական փոփոխություններն ու լրացումները: Ավելին` հիշատակված որոշումներով սահմանվել են սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայմանը (հեռավորությանը) ներկայացվող այնպիսի պահանջներ, որոնցով խախտվում են կամ դեռ կարող են խախտվել խնդրո առարկա ոլորտում տարիներ շարունակ գործունեություն ծավալող բազմաթիվ տնտեսվարողների իրավունքներն ու օրինական շահերը: Համայնքների ավագանիներին սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների հեռավորությանը ներկայացվող պահանջներ սահմանելու լիազորություն վերապահելով` օրենսդիրը պետք է սահմաներ նաև այն մարմինների սպառիչ ցանկը, որոնց համապատասխան որոշումներով կսահմանվեին այդ հեռավորության չափը սահմանելու չափորոշիչներն ու չափման կարգը, հակառակ դեպքում ստեղծվում է մի իրավիճակ, երբ բազմաթիվ հարցեր մնում են անպատասխան, օրինակ. - ինչ չափորոշիչների հիման վրա կարող է սահմանվել սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների հեռավորությունը որոշակի օբյեկտներից, - հեռավորության որ չափը կարող է դիտարկվել, որպես նվազագույն չափ, - երբ և ում կողմից պետք է կատարվի հեռավորության չափագրումը և արձանագրվի, թե կոնկրետ որ շինություններից պահպանված չէ սահմանված հեռավորությունը, - ինչ չափորոշիչների հիման վրա և ինչ կարգով պետք է իրականացվի չափագրումը, եթե նման չափորոշիչներ կամ նորմատիվ կարգ գոյություն չունեն: Օրենսդիրը պարտավոր է սահմանել վերոնշյալ հարցերի վերաբերյալ իմպերատիվ պահանջներ, որոնց հիման վրա միայն համայնքների ավագանիները կարող են լիազորություն ստանալ սահմանելու հեռավորությանը ներկայացվող պահանջները, հակառակ դեպքում` դա կարող է հանգեցնել բազմաթիվ տնտեսվարողների իրավունքների և օրինական շահերի սահմանափակման ու ոտնահարման, ինչպես նաև` վերջիններիս կողմից ՀՀ պետական բյուջե տարեկան վճարվող հսկայական չափի հարկերի նվազման: | ||
9 | Grigor Arakelyan and Partners Legal Group 02.03.2021 18:58:06 | Օրենքի խնդրահարույց իրավակարգավորումներն ուղղակիորեն անդրադառնում են նաև համապատասխան ոլորտներում գործունեություն մինչ այդ իրականացնողների վրա, որոնք ևս պարտավորվում են գործունեություն ծավալել միայն նույն պայմանների բավարարման դեպքում: Հարկ է նկատել, որ համապատասխան ոլորտներում գործունեություն մինչ այդ իրականացնողները, մինչ սահմանափակումների նախատեսումը դառնալով իրավահարաբերությունների սուբյեկտներ, կատարելով ներդրումներ, ձեռք են բերել նյութական միջոցը ձեռք բերելու լեգիտիմ ակնկալիքի իրավունք, ինչի վրա տարածվում է սեփականության իրավունքին համարժեք պաշտպանության ռեժիմ: Ինչպես գիտենք, «սեփականություն» հասկացությունը, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 1-ին Արձանագրության 1-ին հոդվածի ներքո Եվրոպական դատարանի կատարած մեկնաբանությունների համաձայն, ընդգրկում է տնտեսական շահերի լայն շրջանակ, ինչպես օրինակ շարժական և անշարժ գույք, նյութական և ոչ նյութական շահեր, օրինակ՝ արժեթղթեր, արտոնագրեր, կենսաթոշակի իրավունք, սեփականատիրոջ վարձակալության իրավունք, բիզնեսի վարման հետ կապված տնտեսական շահեր, մասնագիտության իրացման իրավունք, գործերի որոշակի ընթացքի օրինական ակնկալիք, իրավական պահանջ և այլն: Իհարկե, սեփականության պաշտպանության իրավունքը բացարձակ իրավունք չէ, իսկ դրա նկատմամբ թույլատրելի սահմանափակումները հստակ սահմանված են Կոնվենցիայի 1-ին Արձանագրության 1-ին հոդվածում: Միաժամանակ հարկ է նկատել, որ ճանաչված լեգիտիմ ակնկալիքը և գույքային շահերը՝ սահմանված Կոնվենցիայի մասնակից պետության օրենսդրությամբ, կիրարկման պահին չեն կարող համարվել գոյություն չունեցող այն փաստի ուժով, որ հետագայում կատարվել են մեթոդական կամ այլ փոփոխություններ: Պետությունների անկախությունը այս ոլորտում չի կարող գնալ այնքան հեռու, որ մեկ անգամ անձին տրված իրավունքը ետ վերցվի: Օրենքի գերակայությունը և տրամադրված իրավունքների ու լեգիտիմ ակնկալիքի նկատմամբ հետադարձ ուժի կիրառումը պետք է բացառվի բարեփոխումներ իրականացնելիս: Սեփականության անարգել օգտագործման իրավունքը կարող է միջամտության ենթարկվել, եթե դա՝ ▪ Նախատեսված է օրենքով, ▪ Բխում է հանրային շահից, ▪ Անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում: Հարկ է նշել, որ վերոնշյալ խնդրահարույց իրավակարկավորումներով Օրենքի կիրարկումը հանգեցնելու է, ինչն արդեն իսկ առկա է Երևան և Ջրվեժ համայնքներում հանգեցնելու է սահմանափակման ենթակա ծառայություններ մատուցող օբյեկտների մեծամասնության դադարեցմանը, ինչն անընդունելի է Հայաստանի Հանրապետության առջև ներկայումս ծառացած տնտեսական մարտահրավերների առկայության պարագայում: | ||
10 | Դավիթ Սարգսյան 02.03.2021 19:48:42 | Օրենքի նախագծի ընդունումը դարձել է հրատապ հրամայական ՀՀ գործադիր և օրենսդիր մարմինների համար, քանի որ վերջիներիս կողմից 2018 թվականի սեպտեմբերի 11-ին «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՕ-378-Ն օրենքի ընդունումով <<սահմանփակման ենթակա ծառայություն>> մատուցող բիզնեսների համար ստեղծվել է իրենց գործունեությունն ակամայից դադարեցնելու, բազմաթիվ աշխատատեղեր կրճատելու, բազմամիլիոնանոց բիզնեսները կորցնելու մի աննախադեպ իրավիճակ, որն ավելի է խորացել COVID-19 համավարակի և պատերազմի պատճառով ՀՀ-ում սահմանված սահմանափակումների հետևանքով: Վերոնշյալ օրենքի անորոշության, ձևակերպումների անհստակության և իրավակարգավորումների թերի լինելու արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ օրենքում լրացված 15.3-րդ հոդվածի հիման վրա ՀՀ Երևան և Ջրվեժ համայնքների ավագանիների կողմից ընդունված համապատասխանաբար 25.12.2019թ. 188-Ն և 12.11.2019թ. N 67-Ն որոշումներով սահմանվել են սահմանափակման ենթակա գործունեության օբյեկտների տեղակայմանը և հեռավորությանը ներկայացվող այնպիսի պահանջներ, որոնք աղերս չունեն վերոնշյալ օրենքի ընդունման անհրաժեշտության, կարգավորման նպատակի, բնույթի և ակնկալվող արդյունքի հետ: | ||
11 | Դավիթ Սարգսյան 02.03.2021 19:48:42 | ...Գտնում ենք, որ ավագանիներին վերոնշյալ օբյեկտների տեղակայման (հեռավորության) պահանջներ սահմանելու լիազորություն տալու հետ մեկտեղ, օրենսդիրը պարտավոր էր սահմանել նաև այդ պահանջների մշակման, հաստատման, վերանայման ու կիրարկման կարգը, հակառակ դեպքում վերոնշյալ լիազորող նորմը կարող է հանգեցնել համայնքների ավագանիների ամենաթողության, խտրականության և սուբյեկտիվիզմի դրսևորման: Որպես անալոգիա կարող էր կիրառվել որոշակի վայրերում աղմուկին վերաբերող սանիտարական նորմերի սահմանման և դրանց կիրառման մոդելը, որի կիրառման համար` նախ 1992 թվականի նոյեմբերի 16-ին ընդունվել է <<Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին>> ՀՕ-43 օրենքը, որի 4-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվել է, որ <<սանիտարական կանոնների մշակման, հաստատման, վերանայման և կիրարկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը>>, ապա ՀՀ կառավարության կողմից 1993 թվականի հոկտեմբերի 12-ի N 518 որոշման 5-րդ կետով հաստատվել են սանիտարական կանոնների, նորմերի, հիգիենիկ նորմատիվների մշակման, հաստատման, վերանայման կիրարկման կարգն ու պայմանները, ապա նոր միայն համապատասխան մարմինների կողմից վերոնշյալ փաստաթղթերի հիման վրա սկսել են սահմանվել համապատասխան նորմեր, օրինակ` ՀՀ առողջապահության նախարարության 2002 թվականի մարտի 6-ի N 138 հրամանով սահմանվել են «Աղմուկն աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում» N2-III-11.3 սանիտարական նորմերը: | ||
12 | Դավիթ Սարգսյան 02.03.2021 19:48:42 | Գտնում ենք, որ շրջանառվող նախագծի ընդունումը միանշանակ անհրաշետ է, սակայն այն միայն ժամանակավոր լուծում է ոլորտում ներկայումս առկա խնդիրների համար, որոնց համընդհանուր լուծումը կարող է տրվել օրենսդրական փաթեթային կարգավորումների տարբերակով, որի նախապատրաստման համար կպահանջվի ավելի երկար ժամանակահատված: Քանի որ ներկայիս պայմաններում տնտեսվարողներն այդ ժամանակը չունեն և կարող են մինչ այդ ի սպառ սնանկանալ կամ դադարեցնել իրենց գործունեությունը, գտնում ենք, որ շրջանառվող նախագիծը բավարար է` ապահովելու համար խնդրի ժամանակավոր լուծումը, ուստի առաջարկում ենք հնարավորինս արագ այն ընդունել... |