Проект не принят
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի ԹԻՎ 1202-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի
թիվ 1202-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության
որոշման նախագծի վերաբերյալ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի «Կապիտալի շուկայի զարգացման ծրագիրը հաստատելու մասին թիվ 1202-Լ որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 8.1.2-րդ կետով սահմանված՝ «Շահաբաժինների և տոկոսային եկամուտների համար եկամտային հարկի և շահութահարկի հարկման հանրագումար բեռի առնչությամբ երկարաժամկետ քաղաքականության որոշում, այդ թվում՝ արդեն տրամադրված հարկային արտոնությունների գործողության ժամկետները հստակեցնելով շուկայի մասնակիցների համար» միջոցառման կատարման ժամկետը վերանայելն է:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.
Ներկայումս նշյալ միջոցառման կատարման ժամկետ է սահմանված 2021 թվականի մարտի 31-ը:
Խնդիրը կայանում է նրանում, որ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել նշյալ միջոցառման կատարման ուղղությամբ աշխատանքներն իրականացնելու համար տեխնիկական օժանադակություն ստանալու նպատակով, որը նախատեսվում է իրականացնել մինչև 2021 թվականի հունիսի 30-ը:
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի «Կապիտալի շուկայի զարգացման ծրագիրը հաստատելու մասին թիվ 1202-Լ որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 8.1.2-րդ կետով սահմանված միջոցառման կատարման ժամկետ սահմանել 2021 թվականի հունիսի 30-ը:
- Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի «Կապիտալի շուկայի զարգացման ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1202-Լ որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 8.1.2-րդ կետով սահմանված միջոցառման ժամկետն է:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի «Կապիտալի շուկայի զարգացման ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1202-Լ որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 8.1.2-րդ կետով սահմանված միջոցառման կատարման ժամկետ սահմանել 2021 թվականի հունիսի 30-ը:
Տեղեկանք
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի թիվ 1202-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի թիվ 1202-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանա:
Եզրակացություն
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի թիվ 1202-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի թիվ 1202-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի ակնկալվում:
-
Обсуждалось
15.02.2021 - 02.03.2021
-
Тип
Pешение
-
Область
Финансовая
-
Министерство
Министерство финансов
Просмотры 5368
Принт