Добавить в избранное

Проект принят

«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2021/2022 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի), առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2021/2022 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և վճարովի, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը

  • Обсуждалось

    15.02.2021 - 02.03.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 9998

Принт

Предложения

Երեւանի պետական համալսարան

24.02.2021

Մեծարգո կոլեգաներ, 2020-2021 ուս. տարում ԵՊՀ-ում գործարկվեց «Նանոֆիզիկա եւ առաջատար տեխնոլոգիաներ» բակալավրական ծրագիրը՝ հաշվի առնելով, որ նանոֆիզիկան նանոտեխնոլոգիաների գիտական հենքն է, որին այսօր բաժին է հասնում գիտատեխնիկական ներդրումներում ֆինանսական, նյութական եւ մտավոր ներուժի շուրջ 80 տոկոսը: Այսպիսի առաջընթացի համար որպես խթան ծառայեց 1995թ. ԱՄՆ պաշտպանության նախարարին ուղված զեկուցագիրը, որում նշվում է՝ «նանոտեխնոլոգիաներն ի վիճակի են արմատապես փոխել ուժերի հավասարակշռությունը ավելի մեծ չափով, քան միջուկային զենքը» ՝ (https://www.youtube.com/watch?v=LIZZEBHw1sA տես՝ 23.08 րոպեից սկսած): Այսօր այս ուղղությամբ բակալավրական ծրագրեր գործարկվում են աշխարհի ավելի քան 70 առաջատար համալսարաններում ( https://www.nanowerk.com/nanotechnology/bachelor_a.php): Անցյալ տարի այս մասնագիտությամբ 6 անվճար տեղով ԵՊՀ-ում հայտարարվեց ընդունելություն: Այդ տեղերի համար եղավ 11 դիմում: Դա ընդհանուր առմամբ շատ չէ, սակայն եթե հաշվի առնենք, որ ֆիզիկային առնչվող մասնագիտություններով անվճար տեղերը հիմնականում մնում են թափուր, մենք գտնում ենք, որ վերոշարադրյալ կարեւորությունը եւ այս հանգամանքը հաշվի առնելով ճիշտ կլինի «Նանոֆիզիկա եւ առաջատար տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ անվճար տեղերի թիվն ավելացնել: Ուստի խնդրում ենք այդ մասնագիտությամբ հատկացնել գոնե 10 անվճար տեղ: «Նանոֆիզիկա եւ առաջատար տեխնոլոգիաներ» ծրագրի ղեկավար, ԵՊՀ պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆիզ.մաթ.գիտ. դոկտոր, պրոֆեսոր՝ Արշակ Վարդանյան

Узнать больше