2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում փաստացի բնակված Հայաստանի Հանրապետության հաշվառում ունեցող պայմանա¬գրային զին¬ծա¬¬ռա¬յողների ընտանիքների աջակցության միջոցառումը և աջակցություն տրամադրելու կարգը և պայմանները հաստատելու մասին
-
1 - За
-
0 - Против
ՏԵՂԵԿԱՆՔ
«2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում փաստացի բնակված Հայաստանի Հանրապետության հաշվառում ունեցող պայմանագրային զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը և աջակցություն տրամադրելու կարգը և պայմանները հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Ներկայացվող նախագծի նպատակը Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում փաստացի բնակված` գույք կորցրած պայմանագրային զինծառայողներին համապատասխան աջակցության տրամադրումն է։
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում վարձակալված կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված ծառայողական բնակարաններում փաստացի բնակված պայմանագրային զինծառայողների ընտանիքները կրել են նյութական վնասներ` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած մի շարք համայնքներում գտնվող բնակարաններում (բնակելի տներում) թողնելով իրենց անձնական իրերը, կահույքը, հագուստը, կենցաղային տեխնիկան, իսկ որոշ դեպքերում նաև` անձնական օգտագործման ավտոմեքենաները, սակայն վերջիններս զրկված են պետության կողմից իրականացվող որևէ աջակցության ծրագրից օգտվելու հնարավորությունից: Նշված հանգամանքը վերջիններիս շրջանում ոչ միայն հանգեցնում է բողոքների, այլ նաև բացասաբար է անդրադառնում զինծառայողների կողմից իրենց ծառայողական պարտականությունների կատարման արդյունավետության վրա` ստեղծելով նաև սոցիալական լարվածության օջախներ:
1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը
Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում վարձակալված կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված ծառայողական բնակարաններում փաստացի բնակված պայմանագրային զինծառայողների կողմից կրած նյութական վնասի փոխհատուցման գործընթացը։
- Կարգավորման առարկան
Նախագծով հաստատվում է Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում վարձակալությամբ կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված ծառայողական բնակարաններում փաստացի բնակված` 2020թ. սեպտեմբերի 27-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության հաշվառում ունեցող և Արցախի Հանրապետության պաշտպանության, ներքին գործերի նախարարություններում, ինչպես նաև ազգային անվտանգության ծառայության համակարգերում պայմանագրային ծառայության մեջ գտնվող զինծառայողների աջակցության միջոցառումը և դրա շրջանակներում աջակցության տրամադրման կարգը։
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագիծն ընդունվելու դեպքում Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում փաստացի բնակված` ռազմական գործողությունների հետևանքով իրենց գույքը կորցրած պայմանագրային զինծառայողներին և նրանց ընտանիքներին կտրամադրվի միանվագ դրամական օգնություն։
ՏԵՂԵԿԱՆՔ
«2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում փաստացի բնակված Հայաստանի Հանրապետության հաշվառում ունեցող պայմանագրային զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը և աջակցություն տրամադրելու կարգը և պայմանները հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության կամ բացակայության մասին
«2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում փաստացի բնակված Հայաստանի Հանրապետության հաշվառում ունեցող պայմանագրային զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը և աջակցություն տրամադրելու կարգը և պայմանները հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտ է մշակել միջոցառումն իրականանցնելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ նախատեսող ՀՀ կառավարության որոշման նախագիծ:
ՏԵՂԵԿԱՆՔ
«2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում փաստացի բնակված Հայաստանի Հանրապետության հաշվառում ունեցող պայմանագրային զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը և աջակցություն տրամադրելու կարգը և պայմանները հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացման կամ նվազեցման բացակայության մասին
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում փաստացի բնակված Հայաստանի Հանրապետության հաշվառում ունեցող պայմանագրային զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը և աջակցություն տրամադրելու կարգը և պայմանները հաստատելու մասին Կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում կավելանան Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերը։
-
Обсуждалось
10.02.2021 - 26.02.2021
-
Тип
Pешение
-
Область
Безопасность
-
Министерство
Министерство обороны
Просмотры 6261
Принт